ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան, այլք։ Փոխվարչապետը ողջունել է Աբդուլլա Շահիդին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ և այն խորհրդանշական համարել, քանի որ այս տարի լրանում է ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության 30-ամյակը: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ջանքերը՝ ուղղված համաճարակի բացասական հետևանքների դեմ պայքարին և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելուն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ գործընկերությանը, ընդգծել 2030 թ. օրակարգի համատեքստում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանի փոխվարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների գերակայությունը։ Այդ համատեքստում Աբդուլլա Շահիդը ողջունել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։
17:03 - 27 հուլիսի, 2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի արդյունավետ առաջնորդությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը համընկել է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի հետ։ Դա 1992 թվականի մարտ ամիսն էր: Սակայն դեկտեմբերին կրկին նշանավոր իրադարձություն ունենք նշելու, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակի բացումը տեղի ունեցավ 1992 թվականի դեկտեմբերին,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Երբ ձեռք բերեցինք անկախություն ՄԱԿ-ի անդամ դառնալը մեր ցանկություններից մեկն էր, որովհետև մենք հասկանում էինք, որ մեր պետության հետագա զարգացումը առանց ՄԱԿ-ի հետ համագործակցության հնարավոր չէ: Այս 30 տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ մենք իսկապես ՄԱԿ-ի աջակցությամբ հասել ենք հաջողությունների, որոնք մեծ նշանակություն են ունեցել մեր պետության կայացման համար: Ուզում եմ առանձնահատուկ նշել ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որում ՄԱԿ-ի դերը շատ մեծ է եղել: Այս 30 տարիների ընթացքում մեր պետությունն ակտիվորեն համագործակցել է ՄԱԿ-ի բոլոր կառույցների հետ, իրականացրել տարբեր ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել աղքատության, անհավասարությունների վերացմանը, ինչպես նաև իրավական կայուն պետության կայացմանը: Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նպաստելու է նաև մեր հետագա համագործակցությանը, առավել ևս, որ Ձեր նախագահությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում տպավորիչ է, քանի որ Ձեր ջանքերն ուղղված են համավարակից հետո աշխարհում հարաբերությունների կամ տնտեսական կյանքի վերականգնմանը, միջազգային հանրության համախմբմանը»:Աբդուլա Շահիդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան այն ժամանակահատվածում, երբ նշվում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանական 30-ամյակը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ ունեցած բոլոր ծրագրերը կշարունակեն իրականացվել՝ ուղղված քաղաքացիների կյանքի բարելավելմանը:Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Աբդուլա Շահիդն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցերի: Նախագահը բարձրացրել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենադարձությանն առնչվող հարցեր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, նշել, որ երկարատև և կայուն խաղաղության հաստատումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար:
16:06 - 27 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում: ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:
17:21 - 26 հուլիսի, 2022
ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին

 |armenpress.am|

ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին եւ աջակցել խաղաղության ապահովմանն այդ երկրում: Այդ մասին ասված է Տաշքենդում ընթացող «Աֆղանստան. անվտանգություն եւ տնտեսական զարգացում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում:  «Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի աջակցել խաղաղության ապահովմանը, ցույց տալ մարդասիրական օգնություն, օժանդակել կայուն զարգամանը եւ պատշտպանել մարդու իրավունքներն Աֆղանստանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը: «Հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը եւ հասարակության կյանքին կանանց ու աղջիկների ակտիվ մասնակցության խրախուսումը կենտրոնական նշանակություն ունեն Աֆղանստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս  խաղաղության եւ զարգացման ապահովման համար: Այդ առնչությամբ կենսականորեն կարեւոր է հարեւան երկրների դերն, ինչպիսին ձեր երկիրն է, Աֆղանստանի կայունության համար»,- նշել է Գուտերիշը: Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են Աֆղանստանի խնդրով տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության եւ Իրանի հատուկ ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, միջազգայն ֆինանսական իստիտուտների ներկայացուցիչներ, ընդամենը 100 արտասահմանյան պատվիրակություններ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուզբեկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Կաբուլժանովը, խորհրդաժողովի հիմնական խնդիրներն են աֆղանական վեկտորով միջազգային հանրակցության համակարգված գործողությունների, երկրի տնտեսական վերականգնման կոնկրետ առաջարկությունների եւ գործողությունների մշակումը, անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերումն աֆղան ժողովրդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:30 - 26 հուլիսի, 2022
Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները |1lurer.am|

Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ ավարտվել են Ստամբուլի Կալենդեր առանձնատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը լրատվական գործակալությանը հայտնել էր, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի մեծ հույսեր կան։ Նրա խոսքով՝ բանակցություններում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար պատժամիջոցների առկայությունը ապահովագրական, լոգիստիկ և բանկային հատվածներում։ ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու համար, Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։ Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ-ի, Կիևի իշխանություններն էլ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծեցին հացահատիկի արտահանման համար: Բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերը ականապատեցին Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել աշխարհի շուկաներ նավերով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, և եթե Կիևը ականազերծի նավահանգիստները, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի հեռանալ։
20:33 - 13 հուլիսի, 2022
Հայաստանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանին որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ շրջանառել է ԼՂ հիմնահարցին վերաբերող հայտագիր

 |armenpress.am|

Հայաստանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանին որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ շրջանառել է ԼՂ հիմնահարցին վերաբերող հայտագիր |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի հունիսի 13-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են կանանց և աղջիկների իրավունքները, խոսքի և հավաքների ազատության հետ կապված հարցերը, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների խնդիրները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտումների բացառումը, COVID-19 համավարակից վերականգնումն ու մարդկանց առողջության իրավունքի պաշտպանությունը: ՄԻԽ-ն անդրադարձել է նաև կրթության իրավունքին, թրաֆիքինգի և արտադատական մահապատիժների դեմ պայքարի հարցերին, առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին: Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահել է նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցել է ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։ ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 35 հիմնական և պատասխան ելույթներով, այդ թվում՝ բանաձևերի ընդունման ընթացքում 4 ընդհանուր մեկնաբանություններով և 1 քվեի բացատրությամբ: Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն իր ելույթներում անդրադարձել է ՄԻԽ նստաշրջանին ընդգրկված բովանդակային հարցերի մեծ մասին: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, ՀՀ պատրաստակամությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և վերջիններիս զարգացմանը։ Շեշտվել է, որ հավատարիմ մնալով իր կողմից ստանձնված գերակայություններին՝ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ, շարունակում է նպաստել ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով: Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ են կատարվել Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրագործված արտադատական մահապատիժների, անհետ կորածների, ռազմագերիների, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացման ու ավիրման դեպքերը, հումանիտար գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ելումուտի արգելափակումը։ Շեշտվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։ ՄԻԽ 50-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում դատավորների և իրավաբանների անկախության և անկողմնակալության, ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդկային կորուստների արձանագրման, աղջիկների և կանանց նկատմամբ բռնության դեմ հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության, կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքի, մարդու իրավունքների և քաղաքացիական անձանց կողմից հրազենի ձեռք բերման ու օգտագործման, խաղաղ հավաքների վերաբերյալ բանաձևերը: ՄԻԽ 50-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է վեց համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է չորս հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Մարաղայում հայերի կոտորածի 30-ամյակի ոգեկոչմանը: Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը մասնակցել է նաև ՄԻԽ 50-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված մշակութային միջոցառմանը, որտեղ ՄԱԿ անդամ երկրները ներկայացրել են իրենց ազգային սովորություններն ու խոհանոցը:
13:16 - 12 հուլիսի, 2022
Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։  Մտքեր են փոխանակվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս առումով նախարարը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ աջակցությունը, հատկապես՝ նորարարությունների, ներդրումների ներգրավման և գյուղական ու էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին:
16:33 - 07 հուլիսի, 2022
ՄԱԿ-ը Տաշքենդին զսպվածության կոչ է անում
 |azatutyun.am|

ՄԱԿ-ը Տաշքենդին զսպվածության կոչ է անում |azatutyun.am|

azatutyun.am: Ուզբեկստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների մասին հաղորդագրությունները վկայում են լուրջ բռնությունների մասին, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը՝ կոչ անելով պաշտոնական Տաշքենդին զսպվածություն դրսևորել, ապահովել կալանավորների համար փաստաբանի հասանելիությունը և հարգել նրանց հիմնավոր և արդար դատավարության իրավունքը: Կարակալպակստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաքում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը, որոնցից ավելի քան 90-ի վիճակը գնահատվում է ծանր։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի համոզմամբ, իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։ Կարակալպակստանի մայրաքաղաքում ցուցարարների և ուժայինների միջև արյունալի բախումներ էին սկսվել անցած շաբաթ, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի։ Կենտրոնական իշխանությունը մտադիր էր կիսաինքնավար Կարակալպակստանին զրկել ինքնիշխանության կարգավիճակից և Ուզբեկստանից անջատվելու իրավունքից։ Տաշքենդի պլանների դեմ օրեր տևած տարերային բազամահազարանոց ցույցերից հետո Ուզբեկստանի իշխանություններն ի վերջո ետքայլ արեցին։ Բողոքի աննախադեպ ալիքի ֆոնին՝ երկրի խորհրդարանը քվեարկեց Սահմանադրությունում մարզի ինքնիշխան կարգավիճակը պահպանելու օգտին։
14:46 - 06 հուլիսի, 2022
ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Ճանապարհային անվտանգության բարելավման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:   Այսօր ՄԱԿ-ում փոխնախարարը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք վերաբերում են և՛ ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների կառավարման համակարգին, և՛ հետվթարային խնամքի համակարգին։ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի կողմից սահմանած «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) քաղաքականության վերջնական նպատակին՝ մինչև 2050 թվականը ճանապարհներին զրո մահեր և լուրջ վնասվածքներ, և մինչև 2030 թվականը ճանապարհներին մահացությունների թիվը կրկնակի կրճատելու նոր միջանկյալ թիրախներին հասնելու համար: Նախարարի տեղակալը նշել է ճանապարհային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեփոխումների մասին, որոնք նախատեսում են ստեղծել ճանապարհային անվտանգության կառավարման արդյունավետ համակարգ և ժամանակակից ինստիտուցիոնալ շրջանակ։ Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկվում են Ճանապարհային անվտանգության կայուն զարգացման ապահովման համար քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտության և կառավարությունների համակողմանի մոտեցումների, Ճանապարհային անվտանգության ապահովման համար՝ կայուն ներքին ներդրումների, ինչպես նաև  կարողությունների զարգացման և աջակցության նպատակով միջազգային ֆինանսավորման ապահովման հետ կապված հարցեր։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։  
19:22 - 01 հուլիսի, 2022
ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են ՌԴ-ի հրթիռային հարվածները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին․ Կիևը պահանջել է Մոսկվային հեռացնել կազմակերպությունից
 |factor.am|

ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են ՌԴ-ի հրթիռային հարվածները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին․ Կիևը պահանջել է Մոսկվային հեռացնել կազմակերպությունից |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ վեց երկրները, ինչպես նաև Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը համատեղ հայտարարություն են տարածել, որում «խստորեն դատապարտում են 2022 թվականի հունիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռային հարվածների ուժեղացումը՝ ուղղված բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հունիսի 28-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ հրապարակված փաստաթղթում Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ալբանիան Ռուսաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերն Ուկրաինայից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, որը հրավիրվել էր հունիսի 27-ին Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման կապակցությամբ։ Մեղադրելով Ռուսաստանին «ամենօրյա հարձակումներ» իրականացնող «ահաբեկչական պետություն» դառնալու մեջ՝ նա կոչ է արել հեռացնել Մոսկվային ՄԱԿ-ից։ Կոչ անելով Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից՝ Զելենսկին վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ կազմակերպության անդամը, որը համառորեն խախտում է սույն կանոնադրության սկզբունքները, կարող է Գլխավոր վեհաժողովի կողմից հեռացվել կազմակերպությունից՝ Անվտանգության խորհրդի երաշխավորմամբ։ Ռուսաստանին բացառելը, սակայն, գրեթե անհնար է, քանի որ նա, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կկարողանա օգտագործել իր վետոյի իրավունքը՝ արգելափակելու նրան բացառելու ցանկացած փորձ։
10:55 - 29 հունիսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

Հունիսի 22-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի (ս․թ․ հունիսի 13 – հուլիսի 8 ) շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը: Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական​​ և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է մեղմ ասած անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական ​​և կամայական մահապատիժների գործելակերպերրի համար:  Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն ընդգծել է Հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։ Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է Հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրությունում։ 
18:37 - 23 հունիսի, 2022