Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Կառավարության սուբսիդավորմամբ տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 100 մլրդ դրամ է |armenpress.am|

Կառավարության սուբսիդավորմամբ տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 100 մլրդ դրամ է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կառավարության կողմից սուբսիդավորմամբ տրամադրված գյուղացիական վարկերի ընդհանուր ծավալը տարեվերջի դրությամբ կազմում է մոտ 100 մլրդ դրամ: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:   «2020-ի վերջի դրությամբ վարկային պորտֆելը, որ կառավարության կողմից սուբսիդավորման առարկա է տնտեսության մեջ, կազմում է մոտ 100 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ պետությունը գյուղանտնտեսության ոլորտում շարունակում է ընդհանուր նշանակության ծրագրերի վարկերի սուբսիդավորումը: Դրանք 3-15 մլն դրամ մեծությամբ գյուղատնտեսական վարկերն են: «2020-ին համավարակով պայմանավորված՝ մենք ներդրեցինք նաև մեկ բաղադրիչ՝ մինչև 1 մլն դրամանոց վարկերը, որոնք անվանում ենք միկրովարկեր: Դրանք նույնպես սուբսիդավորվեցին կառավարության կողմից: Եվ ես ուզում եմ ասել, որ շատ մեծ նշանակություն ունեցան տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ակտիվությունը բավարար մակարդակի վրա պահելու համար»,- ասաց նախարարը: Տարեսկզբից մինչև մարտ, երբ կառավարությունը դեռևս չէր ներդրել համավարակի դեմ հատուկ պայքարի նպատակով աջակցության պորտֆելը, կար վարկավորում մոտ 7 մլրդ դրամի չափով: «Երբ երկրորդ եռամսյակից սկսած ներդրվեց համավարակի դեմ պայքարի աջակցության ծրագիրը, դրանից հետո մինչև այժմ բանկերի կողմից ֆինանսավորվել են 50 մլրդ դրամի վարկեր, որոնք ամբողջությամբ տոկոսային մասով սուբսիդավորվում են կառավարության կողմից: Այդ 50 մլրդից 13-ը միկրովարկերն են: Դրանք այն 1 մլն դրամանոց վարկերն են, որ գյուղացիական տնտեսությունները կարողացան սուբսիդավորվման եղանակով ստանալ և օգտագործել իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
12:28 - 06 նոյեմբերի, 2020
Կառավարությունը 2021-ին գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ուղղությամբ կհատկացնի 31.2 մլրդ դրամ |armenpress.am|

Կառավարությունը 2021-ին գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ուղղությամբ կհատկացնի 31.2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի հատկացնել 31.2 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:   «Արդեն իսկ գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը պետք է մեծ չափով ազդի տնտեսական ակտիվության վրա, մենք վերանայեցինք կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել: Այն իր ապակենտրոնացվածության շնորհիվ թույլ էր տալիս ստեղծել ներառական տնտեսական ակտիվություն և դրանով մեղմել այն տնտեսական վնասները, որ կարող էին առաջանալ համավարակի արդյունքում: Այդ ամենի արդյունքում մենք սպասում ենք, որ 2020-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ հատկացված կլինեն 29 մլրդ դրամին հասնող ֆինանսական միջոցներ: Ընդ որում, դրանք բոլորն էլ շարունակական են»,- ասաց նախարարը: 2021-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ: Աջակցությունը գյուղատնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Անդրադառնալով բուսաբուծության ոլորտին՝ նախարարը հիշեցրեց, որ հատկապես ինտենսիվ այգեգործությունն այն ճանապարհն է, որ բուսաբուծության ոլորտում կարող է առաջացնել բեկում: Նա հիշեցրեց 2020-ին իրականացված պիլոտային ծրագրի՝ եղանակային ռիսկերից ապահովագրության համակարգի ներդրման մասին:  
11:43 - 06 նոյեմբերի, 2020
2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան
 |armtimes.com|

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: 2021-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ 3 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը, արդեն իսկ ունեին ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր Սերբիայի հետ, եւ այս բազմակողմ համաձայանագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս միանալով արտոնյալ ռեժիմին՝ առեւտրի մասով մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Սերբիայի տնտեսական տարածքում»,- ասաց նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ միացման գործընթացում ունեցել են որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումների հնարավորություն. «Այդտեղ մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը»: Նախարարը նշեց, որ խոսքն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի համար արտահանման պայմաններն են:     
17:28 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել

 |armenpress.am|

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2020թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն չի կրճատվել ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեր ապրանքաշրջանառության նկատմամբ ուներ առաջանցիկ աճ: Եթե 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10,4%-ով, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել էր 15,1%-ով: Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր 8 ամիսների վիճակագրությամբ` պատկերն ավելի բարվոք է: Եթե մենք այդ 8 ամիսների կտրվածքով ունեցել ենք ապրանքաշրջանառության 10,2%-ով կրճատում, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մենք չենք ունեցել կրճատում»,- ասաց Խաչատրյանը:      
17:24 - 05 նոյեմբերի, 2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի |armenpress.am|

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի: Այս մասին խորհրդրանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: « Չեմ կարծում, որ գնաճ լինի: Մենք խոսում ենք մեր ամբողջ շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի մասին: Գնաճի համար պետք է այս սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասն առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների համար: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշռ նշանակություն, ուրեմն վստահաբար գնաճ չի լինի»,- ասաց նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ տնտեսավարողները ներկրումներ կիրականացնեն այլ շուկաներից: Նախարարը վստահ է, որ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Նախարարի կարծիքով՝ կարելի է նույն ապրանքները ներմուծել ՌԴ-ից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից:
14:31 - 03 նոյեմբերի, 2020
Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը |armenpress.am|

Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ հասցեական քաղաքականությամբ կանի ամեն ինչ, որ բիզնեսին աջակցի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ճանապարհին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը նախ նշեց, որ երկու արտաքին խոշոր գործոններ ազդել են այս տարվա տնտեսական իրավիճակի վրա և շարունակելու են ազդել նաև 2021-ի վրա: Նախ՝ տարեսկզբից համավարակը էական ճշգրտումների կարիք առաջացրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր թե արտահանման, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցերին, թե զբոսաշրջությանն ուղղված տարբեր միջոցառումներին:  «Ապա՝ ավելի ուշ ռազմական դրությունը ստեղծեց նոր մարտահավերներ, որոնց մասնավոր հատվածը ներկայում առնչվում է, հետևանքներին շարունակելու է առերեսվել նաև 2021 թվականի ընթացքում: Մենք անում ենք և անելու ենք առավելագույնը, որ մեր հասցեական քաղաքականության շնորհիվ հատկապես աջակցություն ցուցաբերենք այն խնդիրների լուծման ճանապարհին, որոնք այդ առանձնահատուկ իրավիճակների հետևանք են»,- ասաց Խաչատրյանը:
13:43 - 03 նոյեմբերի, 2020
Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ

 |armenpress.am|

Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ներմուծվող ապրանքները ԱԱՀ-ից, ակցիզային և բնապահպանական հարկից ազատելուն: «Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին առանց մաքսայի և հարկային պարտավորություններով ծանրաբեռնվելու: Օրենքով նախատեսված է, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ապրանքների նկատմամբ: Ցանկ սահմանելու նպատակն այն է, որ այս աջակցությունը լինի արդյունավետ և հասցեական»,- ասաց  նախարարի տեղակալը: Արման Պողոսյանը նշեց, որ օրենքն ունի անցումային կարգավորումներ: Քանի դեռ կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, վերը նշված արտոնություններն առայժմ կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: Խոսքը համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների մասին է: Նախարարի տեղակալը նկատեց, որ շատ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք ռազմական դրության հայտարարման առաջին օրերից սկսած ներկրել և կառավարման շրջանակին հանձնել են ապրանքների լայն տեսականի: Եթե ցանկի կիրառությունը հետընթաց լիներ, ապա կարող էր խնդիրներ առաջացներ, դրա համար անցումային կարգավորումները հնարավորություն են ընձեռում այս արտոնյալ կարգավորումները կիրառել բոլոր ապրանքների նկատմամբ: Ցանկը սահմանելուց հետո արտոնյալ կարգավորումները կվերաբերեն միայն դրանում ընդգրկված ապրանքներին: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախատեսված է այս գործընթացի փաստաթղթավորում: Ինչ վերաբերում է այլ երկրներից ներկրվող ապրանքներին, ապա Արման Պողոսյանը նշեց, որ այդ պարագայում կա առավել պարզ գործնական ընթացակարգ, հետևաբար նոր օրենքի, նոր արտոնյալ կարգավորումների անհրաժեշտություն չկար:   
14:22 - 28 հոկտեմբերի, 2020
Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|

Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը շուկայում ապրանքների դեֆիցիտ և գնաճ չի կանխատեսում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելելու դեպքում: Այս մասին Սիմոնյանն ասել է Կառավարության լրատվական ծրագրի հետ զրույցում: «Առաջարկվում է Հայաստան ներմուծվող թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելումը, հիմնականում այն ապրանքների, որոնք ունեն վերջնական սպառման նպատակ: Թուրքիան սատարում է Ադրբեջանին ու այդ ֆինանսական միջոցներն ուղղվում են թե' պատերազմին, թե' ահաբեկչական գործողություններին` ընդդեմ Արցախի ու Հայաստանի Հանրապետության: Ապրանքների դեֆիցիտ չի լինելու, կարծում եմ, որ գների թանկացում նույնպես չի լինի, կավելանան ուղղակի այլ շուկաներից ներմուծման ծավալները»,- ասաց Սիմոնյանը: Էկոնոմիկայի փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է արգելքը կիրառել դեկտեմբերի 31-ից, իսկ կառավարությունն ու նախարարությունը թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսավարողներին կօգնեն նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից: «Դեկտեմբերի 31-ն այն ողջամիտ ժամկետն է, որը թույլ կտա մեր տնտեսավարողներին` վերադասավորվել այլ շուկաներ, եթե ներմուծում են կատարում միայն Թուրքիայից: Այլընտրանքային շուկաներ կան, որովհետև այդ ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են, այնպես չի, որ միայն Թուրքիայում են արտադրվում: Համադրելի շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը, Հարավ-արևելյան Ասիայի երկրները»,- նշեց փոխնախարարը: Սահմանափակման ընդունման դեպքում այն կգործի 6 ամիս ժամկետով, սակայն արգելքը կարող է երկարաձգվել:
18:58 - 17 հոկտեմբերի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել ՀՀ թուրքական ծագման ապրանքների ներմուծումը |armtimes.com|

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել ՀՀ թուրքական ծագման ապրանքների ներմուծումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով:  Ըստ նախարարության հիմնավորման՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինասական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:  Հարկ է նաեւ ընդգծել, որ մեր տնտեսվարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից: Նախարարությունը նշել է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ, ինչն, իհարկե, առավել նախընտրելի է: Ավելին՝ armtimes.com-ում
11:30 - 16 հոկտեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ

Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են Արարատի մարզի վերամշակող մի շարք գործարաններ՝ խաղողի մթերումների կազմակերպման և իրականացման գործընթացին հետևելու նպատակով։ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել մթերման ընթացքին, զրուցել համայնքների ղեկավարների հետ։ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն 19 օր է, ինչ գործարանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով՝ առավոտից մինչև ուշ գիշեր։ Խաղողի մթերման ծավալը կազմում է օրական մոտ 600-850 տոննա, այս պահի դրությամբ գործարանն արդեն մթերել է շուրջ 12 800 տոննա։ Նրա կանխատեսմամբ՝ մթերումները կշարունակվեն ևս 15 օր և արդյուքում խաղողի մթերման ընդհանուր ծավալը գործարանում կկազմի մոտ 22-23 հազար տոննա։ Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ չափաբաժին (քվոտա)՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից և առավել արդյունավետ կազմակերպել մթերումները։ Նշվել է, որ ներկայում գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանը վերակառուցվում է և արդիականացվում, հաջորդ տարվանից նախատեսվում է ներդնել նոր սարքավորումներ՝ էլիտար գինեգործությունը ևս զարգացնելու նպատակով։ Արարատում էկոնոմիկայի նախարարն այցելել է նաև խաղողի վերամշակմամբ զբաղվող այլ գործարաններ, զրուցել ղեկավարների և խաղողագործների հետ։ Զրույցի ընթացքում բոլորն արձանագրել են, որ այս տարի խաղողի բերքն առնվազն 25-30% ավելացել է։ Այնուամենայնիվ, խաղողագործները բերքահավաքը վաղաժամ են իրականացնում և, հերթերը խախտելով, հավելյալ խոչընդոտներ ստեղծում խաղողի ընդունման ընթացքում։     Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ Արարատի մարզում մթերումների ընթացքում էական խոչընդոտներ չեն արձանագրվել, նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
12:15 - 13 հոկտեմբերի, 2020
Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը

Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է երկօրյա Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Կանաչ ուսուցման կենտրոն» ՍՊԸ-ի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի համատեղ ջանքերով: «Այսպիսի միջոցառումները կարևորվում են մի քանի առումներով․ նախ, մասնակից փոքր ֆերմերային տնտեսությունները, մասնավորապես օրգանական, բարձրարժեք մթերքներ արտադրող գյուղացիական միավորումները, նման փառատոններից հետո զարգանալով՝ դառնում են մեծ տնտեսություններ։ Երկրորդ կարևոր հանգամանքը գյուղական ավանդույթների պահպանումն է, որը մեր ազգապահպանության կարևոր պայմաններից մեկն է», - իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Այս տարի փառատոնին մասնակցում են շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեն ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի։ Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացրել են տարբեր մարզերի բերքն ու բարիքը, սեփական արտադրության չրեր, ավանդական թխվածքներ, հյութեր, գինիներ, կաթնամթերքի լայն տեսականի, մեղվաբուծական արտադրանք, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի: Փառատոնն ուղեկցվում է գյուղմթերքի տոնավաճառով, ցուցադրված են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ: Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար, ԱՀ գյուղատնտեսության նախկին նախարար Ժիրայր Միրզոյանը նույնպես ընդգծել է օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը հայկական երկու հանրապետություններում․ «Օրգանական գյուղատնտությունը, միանշանակ, և՛ Հայաստանում, և՛ Արցախում համարվում է կյանքի և առողջության պահպանման հիմնական գրավականը և կրկնակի է նրա կարևորությունը հատկապես համավարակի պայմաններում։ Ես շնորհակալ եմ նման փառատոնի կազմակերպման համար, որը վերաբերում է  օրգանական գյուղատնտեսությանն ու նրա ապագային»։ Փառատոնը յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդները, կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների միջև փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու համար: «Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանն իր խոսքում նշել է․ «Այս փառատոնն ամենասիրված իրադարձություններից է դարձել, տոն ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ մասնակից ֆերմերների, ֆերմերային խմբերի ու ձեռներեցների համար։ Եվ չնայած այս տարի բոլորիս հայտնի պատճառներով չունենք հյուրեր արտերկրից, հատկապես արտադրող ֆերմերներ, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեց տարի մեծանում է փառատոնի մասնակիցների թիվն ու ընդլայնվում է աշխարհագրությունը»։ Միջոցառման ընթացքում կանցկացվի մրցանակաբաշխություն`«Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում, կհանձնվեն հատուկ մրցանակներ ու նվերներ: Փառատոնն ուղեկցվում է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով: Միջոցառման ընթացքում Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին։
18:26 - 26 սեպտեմբերի, 2020
Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այցելել են Արարատի մարզի մթերման կայաններ, զրուցել ֆերմերների հետ, հետևել խաղողի մթերման գործընթացին։ Առաջին կանգառը Ոստան գյուղում էր, որտեղից ստացված ահազանգերի հետքերով մեկնել էին պաշտոնյաները։ «Ոստան» գործարանում ֆերմերներին նախապես տեղեկացրել էին, որ մթերումներն իրականացվելու են ժամը 9։00-ից մինչև 20։00-ը, սակայն հետագայում ֆերմերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնել մթերման ժամերը և ընդունել մթերքը դրանից հետո ևս։ Խնդիրներն այստեղ կարգավորվել են։ Այնուհետև պաշտոնյաներն այցելել են «Արարատի գինու գործարան», որտեղ 2020 թվականի մթերման գործընթացն առաջին անգամ էր մեկնարկում․ գործարանը վերազինվել է պետաջակցության ծրագրերի շրջանակում նոր արտադրական սարքվորումներով և էլեկտրոնային կշռման համակարգերով։ Այս տարի գործարանը նախատեսում է մթերել շուրջ 22 հազար տոննա խաղող։ Փոխնախարարի շրջայցի ընթացքում 75 բեռնատար մեքենա սպասում էր խաղողի կշռմանն ու մթերմանը։ Նախարարության ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում մթերման գործընթացից ֆերմերները դժգոհություն չեն հայտնել։ Պաշտոնյաները եղել են նաև Պռոշյանի գործարանում, որտեղ ֆերմերների հիմնական մտահոգությունը  հերթերի կարգավորման խնդիրն է։ Հաջորդ տարի գործարանի ղեկավարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։ Արման Խոջոյանն ու Զարուհի Մուրադյանն այցելել են նաև «Արեգակ» կոնյակի գործարան, որտեղ մթերումն իրականանում է սահուն կերպով, նախապես կնքված պայմանագրերով, առանց կուտակումների։ «Որքան էլ արտադրողները հավաստիացնում են, որ մթերման համար նախատեսած քանակը համապատասխանում է առկա խաղողի քանակին, ֆերմերները հաճախ չեն սպասում խաղողի հասունացմանը, բերքահավաքը վաղ են իրականացնում՝ անհանգստանալով, որ գործարանը կլրացնի իրեն անհրաժեշտ  խաղողի ծավալները և այլևս խաղող չի մթերի։ Մինչդեռ դա ձեռնտու չէ ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ վերամշակողին, քանի որ նախապես սահմանված մթերման գինը որոշվել է շաքարայնության հիման վրա և ցածր շաքարայնություն ունեցող խաղողը կամ պետք է չընդունվի, կամ մթերվի առավել ցածր գնով, քանի որ չի համապատասխանում վերամշակողի պահանջներին», - նշել է Արման Խոջոյանը։ Մթերման կետերում ֆերմերներին ներկայացվել է նաև Կառավարության մոտեցումը մթերումների կազմակերպմանը և վերամշակման ոլորտում պետության կողմից առաջարկվող գործիքակազմը։ Այցի շրջանակում ընդգծվել է, որ յուրաքանչյուր գործարան սահմանում է իր գնային քաղաքականությունը, որը կախված է խաղողի շաքարայնությունից, դրանից ելնելով՝  հիմնականում մթերման գները տատանվում են 135-150 դրամի միջև։ Արման Խոջոյանի խոսքով՝ գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մի քանի գերատեսչությունների մասնագետներ՝ Նախարարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև ոստիկանությունից, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։ Գործընթացը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նա նաև հավելել է, որ նախքան մթերման սեզոնի մեկնարկը բոլոր կշեռքները ստուգաչափվել են՝ անճշտություններից խուսափելու նպատակով։ «Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արդեն մթերվել է  74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչև 10 հազար տոննա խաղող», - ամփոփելով այցը, նշել է փոխնախարարը։
21:01 - 25 սեպտեմբերի, 2020
Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այցելել են Արարատի մարզի մթերման կայաններ, զրուցել ֆերմերների հետ, հետևել խաղողի մթերման գործընթացին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Առաջին կանգառը Ոստան գյուղում էր, որտեղից ստացված ահազանգերի հետքերով մեկնել էին պաշտոնյաները։ «Ոստան» գործարանում ֆերմերներին նախապես տեղեկացրել էին, որ մթերումներն իրականացվելու են ժամը 9։00-ից մինչև 20։00-ը, սակայն հետագայում ֆերմերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնել մթերման ժամերը և ընդունել մթերքը դրանից հետո ևս։ Խնդիրներն այստեղ կարգավորվել են։ Այնուհետև պաշտոնյաներն այցելել են «Արարատի գինու գործարան», որտեղ 2020 թվականի մթերման գործընթացն առաջին անգամ էր մեկնարկում․ գործարանը վերազինվել է պետաջակցության ծրագրերի շրջանակում նոր արտադրական սարքվորումներով և էլեկտրոնային կշռման համակարգերով։ Այս տարի գործարանը նախատեսում է մթերել շուրջ 22 հազար տոննա խաղող։ Փոխնախարարի շրջայցի ընթացքում 75 բեռնատար մեքենա սպասում էր խաղողի կշռմանն ու մթերմանը։ Նախարարության ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում մթերման գործընթացից ֆերմերները դժգոհություն չեն հայտնել։ Պաշտոնյաները եղել են նաև Պռոշյանի գործարանում, որտեղ ֆերմերների հիմնական մտահոգությունը  հերթերի կարգավորման խնդիրն է։ Հաջորդ տարի գործարանի ղեկավարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։ Արման Խոջոյանն ու Զարուհի Մուրադյանն այցելել են նաև «Արեգակ» կոնյակի գործարան, որտեղ մթերումն իրականանում է սահուն կերպով, նախապես կնքված պայմանագրերով, առանց կուտակումների։ «Որքան էլ արտադրողները հավաստիացնում են, որ մթերման համար նախատեսած քանակը համապատասխանում է առկա խաղողի քանակին, ֆերմերները հաճախ չեն սպասում խաղողի հասունացմանը, բերքահավաքը վաղ են իրականացնում՝ անհանգստանալով, որ գործարանը կլրացնի իրեն անհրաժեշտ  խաղողի ծավալները և այլևս խաղող չի մթերի։ Մինչդեռ դա ձեռնտու չէ ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ վերամշակողին, քանի որ նախապես սահմանված մթերման գինը որոշվել է շաքարայնության հիման վրա և ցածր շաքարայնություն ունեցող խաղողը կամ պետք է չընդունվի, կամ մթերվի առավել ցածր գնով, քանի որ չի համապատասխանում վերամշակողի պահանջներին», - նշել է Արման Խոջոյանը։ Մթերման կետերում ֆերմերներին ներկայացվել է նաև Կառավարության մոտեցումը մթերումների կազմակերպմանը և վերամշակման ոլորտում պետության կողմից առաջարկվող գործիքակազմը։ Այցի շրջանակում ընդգծվել է, որ յուրաքանչյուր գործարան սահմանում է իր գնային քաղաքականությունը, որը կախված է խաղողի շաքարայնությունից, դրանից ելնելով՝  հիմնականում մթերման գները տատանվում են 135-150 դրամի միջև։ Արման Խոջոյանի խոսքով՝ գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մի քանի գերատեսչությունների մասնագետներ՝ Նախարարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև ոստիկանությունից, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։ Գործընթացը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նա նաև հավելել է, որ նախքան մթերման սեզոնի մեկնարկը բոլոր կշեռքները ստուգաչափվել են՝ անճշտություններից խուսափելու նպատակով։ «Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արդեն մթերվել է  74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչև 10 հազար տոննա խաղող», - ամփոփելով այցը, նշել է փոխնախարարը։
17:09 - 25 սեպտեմբերի, 2020
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը վերակառուցված նոր ջերմատուն ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայսատանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին ծրագրի հաջող իրագործման համար՝ հատկապես կարևորելով գյուղատնտեսական ոլորտում կրթության դերի բարձրացումը կրթական բարեփոխումների այս շրջանում: «Վերջին շրջանում պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական ոլորտին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, և սա կարևոր քայլ էր Ագրարային համալսարանի կողմից: Կրթությունը մեկ քայլ առաջ պետք է լինի, քանի որ գիտելիքով զինված մարդիկ են, որ վաղը պետք է նոր ջերմոցներ ու հիդրոպոնիկ ջերմատներ բացեն: Սա նաև լավ մոտիվացիա է սովորողների ու դիմորդների համար, որոնք հստակ մասնագիտական կողմնորոշմամբ կգան համալսարան»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսկերպ ընդլայնվում են նաև ուսանողների և դասախոսների կրթական գործընթացի հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ նշել է, որ կրթական ոլորտը նոր շունչ է ստացել, և սա նոր խոսք է գյուղատնտեսական ոլորտում: Նա նաև անկեղծացել է, որ լինելով Ագրարային համալսարանի շրջանավարտ՝ միշտ երազել է Հայաստանում ևս տեսնել գյուղատնտեսական ուղղվածության՝ աշխարհի առաջադեմ համալսարանների մոտեցումը: Նշենք, որ ՀԱԱՀ բակում տեղակայված վերակառուցված ջերմատունը բաժանված է 4 առանձին ջերմոցների, որտեղ ուսանողների մասնակցությամբ և դասախոսների ղեկավարությամբ մշակվում են տարբեր մշակաբույսեր: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Ճապոնիայի կառավարության անունից ողջունել է ներկաներին՝ ասելով. «Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ ծրագիրը լիովին համահունչ է պետության գերակայություններին: Ջերմատան նոր գործնական վերապատրաստման հնարավորություններից կօգտվեն ինչպես Ագրարային համալասարանի ուսանողները, այնպես էլ ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի շուրջ 70 սովորող»: Ծրագրին աջակցել են նաև բոստոնահայ գործընկերներ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաև «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ն, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բարձր տեխնոլոգիական մեքենայացված Ֆարմ-Բոտ ռոբոտը: Ներկաները շրջել են ջերմատան տարածքում, հետևել Ֆարմ-Բոտի կատարած աշխատանքին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ ուսանողներն արդեն իսկ մեծ ոգևորությամբ են մասնակցում դասերին՝ դրանք որակելով որպես արդյունավետ գործնական դասեր ջերմոցային ճիշտ միջավայրում: «Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բարձր տեխնոլոգիաները կիրառվել գյուղատնտեսության մեջ»,- եզրափակել է նա:
19:45 - 24 սեպտեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջային տրանսպորտային ոլորտին աջակցելու ծրագրի մանրամասները |armenpress.am|

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջային տրանսպորտային ոլորտին աջակցելու ծրագրի մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 24-ից ուժի մեջ է մտնում կառավարության հակաճգնաժամային 25-րդ՝ զբոսաշրջային-տրանսպորտային ոլորտի աջակցության միջոցառումը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականի ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք գործում են տուրիզմի ոլորտում։ «Այսինքն՝ դրանք այն ընկերություններն են, որոնք հյուրանոցների պատվերներն են կատարել, որոնց ծառայություններն ուղղված են եղել տուրօպերատորներին կամ այնպիսի պատվերներ են կատարել, որոնց դիմաց վճարումներն ստացվել են օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների հաշիվներից։ Եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ձևավորված լինի այս երեք պատվիրատուներից։ Ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- ասաց նախարարը։ Նրա տեղեկացմամբ, հաջորդ կարևոր պայմանն այն է, որ իրենք պետք է աջակցություն ստանան միայն այն վարկային միջոցների տոկոսները վճարելու համար, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցներ գնելու համար։ «Այսինքն՝ եթե այս կազմակերպությունները վարկ են վերցրել բանկերից կամ լիզինգային կազմակերպություններից՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար և այդ վարկն ստացել են մինչև 2019 թվականի մարտի 31-ը ներառյալ, այդ մասով հաշվարկված տոկոսներն են միայն, որ կարող են մասամբ վճարվել կառավարության կողմից։ Հաջորդ հիմնական պայմանն այն է, որ կառավարությունը պետք է օգնի վճարել այդ տոկոսների 75 տոկոսը, իսկ առևտրային բանկն իր վարկառուի հետ միասին պետք է գան այն համաձայնության, որ մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ վարկի մայրի վճարը գումարը պետք է հետաձգվի։ Տոկոսների մնացած 25 տոկոսը պետք է վարկառուն ու բանկը պայմանավորվեն»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ պոտենցիալ շահառուները արդեն կարող են էլեկտրոնային եղանակով այս ծրագրից օգտվելու դիմումները ներկայացնել։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։
12:22 - 24 սեպտեմբերի, 2020