Հայաստան

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20-ամյակը․ հարցազրույց՝ համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20-ամյակը․ հարցազրույց՝ համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ

Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը այս տարի նշում է իր գործունեության 20 ամյակը: Ստորև ներկայացնում ենք Ֆրանսիական Համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստի զրույցը Հայաստանում ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արուսյակ Հայրապետյանի հետ: -Շնորհակալություն, որ այս բավական բարդ ժամանակաշրջանում ժամանակ գտաք զրույցի համար: Ինչպե՞ս եք: - Այո, շատ անսովոր ժամանակներ են, ոչ միայն համալսարանի, նաև Հայաստանում և աշխարհում բազմաթիվ կազմակերպությունների համար, ինչը մեզանից պահանջում է ադապտացվել այս բարդ իրավիճակին: Ես կուզեի նախ և առաջ շնորհակալություն հայտնել պալատին՝ այս նախաձեռնության համար: Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը աշխատում է իր անդամ-կազմակերպությունների հետ, մեզ թույլ տալիս արտահայտվել, երբ ասելիք ունենք, բայց նաև մտքեր է առաջ բերում, սատարում, և ես շնորհակալությունս եմ հայտնում պալատին և իր տնօրենին: - Մենք ենք ձեզ շնորհակալ, Ժան-Մարկ: Հինգ տարի է՝ Հայաստանում եք, և հինգ տարի է, որ աջակցում և սատարում եք ֆրանս-հայկական համայնքին: Խոսենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասին, որն արդեն քսան տարի գործում է: Հայաստանում ֆրանսիական համալսարան   Պատմությունն իսկապես հետաքրքիր է: Համալսարանի սկիզբը գալիս է առևտրաարդյունաբերական պալատից` Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի և հայաստանյան կապերի միջոցով․ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերի ստեղծման առաջին տարրերն այդտեղից են: Սկզբում՝ ավելի շատ մասնագիտացման քան դիպլոմային տիպի դասընթացներով, հետագայում շատ արագ հասկացան, որ կարիք կա ստեղծել ավելի ստրուկտուրացված կառույց: Հիմքեր դրվեցին համալսարան ստեղծելու համար: Պետք է հիշել, որ դեսպան Հենրի Կյունին մեծ ջանքեր է գործադրել սրա կայացման համար: Շատ արագ այս համալսարանը դիրքավորվեց՝ որպես միջպետական համագործակցության գործիք, քանի որ մենք Ֆրանսիական համալսարան ենք Հայաստանում և ունենք կրկնակի հավաստագիր: Մեր կառույցի հոգաբարձուների խորհուրդը կիսով չափ կազմված է ֆրանսիական դիվանագիտական կառուցվածքից, կիսով չափ՝ հայկական դիվանագիտական կառուցվածքից: Գաղափարն էր ստեղծել մի գործիք, որը թույլ կտար ձևավորել, կրթել հայ երիտասարդներին՝ ֆրանսիական կրթական մոտեցմամբ, բայց ոչ թե նրանց հետագայում Ֆրանսիա ուղարկելու համար, ինչը նշված էր կանոնադրության սկզբնական տարբերակում, այլ որ այդ երիտասարդները հետագայում ծառայեն Հայաստանի տնտեսական զարգացմանը: Քսան տարի հետո կարող ենք նշել, որ մեր շրջանավարտների իննսուն տոկոսից ավելին Հայաստանում են, և քսան տարի առաջ մեր առջև դրված ոչ այդքան հեշտ առաքելությունը, որը հիմա ավելի ենք զարգացնում, կարողացել ենք իրականացնել: - Ասում են, որ ձեր համալսարանի շրջանավարտներն ամենապահանջվածն են Հայաստանում: Տնտեսության վրա կրթական համակարգի ազդեցության ուղղակի ցուցիչ է սա: - Ես մի քիչ այլ կերպ եմ ասում: Հայաստանում կան որակյալ բարձրագույն կրթական օջախներ: Ֆրանսիական համալսարանը դրանցից մեկն է: Վստահորեն կասեմ, որ այս համալսարանն ավարտող ուսանողները զարգացրել են որակներ և ունակություններ, որոնք մի փոքր տարբեր են, քան մյուս համալսարանների շրջանավարտներինը, և դրա շնորհիվ նրանք տարբերվում են աշխատաշուկայում: Այս տեսակետից կարող եմ ասել, որ, այո՛, մեր շրջանավարտները պահանջված են, քանի որ ֆրանսիական կրթական գործընթացը, որը չորս կամ վեց տարի է տևում՝ կախված ուսանողի բակալավրի կամ մագիստրոսի ծրագրից, նրանց սովորեցրել է մտածել այլ կերպ: Կրթական համակարգերի տարբերությունը   - Որո՞նք են ֆրանսիական և հայկական կրթական համակարգերի տարբերությունները: - Ես կասեի, որ դա ուսանողից մտածել կարողանալ պահանջն է: Ֆրանսիական մանկավարժության սկզբունքը բացարձակապես հիմնված չէ անգիր անելու վրա: Այն ուղղված է գիտելիք և ունակություններ ստանալուն, որոնք հետագայում պիտի օգտագործվեն խնդիրներ լուծելու համար: Այսինքն՝ ունակությունների օգտագործման մոտեցումը լրիվ տարբեր է: Ես միշտ հետևում եմ, որ քննությունը որևէ թեմայի նույնությամբ կրկնողությունը կամ պատճենը չլինի, այլ որ աշխատեն վերլուծել, քննադատել, որ ունակությունները ծառայեն խնդիրների լուծմանը: Կարող է սկզբում աննշան թվալ, սակայն հավատացնում եմ, որ երբ դուք չորս տարի սովորում եք ձեր ունակություններն օգտագործել այսկերպ, դա հիմնովին փոխում է ձեր հետագա պահվածքը աշխատաշուկայում Քննադատել կարողանալն այնքան էլ հեշտ չէ, երբ դուրս ես գալիս պոստսովետական կրթական համակարգից: Ուսուցչին քննադատելու փաստն անգամ՝ քննադատել բառի դրական իմաստով, այսինքն՝ կարողանալ հակադրել որևէ գաղափար, վերլուծել, համեմատել․․․ սրանք բաներ են, որ բնականորեն չեն ստացվում, և եթե դուք չեք աշխատում խթանել այս ունակությունները, դուք պրոցեսի միջոցով ստանում եք այլ մտածելակերպով մարդիկ: Ֆրանսիական համալսարանի ուսանողները կարողանում են աշխատել արդյունավետ, խորքային, արագ, և սա կրթական պրոցեսից է բխում: Ինչպես ես հաճախ բացատրում եմ ծնողներին՝ դուք մեզ վստահում եք ձեր երեխաներին 17-18 տարեկանում՝ մինչև 25-26 տարեկան` կախված ստացվող դիպլոմից: Մեզ վստահված առաքելությունն է նրանց տալ ունակություններ, բայց նաև սովորեցնել կարողանալ շարունակաբար զարգանալ՝ միշտ ունենալով հարցեր տալու, քննելու ռեֆլեքսը, և շարունակաբար զարգանալ: Սա կարևոր է: - 5 տարի ղեկավարում եք Ֆրանսիական համալսարանը, ձեր գործունեությունը իրական success story է, դա վկայում են ձեր ուսանողները, ծնողները, գործընկերները: Ինչպիսի՞ն էր համալսարանը մինչ ձեզ: Ինչ նորամուծություն բերեցիք դուք, և ո՞րն է ձեր կառավարման ոճը: - Սա բարդ հարց է, որին հեշտությամբ չեմ պատասխանի: Համալսարանը 20 տարեկան է, ինձանից առաջ ունեցել է 4 ռեկտոր: Այս համալսարանի ամենաերկար կառավարած ռեկտորն եմ: Սովորաբար ռեկտորը կառավարում է 2 կամ 3 տարի, ես արդեն 5 տարի է՝ այստեղ եմ, ինչը նշանակալից է: Երբ եկա, համալսարանն արդեն երկար աշխատանք էր հատկացրել իր ուսումնական ծրագրերը հիմնելուն: Երբ գալիս ես Հայաստան, շատ արագ հայտնաբերում ես, որ շատ մարդիկ և կառույցներ այստեղ ապրում են օր օրի, այսինքն՝ որևէ երկարատև հեռանկար հիմնականում չկա: Ապրում ենք, փորձում ենք զարգացնել, դա կստացվի, կամ կդադարի… Մինչդեռ ռեկտորից սպասվում է միջին տևողության կամ երկարատև հեռանկարի նշագծում: Այս հինգ տարիների ընթացքում մենք հիմնականում աշխատել ենք արժևորել արդեն եղածը, և, ամենակարևորը, այն հեռանկարային դարձնել: Հաջորդ տասը տարիների ընթացքում ո՞ւր ենք ուզում գնալ, ինչպե՞ս ենք ուզում դիրքավորել այս կառույցը: Ես սովորություն ունեմ ասել, որ ղեկավարի դերն է կարողանալ գեղեցիկ պատմություն պատմել, քանզի երբ պատմությունը գեղեցիկ է, երբ մարդիկ վստահում են, անմիջապես մի փոքրիկ լույս է վառվում հեռվում և մենք տեսնում ենք այն ուղղությունը, ուր բոլորս ուղևորվում ենք: Եվ եթե նույնիսկ հաստատ չգիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրելու՝ այդ նպատակին հասնելու համար, մի բան հաստատ է՝ ամեն օր ավելի ենք մոտենում մեր ծրագրածին: Անդամակցումն այսկերպ է, և կարծում եմ, որ ղեկավարը պիտի գեղեցիկ և վստահելի պատմություն պատմի, և այդ ժամանակ ձեր աշխատակիցները, ձեր ուսանողները, գործընկերները, սկսում են հասկանալ, որ դա իրականացվող է, և եթե դա իրականացվող է, ամեն մեկը սկսում է իր մասնակցությունը բերել` նպատակին հասնելու համար: Կարծում եմ՝ սա առաջին որակն է, որ ռեկտորը կամ ղեկավարը պիտի ունենա: Ֆրանսիական Համալսարանը Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հոգաբարձուների խորհրդի կազմում է   - Կուզեի մի փոքրիկ հավելում անել․ առևտրաարդյունաբերական պալատներում, լինի դա Հայաստանում կամ այլուր, չեն պատկերացնում, որ համալսարանը գործընկերություն է: Համալսարանը գործընկերություն է: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տնտեսական կառույց է, որն ամեն ամիս վճարում է 60 հիմնական աշխատավարձ, 250 բանախոսերի աշխատավարձ․ սա իսկական տնտեսական միավոր է, որն ունի իր ֆինանսական, կադրային, ներդրումային, ամորտիզացման սահմանափակումները: Եվ հիմնականում համալսարանի ռեկտորին պատկերացնում են որպես գիտնական, սակայն համալսարանի ռեկտորը պիտի լինի և՛ գիտնական, և՛ հիմնարկի ղեկավար։ Այս տեսանկյունից է նաև, որ Ֆրանսիական Համալսարանը հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հոգաբարձուների խորհրդի կազմում է, որովհետև եթե նայում ենք մեր գործունեությանը բացառապես տնտեսական տեսանկյունից, սա գործընկերություն է, այնպիսին, ինչպիսին են մյուս բոլոր հայկական գործընկերությունները: - Բացի այդ՝ տնտեսության զարգացման վրա շատ զգալի ազդեցույթուն ունի այս կամ այն կրթական սիստեմի ընտրությունը, որը ձևավորում է աշխատաշուկա մտնող մարդկանց: - Միանշանակ: Սա կարևոր հարց է։ Երբ հանդիպում եմ ծնողներին, որոնք պատրաստվում են մեզ վստահել իրենց երեխաներին, մեր ապագա ուսանողներին, միշտ ասում եմ, որ մեր գործը նրանց դիպլոմ տալը չէ: Համալսարանի նպատակը ոչ թե դիպլոմ, այլ մասնագիտացում տալն է: Այսինքն՝ ուսանողին տրամադրել անհրաժեշտ բոլոր գործիքները, որ նա հետագայում աշխատանք ունենա: Ունենալ դիպլոմ և այն ցուցադրելը իմաստ չունի, պետք չէ սևեռվել դիպլոմի գաղափարի վրա, համալսարանի իմաստը դա չէ: Իմաստն այն է, որ իրենց երեխաներին մեզ վստահող ծնողների հետ ունեցած պայմանագրի արդյունքում մենք արել ենք ամեն ինչ, որ ուսանողը ավարտելուց հետո մասնագիտացում և աշխատանք ունենա: Եվ այստեղ է, որ տեսլականի տարբերությունն ակնհայտ է: Եթե ձեր հեռանկարը դիպլոմն է, դուք չունենք նույն կապը տնտեսական իրականության հետ, ինչ երբ ձեր հեռանկարը մասնագիտացումն է: Դուք չունեք կապը նաև պետական մակարդակով մտահոգության հետ, որն է՝ սպասարկել այս կամ այն ոլորտում անհրաժեշտ մասնագիտացումները և կառուցվածքները ձեր երկրում: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դերն է, անշուշտ, ուղեկցել մեր կառավարության տնտեսական զարգացումն ու առաջնայնությունները: Մենք պետք է լինենք խիստ համահունչ, այսինքն՝ պետք է հասկանանք կառավարության, կրթության ու գիտության նախարարության խնդիրներն ու տնտեսական նպատակները, և մեր առաքելությունն է հասկանալ, թե ինչն է անհրաժեշտ, որ սպասարկենք այդ տնտեսությանը: Հայաստանի տնտեսության երեք հիմնական սյուներն են գյուղատնտեսությունը, տուրիզմն ու նորագույն տեխնոլոգիաների ոլորտները: Սա է պատճառր, որ եթե առաջ մենք հիմնականում կրթում էինք իրավաբաններ և կառավարողներ, արդեն երկու տարի է՝ ունենք ՏՏ ոլորտի մասնաճյուղ, որը այս ոլորտում կսատարի հայկական տնտեսությունը: Սրա կարիքը կա, որովհետև այս ոլորտը զարգանում է, և եթե չլինեն ներքին ռեսուրսներ և հմտություններ, այն սահմանափակված կլինի իր զարգացման հնարավորություններում: Եվ այստեղ ևս համալսարանի դերը անշուշտ մանկավարժական է, բայց նաև տնտեսական: Կրթական նորամուծություն   Կրթական նորամուծությունը կարևոր թեմա է, համալսարանները պետք է կանխատեսեն և նորամուծություններ անեն: Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, համագործակցելով ԹՈՒՄՈ-ի հետ, մենք այսօր զարգացնում ենք մի նախագիծ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Եվրոպական Միության ֆինանսավորած նոր կենտրոնի կառուցման ծրագիր է: Սա ինձ համար շատ կարևոր գործ է: Նորամուծության հիմնական գաղափարն է ուսանողներին թույլ տալ աշխատել իրական նախագծի վրա: Այն է, ինչ անում ենք, այդ կենտրոնում ձևովորվող ԹՈՒՄՈ-ի նախագծերում: Շատ արագ՝ առաջին կուրսից արդեն, ուսանողները առնչվում են իրական ծրագրի կառավարման հետ: Կյանքում ամեն բան կառավարման հմտություններ է պահանջում: Դուք իրավաբան եք, մարկետոլոգ, թե ղեկավար՝ պետք է կարողանաք ծրագիր կառավարել: Հասկանալ ծրագիրը, ներգրավվել, հասկանալ ձեր տեղը, ծրագրի կարևորությունը, ինչպես նորամուծություն բերել, ներմուծել ձեր հմտությունները, սա շատ կարևոր է, սա մաթեմատիկական կամ իրավագիտական գիտելիքներից այլ է, սա թույլ է տալիս կարողանալ հասկանալ, թե ինչ են սպասում ձեզանից աշխատաշուկա մտնելու առաջին պահերից արդեն: - Խոսելով խոստման և տեսլականի մասին՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը բաց է, ես գիտեմ, որ դուք վերջերս ունեցաք ճգնաժամային իրավիճակում ընդունելության բացում, ինչը շատ ուշագրավ էր, որովհետև դուք ինքներդ դիմավորեցիք առաջին երեք ուսանողներին, սա ավանդո՞ւյթ է: - Սա ավանդույթ է: Ռեկտորը դիմավորում է ընդունելության մրցույթին գրանցվող առաջին ուսանողներին: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը փոքր է, մենք քսան-երեսուն հազար ուսանող չունենք: Այս չափը թույլ է տալիս մեծ հասանելիություն ունենալ ուսանողների և ադմինիստրատիվ մարմնի, ուսանողների և ռեկտորի միջև: Ես սովորություն ունեմ բարևել մեր ուսանողներին միջանցքներում, մի քանի բառ փոխանակել նրանց հետ: Ուսանողները և շրջանավարտները ինքնաբուխ գալիս են դեպի մեզ, շնորհակալ են արված աշխատանքի համար, այնպես որ՝ այո, ողջունել ուսանողներին, դիմավորել նրանց ընդունելության պահին, սա կարևոր է: Ի դեպ՝ ընդունելությունը համալսարանի հիմնական փուլերից է: Եթե ընդունելության ժամանակ թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով միջակ ընտրություն անենք, սա իր ազդեցությունն է ունենալու տնտեսական ողջ մեքենայի վրա: Համալսարանի գործունեության առաջին փուլը իր կրթական ծրագրերի որակը լուսաբանելն է, տարվա ընթացքում հետաքրքրված ընտանիքներին ընդունելն ու բոլոր հարցերին պատասխանելն է, որպեսզի կարողանանք ունենալ լավագույն ընտրությունը ընդունելության ժամանակ, թե՛ որակական, թե՛ քանակական իմաստով: Ֆրանսիական համալսարանը մեծ քանակով ուսանողներ չի փնտրում, մենք ունենք ուսանողների մեզ անհրաժեշտ քանակը, սակայն ընդունելության մրցույթը նպատակ ունի ընտրել ամենամոտիվացվածներին, որոնք 4, 6 կամ 8 տարի, եթե դոկտորական են պաշտպանելու, պիտի սովորեն: Հպարտ եմ, որովհետև ես եմ բացել դոկտորական ֆակուլտետը, և առաջին թեզը, որ պիտի պաշտպանվի, հունիսի 19-ին է՝ այս տարի: Թեզը մարկետինգի ոլորտում է, Գոհար Սարգսյանն է, որը կլինի մեր առաջին դոկտորը, որն ամբողջովին ձևավորվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: Քանի որ մենք համաճարակային իրավիճակում ենք, ինտերնացիոնալ հանձնաժողովը նրան կլսի հեռավորության վրա, իսկ Գոհարն ու ես, քանի որ ես էլ եմ ժյուրիի անդամ, կլինենք այստեղ՝ Հայաստանում, Ֆրանսիական համալսարանից կապ կհաստատենք դրսի՝ մասնավորապես Ֆրանսիայում ժյուրիի անդամների հետ: - Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերենի իմացությունը պարտադի՞ր է: - Մեզ միշտ տալիս են այս հարցը, որովհետև մենք ֆրանսիական համալսարան ենք և հարցն օրինական է: Ես հարցը հակառակ կողմից եմ բերում․ եթե ստիպված լինեի պարտադրել ֆրանսերենի իմացությունը ընդունելության ժամանակ, ես ոչ մի ուսանող չէի ունենա: Այնպես որ, ֆրանսերենի իմացությունը ընդունվելիս պարտադիր չէ, սակայն ֆրանսերենին տիրապետելն անհրաժեշտ է դիպլոմ ստանալու համար: Այսինքն՝ նույնիսկ եթե բարեհաջող հանձնում եք ձեր բոլոր առարկաները, բայց չունեք ֆրանսերենի իմացության բավարար մակարդակ, որը B2 մակարդակն է, դուք չեք կարող դիպլոմ ստանալ: Այնպես որ աշխատում ենք, լեզվի ժամեր ենք տրամադրում, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, 5 լեզու, որոնք ուսուցանում ենք համալսարանում, ուսանողները կարող են սովորել չորսը, մենք մեծ նշանակություն ենք տալիս լեզուների իմացությանը, և ֆրանսերենը պարտադիր է ավարտելու համար: Կարծում եմ՝ աշխարհում միակ ֆրանսիական համալսարանն ենք, որտեղ կարելի է ընդունվել առանց ֆրանսերենի իմացության: Տնտեսական մոդելը հետաքրքիր է: Այսինքն՝ հնարավոր է հիմնել ֆրանսիական համալսարան մի երկրում ոչ թե ֆրանկոֆոն հիմունքի վրա, այլ այն սկզբունքով, որ ֆրանսիական մշակույթը կուսուցանվի ցիկլի ընթացքում և կյուրացվի պահանջված B2 մակարդակով՝ վերջում: Այսինքն՝ սա թույլ է տալիս ունենալ ֆրանսիական համալսարան ոչ միայն ֆրանկոֆոն երկրներում, ինչպիսին են օրինակ Աֆրիկյան երկրները, այլ այլուր ևս: Եթե մենք ֆրանկոֆոնիան պարտադրեինք այստեղ, Հայաստանում… վստահաբար հայերը ֆրանկոֆիլ են, կա բարեկամության շատ երկար պատմություն Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ դարերից եկող, և դա՝ անկախ Եղեռնից, դրանից առաջ էլ, եթե մենք պարտադրեինք ֆրանսերենի իմացությունը, կարծում եմ՝ հնարավոր չէր լինի ունենալ այս համալսարանը: - Մենք մի անգամ զրուցեցինք ձեզ հետ այն յուրահատուկ եռակողմ հարաբերության մասին, որը ներդրված է Ֆրանսիական համալսարանի կրթական տեսլականում: Դա համալսարան-ուսանող-ընտանիք հարաբերությունն է: Այդպե՞ս է: - Այո, դա այդպես է: Ես սովորաբար համալսարանի մոտեցումն եմ այդպես ներկայացնում: Երբ ուսանողը ընտրում է համալսարանը, ես ասում եմ որ սա եռակողմ պայմանագիր է: Ուսանողն է ընտրում համալսարանը, բայց այս ընտրությունից չենք կարող տարանջատել ընտանիքն ու համալսարանը: Եվ այս պայմանագրում իրավունքներն ու պարտավորվածություններն ընդհանուր են: Ես միշտ համարել եմ, որ ընտանիքը մեզ վստահում է իր երեխային: Մեր առաջնային պարտավորվածությունն է, որպես համալսարան, ինչպես արդեն ասացի, ապահովել այն ամենն ինչ անհրաժեշտ է նրա մասնագիտացման համար: Ընտանիքը, իր հերթին, ուղեկցում է երեխային՝ տրամադրելով լավագույն պայմանները՝ կրթական ծրագիրը հաղթահարելուն օգնելով, իսկ ուսանողը պիտի գիտակցի, որ առանց մեծ քանակությամբ աշխատանք կատարելու պատրաստակամության չեն ընդունվում Ֆրանսիական համալսարան: Դասաժամերը շատ են, պրոցեսը` ինտենսիվ: Ուսանողները սովորաբար որոշակի հպարտությամբ ասում են, որ տառապել են Ֆրանսիական համալսարանում: Այո, ես համոզված եմ որ այս համալսարանում սովորելը դժվար է: Սակայն երբ անցնում ենք այս էտապներով, և հասնում ենք դիպլոմին և արհեստավարժությանը, մեծ հպարտության զգացողություն կա: Զգացողությունը, որ աշխատանքն ու համառությունը տալիս են սպասված արդյունքը, շատ բավարարող է: Վերջերս մեր շրջանավարտներից մեկը սոցիալական հարթակում պատմել էր իր փորձի մասին: Նա ավարտեց մեր համալսարանը, հետո գնաց Վրաստան, Ռուսաստան, հիմա աշխատում է Լոնդոնում։ Նա ասում էր, որ համալսարանում պահանջվող ներգրավվածությունն ու աշխատանքի քանակը ձեզ անասելի հզոր հմտություններ են տալիս հետագայում պայքարելու, ձեր լավագույնը իրականացնելու և նպատակներին հասնելու համար: Սա այն է, ինչ անգլիացիներն անվանում են soft skills, այն հմտությունները, դիպլոմից զատ, որ դուք ստանում եք, և որոնք հենց այն առավելությունն են, որ դուք ունեք այլոց նկատմամբ, քանի որ դուք ձևավորվել եք, պարապել եք, հասկացել եք ներդրված ջանքերի հետադարձ արդյունքը: Այնպես որ՝ սա եռակողմ պայմանագիր է, մենք պարտավորվում ենք հնարավոր լավագույնն անել, ընտանիքը պարտավորվում է հնարավորինս սատարել երեխային, և ուսանողն էլ պարտավորվում է ջանադրաբար աշխատել, չկեղծել, և լիովին համապատասխանել համալսարանի պահանջներին: Երբ երեք կողմն էլ կատարում են իրենց պարտավորվածությունը, արդյունքը բավական լավն է լինում: Տեսլականի մասին   Հեռանկարը ձեռք է բերվում փորձով, համատեքստի և իրավիճակների օբյեկտիվ վերլուծության, նաև` արտաքին փորձագիտության միջոցով: Չեք կարող մի երկրի զարգացման տեսլական ունենալ, եթե չեք ճամփորդել, չեք տեսել այլ երկրներ: Երբ ուրիշ երկիր ես գնում, առաջին բանը, որ ակնհայտ է դառնում, ընկալման տեսանկյան տարբերությունն է: Հինգ տարի առաջ Ֆրանսիայից մեկնեցի Կովկաս՝ աշխատելու: Կովկասի, Արևելքի, նախկին սովետական երկրների դիտարկման իմ տեսանկյունը տարբեր է, Եվրոպայի, Ֆրանսիայի դիտարկման տեսանկյունը՝ ևս, մենք նույն համատեքստում չենք: Եթե ուզում ես ռազմավարական տեսլական ունենալ, պետք է ժամանակ տրամադրել, դուրս գալ հարմարավետության տարածքից, որ հնարավորինս ամենակառուցողական և օբյեկտիվ դիտակետն ունենալ: Հետո, ես նաև հաճախ ասում եմ, որ տեսլականը խոչընդոտների դաշտում փոխզիջումն է: Եթե Հայաստանում այդքան հեշտ լիներ գտնել լուծումներ, դա վաղուց արդեն արվել էր: Ամենը փոխզիջում է: Պիտի գտնել փոխզիջման միջոցով խոչընդոտները վերացնելու ուղղությունը:Ուղղություն, որը վստահելի և հավանական կլինի, որը դուք ընդունակ եք բացատրել, և որը հաղթահարելով՝ պիտի ընդունակ լինեք նաև վերաձևակերպել ձեր վերլուծությունը: Հարմարավետության տարածքից դուրս գալ   Հարմարավետության տարածքից դուրս գալն անհրաժեշտ է, որ ավելի հասուն ընկալում ունենաս: Երբ հեռանամ Հայաստանից, հեռանալու եմ սեպտեմբերին, ինձ հետ շատ բաներ կտանեմ: Բայց ամենից առաջ լրիվ այլ վերլուծություն, քան այն, որ կունենայի, եթե մնայի Ֆրանսիայում կամ Եվրոպայում: Սա կարևոր է: Սոցիոլոգիան կարևոր է: Բոլոր որոշումները, որ դուք ընդունում եք, չեն կարող լինել կտրված տեղանքի սոցիոլոգիական իրականությունից: Այն ինչ ընդունելի և համակերպվելի է մի տեղում, ընդունելի և համակերպվելի չէ մեկ այլ տեղում : Եվ այդ ջանքը պիտի գործադրվի, ձեր վերլուծության սոցիոլոգիայից դուրս գալ և փորձել այն հարմարացնել և տեղակայել այնտեղ, որտեղ եք : Ինչպես եմ զարգացնում, ինչպես եմ պահպանում իմ մշակույթը, իմ ինքնությունը, ինչպես եմ իմ բոլոր հարաբերությունները, ներքին և արտաքին, ծառայեցնում ի շահ զարգացման: Եվ կրթության դերը այս ամենում, եթե խորքային մտածենք, ահռելի է: Քանզի կրթությունն է պահպանելու, հնարավոր դարձնելու և զարգացնելու այս երկրի աճը: Մենք դերակատարներից մեկն ենք, և որպես ռեկտոր՝ պետք է պատկերացնեմ, կանխատեսեմ, թե ինչի վրա է պետք աշխատել: Երբ բացում ենք կրթական նոր ծրագիր, անհրաժեշտ է 4 կամ 6 տարի, որ ուսանողը վերջնական կրթություն ստանա: Եթե ես չկանխատեսեմ, 4-6 տարի ուշացումով կարձագանքեմ շուկայի պահանջին: Պետք է ուշադիր լինել, հետևել, զգալ իրականությունը, և երբեմն ռիսկի դիմել: Սա ևս ղեկավարի հմտություններից մեկն է: - Շատ է խոսվում ներդրումների մասին, որոնց կարիքը Հայաստանն ունի: Հարց` ինչո՞ւ ներդրնել Հայաստանում: - Միանշանակ չեմ կարող պատասխանել այս հարցին: Իմ փորձն ինձ ցույց է տալիս, որ այստեղի շրջանավարտները փայլուն են: Հայաստանը ուղեղների հսկայական ռեզերվ ունի: Պետք է սա կապիտալիզացնել: Ներդրողները չեն գա Հայաստան, եթե չիմանան, որ տեղում կան այն ուղեղները, որ հնարավոր կդարձնեն իրենց ներդրման զարգացումն ու արդյունքը: Էնպես որ, կապիտալիզացնենք ուղեղները, զարգացնենք, ներդրումների համար․ սա է լինելու գրավչության գործոններից մեկը: ՏՏ ոլորտը սրա վառ օրինակն է: Այսօր ներդրումները խիստ սահմանափակ են, որովհետև մենք պատրաստ չենք ուղեկցել այդ ներդրումները տեղացի երիտասարդ մասնագետ-շրջանավարտներով: Այնպես որ՝ ուղեղների կապիտալիզացումը լավ ներդրում է, անենք այն: - Շնորհակալություն, Ժան-Մարկ Լավեստ, այս զրույցի համար, ինչպես նաև այն ողջ սիրո և աշխատանքի, որ դուք տվել եք Հայաստանին: - Ես եմ շնորհակալ, պալատին, ձեզ, Արուսյակ, ես կարծում եմ, որ Հայաստանը հսկայական պոտենցիալով երկիր է՝ Ֆրանսիայի հետ սերտորեն փոխկապակցված: Կարծեմ՝ հայկական արքա Լևոն 6-րդն է հանգչում Փարիզում՝ ֆրանսիացի արքաների հետ, եթե չեմ սխալվում, ինչը վկայում է մեր կապերի կարևորությունն ու ամրությունը: Մենք եկանք Հայաստան՝ առանց այն ճանաչելու, ու կմեկնենք այստեղից բազում պատկերներով ու ճանաչմամբ, և մեծ բավականությամբ կվերադառնանք, որ վերագտնենք մեր ուսանողներին և ընկերներին, որ կթողնենք այստեղ: Շնորհակալություն։ Ամբողջական զրույցը՝ ստորեւ․
17:52 - 27 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 (թարմացվող)

20:35- Լոռու մարզում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 70 դեպք: Վարակված քաղաքացիներից 54-ը բուժվել ու դուրս են գրել: Մյուսները շարունակում են իրենց բուժումը: Ինքնամեկուսացված է մոտ 100  քաղաքացի, թիվը պարբերաբար փոփոխվում է: [մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |Armtimes.com|20:28- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 8 աշխատակից հիվանդ է COVID-19-ով, 49-ը՝ ինքնամեկուսացված է։20:25- «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝Երևան-Լիոն-Երևան,Երևան-Թել Ավիվ-Երևան,Երևան-Վորոնեժ-Երևան,Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:20:20- Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով: Մինչդեռ, պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Կրկնում ենք՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ: Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց: Բավական է թիրախավորել և անընդհատ քարկոծել, մանավանդ, երբ դրա համար «հարմար նախադրյալներ» չկան։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]19:40- Քննարկվել է թեստավորման քաղաքականության հետ կապված որոշակի փոփոխությունների հավանականությունը: Չի բացառվում, որ այդ գործում կներգրավվեն մասնավոր թեստավորող լաբորատորիաներ: [Տիգրան Ավինյան]19:35- Պարետատան նիստում քննարկել ու չենք բացառում կրկին կարանտինային ռեժիմի անցնելու հավանականությունը: Հնարավոր է լինեն որոշակի սահմանափակումներ որոշ բանկավայրերի նման, օրինակ՝ ինչպես արվեց Սևանում, Արենիում: Ամեն ջանք, սակայն ներդնելու ենք, որ համապետական մասշտաբով կարանտինի չանցնենք։ Չի լինի տնտեսական սահմանափակում։ [Տիգրան Ավինյան]19:11- Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրու՞մ են դիմակ, թե՞ ոչ։ Եվ երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ։ [Նիկոլ Փաշինյան]19:10- Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն։ Այսօր արդեն կսկվեն են ռեյդեր Հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով՝ կանոնների պահպանման վերաբերյալ։ [Նիկոլ Փաշինյան]16։58- ԱԱՏՄ-ի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։ Դրանցից 1120-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել։ Վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում, գրասենյակներում և փոքր խանութներում։   16։48- Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել և ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն մարտահրավեր է դարձել յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար: Եվ այսօր մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված։ [ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ  նախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ] |tert.am|   16։42- Այսօր 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 32 օբյեկտների աշխատանքը։ Տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալը): Տնտեսվարողների ցանկը։   15։21-  Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   15։18- Երևանում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները մասնագիտացված կառույցի կողմից խորքային ախտահանվում են։ Մասնավոր հատվածը սեփական տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն իրականացնում է իր միջոցների հաշվին։ Պարետի ցուցումի համապատասխան՝ բոլոր տրանսպորտային միջոցների շարժակազմերում մուտքի մոտ տեղադրված են ալկոգելեր։ Ուշադրություն է դարձվում նաև վարորդներին ու ուղևորներներին, որպեսզի նրանք լինեն դիմակներով և ձեռնոցներով։ [Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյան] |armenpress.am|   15։13-  «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։ Վարակվածը 23-ամյա աղջիկ է, թեստավորումը կատարվել է երեկ։ Աղջկան խնամող սանիտարին և իր հետ նույն խմբում գտնվող անձանց մեկուսացրել են, թեև որևէ մեկը ախտանիշ չի ունեցել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց այսօր կթեստավորեն։ |hetq.am|   13։37- Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման առողջապահության նախարարություն: Ըստ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի՝ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել: |armenpress.am|   13։11- Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: |armenpress.am|   11։39- ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո:  «Լանցետ» ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու դեղամիջոցները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ՝ ներառյալ սրտի առիթմիան: |armenpress.am|   11։29- Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում ։ Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ, այո՛,  սխալ եմ արել։ [Արարատ Միրզոյան]   10։59- Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ  կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին ասաց նրա ամուսին, փաստաբան Կարեն Մեժլումյանը: Կորոնավիրուսի թեստ է հանձնել նաեւ ինքը՝ Մեժլումյանը. դրա պատասխանը դեռեւս չի ստացվել:  Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանի պաշտպաններն են: |armtimes.com|   10։52-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։51- Թարմացվել է 26.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 7402 (+289)Առողջացածներ - 3220 (+75)Փաստացի բուժվողներ -4052Ընդհանուր թեստեր - 52554Մահվան ելքեր - 91 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –39 [ԱՆ]   09։41- Պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 25-ին դիմակների կրման վերաբերյալ նոր որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման՝ - ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:- Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի ևձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:   08։56- ՀՀ բոլոր մարզերում ԱԱՏՄ իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: [Հայկական միասնական տեցեկատվական կենտրոն]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 
22:43 - 26 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 (թարմացվող)

20:15- մայիսի 27-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05): մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30): [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե] 20:12- Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մյուսը թեստ է հանձնել. վաղը նշանակված նիստը կհետաձգվի։ |Armtimes.com|20:02- Առաջիկա ոչ աշխատանքային օրերին կան կանախտեսումներ, որ մարդիկ մեծ խմբերով կարող են հավաքվել, ինչ-որ տեղեր գնալ: Կոչ եմ անում, խնդրում և հորդորում եմ հավաքույթներ չկազմակերպել, մնալ տանը: Պահպանել նշված կանոները, դրանք չեն փոխվում, կրել դիմակ, առանց ախտահանված ձեռքերի չդիպնել դեմքին, պահպանել սոցիալական հեռավորությունը: [Նիկոլ Փաշինյան] |Armtimes.com|19:09- Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին՝ ցավոք, Առաջին ալիքում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Մեր և մեր գործընկերների առողջությանը հետևելով՝ այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով։ [Հանրային հեռուստաընկերություն]17։50- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր ԲԿ»-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102) [ Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյան]   17։03- Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված մշտադիտարկման արդյունքում՝ ՀՀ պարետի «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել: [Կրթության տեսչական մարմին]   16։57- Սասունցի Դավիթ կայարանում երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։ Մայիսի 25-ի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ խախտումները շտկվել են՝ բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել են ախտահանիչ նյութերը։ Տնօրենությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկօրյա ժամանակահատվածում։ [ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին]   16։39- ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցվել է հանրային սննդի 46 օբեկտների աշխատանքը։ Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: Հանրային սննդի օբեկտների ցանկը։   16։07-  Մայիսի 25-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 406 դեպք, որոնցից 204-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք։ [Գեղարքունիքի մարզպետարան]   14։43- Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել է 244 պացիենտ, որոնցից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   14։08- Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ, բայց խոսքն այն մասին չէ, որ 5 դրամով են ձեռք բերել և վաճառել են 220 դրամով, խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ 110-120 դրամանոց դիմակը վերջնական սպառողին հասել է մինչև 220 դրամով, ընդ որում՝ հարկերը ներառյալ, և եթե հարկերը հանում ենք, մոտավորապես 45-50 դրամ շահույթի մասին է խոսքը։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ դիմակների գնի մասին] |tert.am|   13։19- Պարետատան նիստին երեկ քննարկել ենք, և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] |armenpress.am|   12։57-  Նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման և Հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով ԱՀ կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, ԱՀն կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 25.05.2020թ. ժամը 10:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8666.8 հազ. դրամ: [Արցախ/տեղեկատվական շտաբ]   11։54- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 602 է, որոնցից 227-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 367 քաղաքացի: [Արարատի մարզպետարան]   11։39-  ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Մայիսի 22-24-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 3521 վարակազերծում, որից 2415-ը՝ մարզերում, 1106-ը՝ Երևանում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ [ԱԻՆ]   11։10- Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր: Այսպիսով, Արցախում հաստատվել է ընդհանուր 34 դեպք: Հիվանդությունը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերը 13-են, մահացություն չի գրանցվել: [Արցախ/ տեղեկատվական շտաբ]   10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։53- Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։   09։11- Պարետը որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սահմանափակումներ մտցնել․ սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, սահմանել համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20
23:18 - 25 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20 (թարմացվող)

16։20- Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված։ [մարզպետ Գնել Սանոսյան]   11։01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]   10։53- Թարմացվել է 24.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 6661 (+359)Առողջացածներ - 3064 (+128)Փաստացի բուժվողներ -3483 (+226)Ընդհանուր թեստեր - 50397 (+1317)Մահվան ելքեր - 81 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –33 (+1) [ՀՀ ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․05․20
18:10 - 24 մայիսի, 2020
Մանրամասներ մայիսի 25-ին կայանալիք Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին

Մանրամասներ մայիսի 25-ին կայանալիք Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 19։00-ին։«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին՝ ժամը 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի։Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ https://www.facebook.com/armembrus/posts/1121730824878720?__tn__=-R ։Հաշվառումը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 16։00-ին»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
10:35 - 24 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․05․20 (թարմացվող)

22:54- Կորոնավիրուսային հիվանդությունից մահերը 1 մլն բնակչի հաշվով առ 22.05.2020թ.Բելգիա` 795Իսպանիա`612Իտալիա` 539Մեծ Բրիտանիա` 536Ֆրանսիա` 432Շվեդիա` 389Նիդեռլանդներ` 338Իռլանդիա` 329ԱՄՆ` 294.Համաշխարհային միջին` 43Հայաստան` 24 [Արսեն Թորոսյան]22:00- Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ [Արսեն Թորոսյան]19:13- Կորոնավիրուսային վարակի հաղթահարման հաշվին 22.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,093,409,645.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4295։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]14։54 - Հնարավոր է գնանք խորը սորտավորման, որը արվում է նաև պատերազմների ժամանակ։ Երբ բուժման են վերցնում այն պացիենտներին, որոնք շանս ունեն բուժվելու և հակառակը։ Չի բացառվում, որ այս թվերի տեմպի պահպանման ժամանակ մենք գնանք դրան, բայց ամեն ինչ անում ենք դրան չհասնելու համար։ Օրինակ ավելացնում ենք մահճակալային ֆոնդերը։ [Արսեն Թորոսյան]   14։35 - Կրկնավարակի դեպք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հանգում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ առնվազն մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ [Արսեն Թորոսյան]   14։29 - Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 522 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։Այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   14։28 - Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, որից 9-ը հաստատվել է այս գիշեր։ Վարակվածները մեկ ընտանիքից են, այս պահին պարզվում է նրանց շփման շրջանակը։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |news.am|   13։56 - Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով): [  Վրաստանում ՀՀ դեսպանություն]   13։37 - Ինչքան էլ մենք մամուլում տեսնում ենք պատվաստանյութի կլինիկական   փորձարկումների փոքր հաջողությունները, սակայն  լայնածավալ օգտագործմանը կա շատ երկար ժամանակ։ Դրանք պետք է դեռ տասնյակ հազարավորների վրա փորձարկվեն, հետագայում դրվեն արտադրության, ինչը էլի բարդ պրոցես է։ Ես սա ասում եմ , որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ  է լինելու։Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի խիստ և ավելի լավ, բացի այդ կա նաև մեթոդաբանության տարբերություն։ [Արսեն Թորոսյանը՝ Վրաստանի վարակի ցուցանիշների մասին]   13։31 - Գեղարքունիքի մարզում մայիս ամսվա ընթացքում փակված են եղել եղել երկու բնակավայր՝ Վարդենիս քաղաքը և Դդմաշեն գյուղը: Վարդենիս քաղաքի արգելանքը հանվել է մայիսի 9-ից, Դդմաշենինը՝ մայիսի 14-ից: Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: [Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյան] |armenpress.am|   13։05 - Կորեայում բնակվող, մուտքի երկարաժամկետ արտոնագիր ունեցող  բոլոր օտարերկրացիները ԿՀ-ից  մեկնելու և կրկին վերադառնալու դեպքում պետք է նախորոք դիմեն իմիգրացիոն ծառայության տարածքային գրասենյակ՝ համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով: Նախորոք չդիմելու և երկրից մեկնելու դեպքում քաղաքացիները կզրկվեն իրենց գործող կարգավիճակից և ԿՀ վերադառնալու համար ստիպված կլինեն ստանալ նոր մուտքի արտոնագիր: [Ճապոնիայում ՀՀ Դեսպանություն]   12։43 - Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց, որոնցից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չունենք: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |tert.am|   12։21 - Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ [Շիրակի մարզպետարան   11: 02 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։   11: 00 - Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5928 (+322)Առողջացածներ - 2874 (+293)Փաստացի բուժվողներ -2952Ընդհանուր թեստեր - 47654Մահվան ելքեր - 74 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –28 (+) [ԱՆ]   11:00 - #Արցախ Թարմացվել է 22.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 33Առողջացածներ - 8Մեկուսացվածներ -69Ընդհանուր թեստերավորված - 669[Արցախի տեղեկատվական շտաբ]   10։50 - Նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:[ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյան]
23:00 - 22 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)

18:45- Նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: [Արցախ/տեղեկատվական շտաբ]18:20- Նորքի տուն ինտերնատի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։ Ինտերնատի ևս մեկ բնակիչ մահացել է այլ հիվանդությունից։ Մահացած տարեցները օրերս հոսպիտալացվածների թվում են եղել։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: [աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |Panorama.am|18։02- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: մՄայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք  է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ: [ՊԵԿ]   17։45-  Միացյալ Նահանգները ՀՀ-ին հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար: |tert.am|   17։31- Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին հայտնեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: |armenpress.am|   17։16-  Նորքի տուն ինտերնատի՝ իվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ։ Այս մասին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: |news.am|   17։06- Կոտայքի մարզում հաստատվել էկորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   16։52-  Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։38- ԱԱՏՄ պետի հանձնարարականով` պետի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։ [ԱԱՏՄ]   16։06- ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]   14։18- Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ: Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ:  |armenpress.am|   13։42- Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար։ [Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների համար ծախսված գումարի վերաբերյալ] |armtimes.com|   12։21- Վարակված է 270 երեխա(մինչև 18 տարեկան), որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ, կյանքին սպառնացող վիճակ  ոչ մեկի մոտ չկա։ Վարակված է 23 հղի, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։   [Արսեն Թորոսյան]   11։52- Նորքի տարեցների խնամքի տանը սնունդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ տարածքն ախտահանվում է: Աղբի տեսակավորումը ևս կատարվում է ըստ անհրաժեշտ ցուցումների: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   11։37- Հավանաբար վաղվանից  մենք հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև վիճակ ունեցող քաղաքացիներին կուղարկենք տուն , որպեսզի իրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը, իհարկե բժշկական  որոշակի հսկողության տակ կլինեն տանը՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների կողմից ։ Եվ նաև այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա որևէ բուժօգնության կարիք նորից կուղարկվեն տուն։ [Արսեն Թորոսյան]   11։29-   Երկեվա դրությամբ ծանր  վիճակում գտնվում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝  63, արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 քաղաքացի։ [Արսեն Թորոսյան]   11։20- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է․ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Բաթոյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, պատասխանը բացասական է եղել։ |armenpress.am|   10։42- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։  Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ընդգծել, որ մենք որևէ ոչ ստույգ ինֆորմացիա չենք փոխանցել հանրությանը։  Պետք է խստագույն  միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ստիպված չլինենք գնալ ավելի խիստ միջոցների։ Իրավիճակն ավելի լուրջ է,  քան մենք պատկերացնում ենք։ [Նիկոլ Փաշինյան]   10։50-  Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։37- Թարմացվել է 21.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5606 (+335)Առողջացածներ - 2581 (+162)Փաստացի բուժվողներ -2928Ընդհանուր թեստեր - 45822Մահվան ելքեր - 70 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –27 [ԱՆ]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20
21:15 - 21 մայիսի, 2020
ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի |tert.am|

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ-ին հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի. Լին Թրեյսի |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին՝ գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», - ասաց նա: Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար: Լին Թրեյսիի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։ Ավելին՝ tert.am-ում
17:45 - 21 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20 (թարմացվող)

19:40-  Ժամանակն է՝ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս՝ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար հիվանդ, իսկ հունիսի կեսերին արդեն՝ 20 հազար: Ինչը նշանակում է, որ պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումները և հատկապես դրանց կիրառման որակն ու ծավալը։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|19:16- Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։ Հայաստան գալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699։ [Սիրիայում ՀՀ դեսպանություն]17։07- ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում գտնվող դատապարտյալներից և կալանավորված անձանցից ոչ ոքի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ ՔԿՀ-ներից՝ «Վարդաշեն»-ում՝ ութ, «Հրազդան»-ում՝ երեք, իսկ «Նուբարաշեն»-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նրանցից ինն այս պահին ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։ |forrights.am|   16։29- Վերջին երկու օրերին ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի N 63 որոշման հավելված 4-ի մի շարք պահանջների խախտմամբ: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ [ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն]   16։02-  Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, որից առողջացել են 119 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [Գեղարքունիքի մարզպետարան]   15։52- Շինարարական ձեռնոց եւ բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է։ Աշխատակիցները թեստավորվում են։ Ինքնամեկուսացված են նաև վարակակիրների ընտանիքի անդամները։ Վարակի աղբյուրը պարզված է։ Այս պահին շատ անհանգստանալու կարիք չկա։  Տավուշի մարզում  այս պահին կա 31 վարակակիր։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]   15։47- Վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում դասագրքերի հանձնման հարցը։ Խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում: ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում տնօրեններին դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում: Ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության։ [ԿԳՄՍՆ]   15։20- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին, որոնք ստացել են ծանուցում` 10-րդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր։   14։33- Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել։ Աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: Թեստերի պատասխանները դեռ չկան։ |armtimes.com|   14։16- Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։ [Շիրակի մարզպետարան]   14։12- ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։ Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։ [ԱԻն]   14։00- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ԱՀ ԱԳՆ-ն ծանուցագրեր է ուղարկել համապատասխանաբար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ԵԽ Գլխավոր քարտուղարին։ Ծանուցագրերում նշվում է, որ Արցախի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել 2020 թ․ ապրիլի 12-ին 30 օր ժամկետով և երկարաձգվել մինչև հունիսի 11-ը: [ԱՀ ԱԳՆ]   13։16- Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ԱԺ շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։  [ԱԺ աշխատակզմի ղեկավար Տիգրան Գալստյան]   13։12- Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում լուրեր էին պտտվում, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ Լուրը հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։ Ըստ նրա՝ անձը թեստ է հանձնել, իսկ պատասխանը դրական է եղել։ Տղամարդու ընտանիքի անդամներն ինքանամեկուսացվել են։ Պարզվում է կոնտակատվոր անձանց շրջանակը։ |hetq.am|   13։08- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 507 հաստատված դեպքեր, որից առողջացել են 229 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։56- Հասարակական տրանսպորտում վարորդները, ինչպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։ Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ միասին կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար։ [ՀՀ ոստիկանություն]   12։41- Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան։ [ՀՀ Ոստիկանություն]   11:38- Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։ Արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։ [ՀՀ ոստիկանություն]   11:03- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   11:02- Թարմացվել է 20.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5271 (+230)Առողջացածներ - 2419 (+255)Փաստացի բուժվողներ -2758Ընդհանուր թեստեր - 44071Մահվան ելքեր - 67 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –27 (+2) [ԱՆ]   10։05- Հաստատվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ և 8-րդ միջոցառումները: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման և երկրում պարենային անվտանգության հնարավոր բարձր մակարդակի ապահովման նպատակներից ելնելով`  ընդլայնվել են աջակցության մի շարք միջոցառումների շրջանակները, նախատեսվել են աջակցության այլ ձևեր։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20  Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20
22:50 - 20 մայիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․05․20 (թարմացվող)

21:15- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ տրամադրել (մեկուսացման նպաստ): |armtimes.com|21:10- Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին: [Երևանի քաղաքապետարան]20:35- Այսօր՝ ժամը` 18։55-ին, Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]19:15- ԱՀ-ից Covid-19 թեստավորման նպատակով ՀՀ ուղարկված 27 փորձանմուշից 26-ի պատասխանը բացասական է, 1-ը՝ դրական: Նա նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում: Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]18։09- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, համաձայն որի՝ բաց վայրերում դիմակի առկայության պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում՝ նախկին 100 հազարից 250 հազարի դրամի փոխարեն: |armenpress.am|   17։51- ՀՀ նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները: Այդ մասին Նուբար Աֆեյանը տեղեկացրել է նախագահ Սարգսյանին, նշելով, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։   15։33- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: [ԳԵղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   15։18- Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբի աշխատանքային նիստը։ Ներկայացվել է մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուն նշել է, որ մինչ օրս իրականացվել է 1601 նմուշառում, իսկ մայիսի 12-ից 18-ը ներառյալ մարզում 278 նմուշառման հետազոտություն է անցկացվել, Գյումրիում լաբորատոիայի աշխատանքների իրականացումը նպաստել է նմուշառումների և հետազոտությունների թվաքանակի աճին և արագ իրականացմանը։   15։06- Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է: [Արսեն Թորոսյան]    14։34- «Կորոնավիրուսը դեռ պարտված չէ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին: [Նախագահ Արմեն Սարգսյան]   12։06- Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպքեր, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   11։02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10։58- Թարմացվել է 19.05.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5041 (+218)Առողջացածներ - 2164 (+145)Փաստացի բուժվողներ -2788Ընդհանուր թեստեր - 43041Մահվան ելքեր - 64 (+3)Մահվան ելքեր այլ պատճառով –25 [ԱՆ]   09։44-  Մայիսի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը: Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի և կորոնավիրուսը դեռևս երկար ժամանակ խնդիր է լինելու: Ներկայացնելով ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ռազմավարությունը՝ նա նշել է, որ մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահել և ադապտացվել իրավիճակին, մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները:    Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 19․05․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20
22:37 - 19 մայիսի, 2020
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: Այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում: «Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,-ասել է Վլադիմիր Պուտինն իր ելությում: Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:  «Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,-նշել է Պուտինը:  ՌԴ նախագահն ավելացրել է, որ եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի:  Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:  «Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինը առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում,-նշել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր: 
15:05 - 19 մայիսի, 2020