Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը

Տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը

  2023 թ. համար կրճատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հատկացումը: Այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի 2023 թ. բյուջետային հայտը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  «Մենք տարեցտարի փորձում ենք բյուջեն ավելի որակյալ դարձնել՝ հրաժարվելով անարդյունավետ ծախսերից»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ մատնանշելով ավտոպարկի կրճատումը: Նա ընդգծել է, որ այս տարի 6 մեքենա է կրճատվել. ընդհանուր 46-ից դարձել է 40: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ավտոպարկի կրճատումը միակը չէ. «Վարչապետի լիազորությունների ապահովում» ծրագրով առկա է 86 մլն դրամի նվազում, նաեւ ավարտվել է «Պետական հատվածի արդիականացում» ծրագիրը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 217 մլն չափով ավելացել է «Հանրային իրազեկում» ծրագրի, ինչպես նաեւ՝ «Հայաստան-Սփյուռք» գործակցության ծրագրի բյուջետային հատկացումը: «1,4 մլրդ ավելացում ունենք «Տեսչական վերահսկողության» ծրագրով, որի շրջանակում տարբեր միջոցառումներ է իրականացվելու՝ տեսչական մարմինների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասել է նա: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք տեսչական վերահսկողության 1,4 մլրդ ավելացումը ենթադրում է նաեւ աշխատակիցների քանակի ավելացում եւ աշխատավարձերի բարձրացում: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հաստիքների ավելացում չեն նախատեսել. կան բազմաթիվ թափուր հաստիքներ, որոնք լրացնելու կարիք ունեն: Նա ընդգծել է, որ տեխնիկական լուրջ ապահովման խնդիր է լուծվում:
13:29 - 02 նոյեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ

 |armenpress.am|

Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի  վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե իբր «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: «Հայտնում ենք, որ հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի, անձամբ Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար նախատեսված ծախսերի վերահսկման հետ: Համապատասխան լրատվամիջոցը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ մրցույթի ծախսերի վերաբերյալ, որին կտրվի լիարժեք պատասխան»,- ասված է պարզաբանման մեջ:
11:50 - 28 հոկտեմբերի, 2022
Սանջեյ Պրադանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և առաջխաղացման ուղղություններով

Սանջեյ Պրադանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և առաջխաղացման ուղղություններով

2022թ. հոկտեմբերի 11-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։ Միջոցառումանը մասնակցել են Արևելյան գործընկերության և Մերձբալթյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանի հետ հանդիպմանը Ա. Հարությունյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, ադրբեջանական վերջին ագրեսիային և դրանց ազդեցությանը Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա։ Քննարկվել են համագործակցային նոր հնարավորություններ` ԲԿԳ-Հայաստան 2022-2024թթ. ծրագիրը լավագույնս իրականացնելու և կառավարման համակարգն ավելի մասնակցային դարձնելու ուղղությամբ։ ԲԿԳ գործադիր տօրեն Ս. Պրադանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և առաջխաղացման ուղղություններով։ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ դերը Հայաստանում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման հարցում: Միջոցառման շրջանակներում հանդիպել են նաև Արայիկ Հարությունյանը և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռեվազ Ջավելիձեն։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում ԲԿԳ օրակարգերը, դրանց ընթացիկ իրականացումը և թե ինչպե՞ս կարող են երկու կառավարություններն աջակցել միմյանց ԲԿԳ օրակարգային բարեփոխումներն իրականացնելու հարցում։ Քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների, ռազմավարական ծրագրերի և ոլորտային այլ խնդիրներին ուղղված հարցեր։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել փորձի փոխանակման և բարեփոխումների օրակարգի շուրջ` փոխադարձ այցերի և նոր համագործակցային մեխանիզմների միջոցով։
11:48 - 12 հոկտեմբերի, 2022
Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը. Արայիկ Հարությունյան

Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը, միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը: Մայիս ամսին մենք հյուրընկալել էինք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը, կարծում եմ, մեր գործընկերները կհիշեն դեռ երկար տարիներ: Այսօր էլ հյուրընկալում ենք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը: Ողջունում եմ կոնգրեսի մասնակիցներին և մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում է ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին:  ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, ի վերջո, պետք է խոստովանենք, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում: Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»:  Կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն է:
14:26 - 25 սեպտեմբերի, 2022
Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ  անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ «Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից:  Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»,-գրել է նա։
22:08 - 14 սեպտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը ներկա է եղել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը

Արայիկ Հարությունյանը ներկա է եղել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Վահրամ Դումանյանը,  «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը և այլք: «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ընդգծել է՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Նա հիշեցրել է, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Վլադիմիր Քեմուրջյանը նշել է, որ հայրը մշտապես քաջալերել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել:
20:06 - 09 սեպտեմբերի, 2022
Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։ Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և բացերին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ: Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից են երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։ «Ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ: Վիճակագրությունն այս առումով մտահոգիչ է նաև Հայաստանում, քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում։ Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։ Դրանք վերաբերել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և  ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին։
17:54 - 26 հուլիսի, 2022
Տեղի է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը

Տեղի է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի հարգելի նախագահ, Հարգելի ներկաներ, հյուրեր, Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի մասնակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս կենսաբանության միջազգային օլիմպիադայի բացման առիթով, որը կայանում է Հայաստանի Հանրապետությունում: Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախաձեռնությամբ: Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար՝ պատիվ եմ ունեցել ստորագրել օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում: Կրթության և գիտության ոլորտները Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից են, և կառավարությունը հանձնառու է՝ ապահովել այս ոլորտների շեշտակի և որակական զարգացումը: Հատկապես բնագիտության զարգացումը հնարավորություն է ընձեռելու դիմակայելու ժամանակի մարտահրավերներին: Համոզված ենք, որ զարգացած մարդկային ռեսուրսն է ապահովելու ինչպես կրթական համակարգի, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումն ամբողջ աշխարհում: Կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության հնարավոր է հասնել միայն գիտության շնորհիվ: Վստահ եմ, որ այսօր օլիմպիադային մասնակից շատ երիտասարդներ իրենց ճանապարհն են ընտրելու գիտության ասպարեզում և իրենց ներդրումն են բերելու համաշխարհային զարգացման գործընթացում: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացումը հավաստումն է Հայաստանում գիտության և կրթության ոլորտի կարևորության և առաջնահերթության: Իսկ կենսաբանությունը, որպես առանձին ճյուղ, առավել քան առանցքային է. այն բժշկության հիմքն է, որտեղ հայ մասնագետները հայտնի են իրենց՝ համաշխարհային մակարդակի ներդրմամբ: Վստահ եմ, որ ապագայում դեռ բազում առիթներ ենք ունենալու բարձրաձայնելու այսօրվա մասնակիցների անունները և հպարտանալու նրանցով: Օլիմպիադայի կազմակերպիչներին, աջակիցներին, հյուրերին և հատկապես մասնակիցներին մաղթում եմ հաջող ընթացք, առողջ և արդար մրցակցություն, և Հայաստանը վայելելու գեղեցիկ օրեր»
21:09 - 10 հուլիսի, 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ բակում ներկա է գտնվել ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ բակում ներկա է գտնվել ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ ԱԺ բակում ներկա է գտնվել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Վարչապետ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Կառավարության ղեկավար նշել է, որ պարգևը ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից:  Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ռամկավար ազատական կուսակցության հարգելի ղեկավարներ և ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով: Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:  Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, ինչպիսիք էին՝ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Միհրան Տամատյանը և այլոք: Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը: Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում: Մենք շահագրգիռ ենք կուսակցության քաղաքական գործունեության զարգացմամբ, որը կրում է այնպիսի ավանդույթներ և արժեքներ, որոնք միտված են բացառապես մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը:  Հարգելի գործընկերներ, Այս հոբելյանը լավ առիթ է արժևորելու անցած ճանապարհը, վերագնահատելու այն և զարգացման նոր ուղի դուրս գալու միջոցները գտնելու համար:  Եվս մեկ անգամ շնորհավորելով Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական  բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ ի փառս մեր երկրի, հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության: Համոզված եմ՝ Հայաստանն ու հայությունը մշտապես շարունակելու է զգալ Ռամկավար ազատական կուսակցության զորակցությունն ու աջակցությունը»:
23:03 - 25 հունիսի, 2022
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Արայիկ Հարությունյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հիշեցրել, որ մարզահամալիրի կառուցման մասին կառավարության նախորդ նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այսօրվա քննարկման նպատակն է հստակեցնել աշխատանքների հետագա ընթացքը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ կառավարության կողմից Շենգավիթ վարչական շրջանում անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիրի կառուցումը Հայաստանի տարբեր հատվածներում նմանատիպ մարզահամալիրներ ունենալու կառավարության որդեգրած քաղաքականության շարունակությունն է: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես՝ Շենգավիթ վարչական շրջանում մարզահամալիրի կառուցումը թե՛ սպորտի, թե՛ տարածքի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա: Հանդիպման ժամանակ պատասխանատուների կողմից քննարկվել են մարզահամալիրի կառուցման հետ կապված մանրամասներ: Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
15:48 - 21 հունիսի, 2022
Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի նախագծման աշխատանքներն ավարտվել են

 |armenpress.am|

Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի նախագծման աշխատանքներն ավարտվել են |armenpress.am|

armenpress.am: Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: Այս մասին կառավարությունում մեկնարկած հերթական նիստի ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այգում նոր ոռոգման համակարգ է կառուցվելու և նոր խողովակաշար՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: «Շինարարությունը կտևի 3 տարի: Այն կկազմի 4.2 միլիարդ դրամ»,- ասաց նա:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի վայր, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, և դա պետք է ընդգծի կյանքի, այլ ոչ մահվան տրամաբանությունը: «Այս ընթացքում ես նաև մի քանի անգամ մեր զոհվածների սիրելի ծնողերի հետ հանդիպումներ եմ ունեցել: Ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը պետք է լինի այնպիսին, որ ոչ թե մարդիկ նպատակահարմար չհամարեն երեխաներին տանել զբոսանքի շատ հարցերից խուսափելու համար, այլ պետք է լինի այնպես, որ դա և՛ մեր նահատակների հիշատակը բարձր պահի, և՛  մարդիկ չխուսափեն իրենց երեխաներին տանել այնտեղ: Մեր նահատակներն ընկել են, որպեսզի Հայաստանն ապրի, Արցախն ապրի»,- հավելեց Վարչապետը:
12:16 - 17 հունիսի, 2022
Հայաստանը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր․ Փաշինյանը մասնակցել է ՀՖՖ հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը

Հայաստանը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր․ Փաշինյանը մասնակցել է ՀՖՖ հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձևավորման 30-ամյակի առիթով. «Մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետևյալ նպատակը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Ընդհանարապես ինչքանո՞վ է իրատեսական այս խնդրի լուծումը: Սովորաբար ֆուտբոլը մենք պատկերացնում ենք և ֆուտբոլի վրա կենտրոնանում ենք ուղիղ եթերում տեղի ունեցող և հեռարձակվող 90 րոպեների շրջանակներում: Իրականում 90 րոպեներ ուղիղ եթերում` խաղադաշտում գտնվող հաղթանակը չի ստեղծվում, այլ միայն արձանագրվում է հաղթանակը: Շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և ինչ է տեղի ունենալու դրանից հետո: Եվ թերևս ահա այս երկու ուղղություններով կատարված աշխատանքն է, որ որոշում է ֆուտբոլային ապագան: Բայց ֆուտբոլային դառնության այս օրերին ես ուզում եմ գնահատել, թե ինչպիսին է մեր ֆուտբոլի վիճակը: Սրա ճիշտ գնահատականը տալու համար մենք պետք է տեսնենք, թե ինչ է տեղի ունենում 90 րոպեներից անդին: Այսօր այս լսարանը շատ կարևոր արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին և այդ կազմակերպությունների, ձեռք է բերել շատ վստահելի գործընկեր: Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունենք մեր գործընկերների՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահների ներկայությունը մեզ համար այսքան կարևոր իրադարձությանը: Բայց ուղիղ եթերի նմանությամբ այդ բարեկամության, վստահելի գործընկերության արտահայտությունն այս, պայմանական ասած, 90 րոպեները չեն, այլ այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ: Նախորդ երեք տարիների ընթացքում ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի 7 մարզերում 90 նոր փոքր խաղադաշտ է ստեղծել, որտեղ ՖԻՖԱ-ն աջակցելու է շուրջ 2.5 միլիոն դոլարով: Սա կարևոր ներդրում է հայկական ֆուտբոլի ապագայի գործում, որովհետև այդ ապագա 90 րոպեների ճակատագիրը որոշվում է այդ գյուղական դաշտերում, որը պետք է համախմբի երեխաներին և նրանց շուրջ պիտի համախմբի մեծերին, և որը պիտի կոփի, կռի և ստեղծի թիմային ոգի, որը պետք է մեր երկիրը և մեր ֆուտբոլը բերի հաղթանակների: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այն աջակցության առիթով, որ ցուցաբերել է ՈՒԵՖԱ-ն: Մասնավորապես, վաղը բացվելու է Աբովյանի քաղաքային ստադիոնը, որը հիմնանորոգվել է ՈՒԵՖԱ-ի հեթ-տրիկ ծրագրի շրջանակում: ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ կառուցվում, վերակառուցվում է Վանաձորի ստադիոնը: Առաջիկայում մենք կունենանք մեր ժամանակների, հայ մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, որը նույնպես կառուցվում է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ: Լուսավորության համակարգեր են տեղադրվելու «Շենգավիթ» ստադիոնում, Գյումրիի քաղաքային ստադիոնում, և այս ամբողջ ներդրումները՝ ՈՒԵՖԱ-ի աջակցությունը, կազմելու է շուրջ 5 միլիոն դոլար: ՖԻՖԱ-ի նախագահն այսօր արձանագրեց, որ այս 90 փոքր դաշտերն առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում կդառնան 300: Այսօր մենք ՖԻՖԱ-ի նախագահի հետ, մեր նախորդ հանդիպման ժամանակ նաև, ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ քննարկում էինք հնարավորությունը՝ Հայաստանում ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նոր մարզադաշտ, զրոյից մարզադաշտ կառուցելու: Ես շատ ուրախ եմ, որ մեր այս բոլոր նպատակների իրագործման ճանապարհին մենք ունենք այնպիսի վստահելի գործընկերներ ինչպես ՖԻՖԱ-ն է՝ ի դեմս նախագահ Ջաննի Ինֆանտինոյի և ՈՒԵՖԱ-ն՝ ի դեմս նախագահ Ալեքսանդր Չեֆերինի: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին կհասնենք մեր նպատակներին: Հարգելի գործընկերներ, ֆուտբոլը մեզ համար ունի շատ մեծ նշանակություն և այն ունի տնտեսական, մարզական, սոցիալ-հոգեբանական և քաղաքական նշանակություն: Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մարզական բնագավառում ունի շատ մեծ հաջողություններ: Սովորաբար, երբ մտերմիկ քննարկումների, սեղանների շուրջ, առիթներով քննարկում ենք հայկական սպորտի հաջողությունները, գրեթե բոլոր միջավայրերում, բոլոր ընտանիքներում խոսքը հասնում է նրան, որ մենք հաջողակ ենք անհատական մարզաձևերից և պակաս հաջողակ թիմային մարզաձևերից: Ահա այն, ինչի մասին խոսում ենք՝ հենց քաղաքական այսպիսի նշանակություն ունի, որովհետև թիմային ոգին, թիմային տրամաբանությունը մի երևույթ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես զարգանալու մեծ տեղ ունի, և Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի այդ տրամաբանությունը զարգացնելու, և ֆուտբոլը բացառիկ նշանակություն ունի այս նպատակն իրագործելու ճանապարհին: Ժամանակակից ֆուտբոլն ինստիտուցիոնալ երևույթ է, և հույս ունեմ նաև, որ ֆուտբոլի ահա ներկայացված զարգացումների միջոցով Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ մտածողությունը կդառնա առօրյա: Կրկին շնորհավորելով բոլորիս՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի 30-ամյակի առիթով, ուզում եմ իմ գնահատանքի, շնորհակալության խոսքերն ասել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում ինչ որ ներդրում են ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման գործում՝ լինեն մարզիկներ, մարզիչներ, ներդրողներ, կազմակերպիչներ, պաշտոնյաներ: Ես հույս ունեմ, որ բոլորս, այդ մարդկանց ներդրումը վերցնելով, կկարողանանք այն հասցնել այնպիսի բարձունքների, որ անցած ճանապարհը հպարտությամբ հիշենք և արձանագրենք, նախկինում ունեցած մեր հպարտությունն ավելացնենք, կրկնապատկենք, բազմապատկենք: Ուզում եմ ողջունել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների բոլոր խաղացողներին և ասել՝ իմացեք, որ դժվար ժամանակներում մենք միշտ ձեր կողքին ենք: Լավ ժամանակներում շատերը կլինեն ձեր կողքին, բայց դժվար ժամանակներում, իմացեք, որ միշտ ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել ինչով կկարողանանք: Հաջորդ կարևոր նրբությունն այն է, բոլորս մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին լինենք ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք հաղթում են, այլ երբ որոշակի դժվարություններ ունեն, որովհետև դրանք մեր դժվարություններն են, բոլորիս դժվարություններն են, և այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Շնորհավորում եմ բոլորիս կրկին և շնորհակալություն եմ հայտնում մատուցված ծառայությունների համար»:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:47 - 16 հունիսի, 2022