Հայաստան

Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան |armenpress.am|

Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել  Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։ Այս առիթով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին ասել է․ «Էմիրությունների համար պատիվ է իրականացնել իր պարտականությունը՝ օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։ Պարոն դեսպանը նշել է նաև․ «ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդըև բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն  այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով և կառուցողական համագործակցությամբ»։ Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։
15:58 - 27 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.04․20 (թարմացվող)

21։21- Շատ կարևոր է մարդկանց շարժունակությունը։ Երբ մենք ունենում ենք ավելի շատ բաց տնտեսվարման ձևեր, ավելի մեծ շարժ փողոցներում՝ և՛ միջմարզային, և՛ ներքաղաքային, դա չի կարող չբերել թվերի մեծացման։ Աճող շարժունակությունը բերում է նոր դեպքերի։ Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, հնարավոր է, որ մենք բոլորին չհոսպիտալացնենք կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք մյուս երկրների օրինակով, երբ թեթև և ասիմպտոմ դեպքերը  ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը։ [Արսեն Թորոսյան]   20։15- Ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են: Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ: [Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն]   19։10- Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվել են ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որոնք նվիրաբերել էր «Վիվա-ՄՏՍ»-ը: Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։ «Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: [ԿԳՄՍՆ]   18։48- «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ: Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   14:25-  Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Ընկերությունը Հայաստանին նվիրաբերեց 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։ [ՀՀ ԱԳՆ]12:00- Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ` մինչ ապրիլի 30-ը` ժամը 23:59-ը, երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով` վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]11:10- Մեր կամավոր ընկերների  օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ: Իջևանում  մոտ 1100 ընտանիք արդեն իսկ ստացել է աջակցություն: Մոտ օրերս աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի 1000 ընտանիքների: Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն` այլ գործարարների կողմից, որի մասին հավելյալ կտեղեկացնեմ: [Սիփան Փաշինյան]11:00- Հայաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի ընդհանուր քանակն այս պահի դրությամբ 1746 է, մեկ օրում այն ավելացել է 69-ով։ Առողջացել է ևս 30 մարդ, բուժվածների թիվը հասցնելով՝ 833-ի։ Երկրում փաստացի բուժվող է համարվում 885 մարդ, մահացել է 28-ը։ Մինչ այս պահը ՀՀ-ում կատարված թեստերի ընդհանուր քանակը 17931 է։ [ՀՀ ԱՆ]10:50-  Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի_Հայերի_միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության։ [Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]10:45- 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում: Դիմումի ձևը՝ այստեղ: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]
21:58 - 26 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020 (թարմացվող)

21:22- Արցախի Հանրապետության Պարետի որոշմամբ` ԱՀ քաղաքացի բեռնափոխադրողից և նրա 1 ուղեկցողից հանված է ինքնամեկուսացման պահանջը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]20:40- «Կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին ժամը 19:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,050,082,851.10 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3893։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]20:15- Մինչեւ մայիսի 27-ը մտահոգվելու առիթ չեն ունենա ՀՀ նպաստառու եւ կենսաթոշակառու այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժակետը լրացել է սույն թվականի փետրվար ամսից հետո: Այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժամկետը լրացել է կամ կլրանա արտակարգ դրության ժամանակահատվածում, կշարունակեն անխափան ստանալ նույն այն գումարը, որը մինչեւ այդ ստացել են: Նրանք առայժմ ստիպված չեն լինի փաստաթղթային քաշքշուկների մեջ ընկնել՝ դրանք հասցնելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կամ մոտակա տարածքային բաժին: [Նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |Armtimes.com|19:16-  2 նոր նախապայման է ավելացվել։ Առաջինը՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը՝ մեքենաներով կամ որեւէ տրանսպորտային միջոցով։ Երկրորդը՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից։ Սրանք շատ կարեւոր կանոններ են: [Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան] |Armtimes.com|19:00- Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն, հետոն արդեն ցույց կտա՝ կախված, թե աշուն-ձմեռ-գարուն սեզոնն ինչպես կանցնի՝ նաև հույս ունենալով, որ մարդկային գիտական միտքը կա՛մ կգտնի թիրախային դեղամիջոց, ինչն էլի շատ բարդ պրոցես է, և ոչ ոք չի կարող ասել, թե երբ տեղի կունենա կամ տեղի կունենա՞ արդյոք, կա՛մ կստեղծվի պատվաստանյութ, որին բոլորս սպասում ենք։ Եթե դա տեղի ունենա, կարելի է ժամկետների մասին ավելի հեշտ խոսել։ [Արսեն Թորոսյան]18:42- Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ ԱՆ համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]18:40- Մենք մահվան բոլոր դեպքերն արձանագրում ենք, որպեսզի վերջում ամփոփ ներկայացնենք, թե զուտ բժշկական տեսանկյունից այս մահերից քանիսն էին, որ ուղիղ կորոնավիրուսային վարակով էին պայմանավորված, և որոնք էին, որ պարզապես կորոնավիրուսային հիվանդությունն առկա էր այդ մարդու մոտ, սակայն մահվան պատճառն այլ էր։ [Արսեն Թորոսյան]18:08- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել։ [Գնել Սանոսյան] 17։42- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, վարակը հաստատվել է: Քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլ 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։05- Փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Դատապարտյալին դեղորայքը փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել: ՄԻՊ-ի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար:   16։30-  Հայաստանի բանկերը եւ վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձանց՝ 20.3 միլիարդ դրամի չափով, եւ 12 հազար 400 իրավաբանական անձանց՝ 41.5 միլիարդ դրամի չափով։ [Նիկոլ Փաշինյան]   16։04- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական ։ Կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14:51- ԱԻՆ աշխատակիցները ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի, պոլիկլինիկայի, շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։   13։39-  Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ շուրջ երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվող Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան ինքնամեկուսացումից: ՀՀ այն քաղաքացին (բեռնափոխադրող), որը շփվել էր նրանց հետ, թեստավորվել է, և նրա մոտ վարակը չի հաստատվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]   11։16-  «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար: Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից: [ՊԵԿ]   11։04- Ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով` մոտ 230 հոգի, արհեստական օդափոխությանը միացված` 5 հոգի: Նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել։ [Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ]   10։59- Թարմացվել է 23.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1523Նոր դեպքեր- 50Առողջացածներ - 659Նոր առողջացածներ- 26Փաստացի բուժվողներ - 840Ընդհանուր թեստեր - 15960Մահվան ելքեր - 24Մահվան նոր դեպքեր չկան [ԱՆ]   09։30-  ՀՀ պարետի նոր որոշմամբ՝  հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:  Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր  սահմանափակումները: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   09։01-  Այս օրերին հաճախ են հարցնում` ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դա կանենք` մնալով տանը: [ԿԳՄՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․04․2020 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020
21:45 - 23 ապրիլի, 2020
Հայաստանից Քուրդիստան են վերադարձել 91 քուրդ ուսանող և այլ անձինք |armenpress.am|

Հայաստանից Քուրդիստան են վերադարձել 91 քուրդ ուսանող և այլ անձինք |armenpress.am|

armenpress.am: Քուրդիստանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում գտնվող 91 քուրդ ուսանող և այլ քաղաքացիներ տեղափոխվել են, ապահով կերպով ժամանել Իրաք՝ իրենց տուն: Այս մասին հայտնում է kurdistan24.net-ը: Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պաշտոնյա Հալգուրդ Սալայեն պատմել է, որ Հայաստանից թռիչքով Էրբիլի միջազգային օդանավակայան են ժամանել 89 ուսանող և երկու այլ անձ: Նրանք Հայաստանում էին մնացել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներ՝ թռիչքների դադարեցման պատճառով: Քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը իրականացվել է Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի և Իրաքի արտգործնախարարության, Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով: Հալգուրադ Սալայեն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել ինչպես Իրաքի, այնպես էլ Հայաստանի կառավարություններին՝  ցուցաբերած աջակցության համար: Նա նաև նշել է, որ սա առաջին խումբն էր, որ վերադարձել է Հայաստանից: Հայաստանում սովորող 200 ուսանող առաջիկայում կվերադառնա հայրենիք: Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը պարզաբանել է, որ բոլոր վերադարձողները կանցնեն 14-օրյա կարանտին: Ավելի վաղ 270 ուսանողներ վերադարձել էին Միացյալ Թագավորությունից և Գերմանիայից: Իրաքի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել էր, որ դադարեցնում է թռիչքները Իրաքի բոլոր օդանավակայաններում, ներառյալ Քուրդստանի շրջանում՝ մինչև ապրիլի 24-ը` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:
14:41 - 23 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020 (թարմացվող)

23։45- ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով ապրիլի 20-ին և 21-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները 24 ժամով արգելել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Արուս Արզումանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19 2) Ա/Ձ «Սասուն Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10 3) Ա/Ձ «Քաջիկ Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10 4) Ա/Ձ «Արթուր Վարդազարյան», ք. Արարատ, Իսահակյան 22 5) «Աշկար» ՍՊԸ, ք․ Եղեգնաձոր, Եղեգնաձորի զ/կ։23։08- Նոր կորոնովիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի հանձնարարականով՝ նախարարության ենթակա շրջանային բուժհիմնարկների տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետներն իրականացնում են ախտահանման աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ: [Արցախի տեղեկատվական շտաբ]22։54- Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։ Մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ այսօր կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]22։14- 3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ [Արսեն Թորոսյան]21:37- «Վարակի հաղթահարմանն աջակցության» 900005001947 հաշվի մուտքերն, ապրիլի 22-ի ժամը 20-ի դրությամբ, կազմել են 1 մլրդ 032 մլն 684 հազ. 502.1 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3871:  [ՀՀ ֆինանսների նախարարություն]21:22- Վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72: Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր,  և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան:  Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն  գնալ, բակերում հավաքվել... [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]21:15- Իրավիճակը վերահսկելի է, և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: [Տիգրան Ավինյանը՝ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ընթացքում]19:55- ԱՀ Պարետի նոր որոշմամբ, Արցախի քաղաքացի հանդիսացող՝ բեռնափոխադրող վարորդների և նրանց ուղեկիցների վրա տարածվող ինքնամեկուսացման պահանջը հանվում է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]19:35- Ծաղկաձորում ունենք մեկուսացման 9 վայր, որտեղ մեկուսացման մեջ է գտնվում մոտ 750 քաղաքացի, այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանած մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անցկացնեն իրենց 14-օրյա մեկուսացումը։ Ուզում եմ հավաստիացնել, որ մեկուսացման բոլոր վայրերում իրականացվում է պատշաճ հսկողություն, բուժօգնություն։ [Արսեն Թորոսյան]18:45- Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք:  Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ: [Նիկոլ Փաշինյան]18:11- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Վարակվածները բոլորը Վարդենիսում են, նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է։ Պոլիկլինիկայում ունենք 9 դեպք, որոնցից 2-ը ևս բժիշկ են։ Մենք դեռ խնդիր ունենք վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |tert.am|17:45- «S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]   17:23-  Հաշվի առնելով ՀԾԿՀ-ի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թ․ի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: [«Գազպրոմ Արմենիա» ]   17:01-  Լեհաստանում ՀՀ դեսպանության ունեցած տեղեկություններով՝ այս պահին ունենք 1 վարակակիր ՀՀ քաղաքացի, նա հոսպիտալացվել է:  Մինչ այս պահը հնարավոր է եղել կազմակերպել սահմանափակ թվով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ հարևան երկրների օդային հաղորդակցության գործող հնարավորություններն օգտագործելու առումով: ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են սպասել Վարշավա-Երևան ուղիղ չվերթների վերականգնմանը։ [Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը` «Օրեր» եվրոպական ամսագրին տված հարցազրույցի ժամանակ]   16:05- «Ռուսաստանի հայերի միությունը» Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում՝ համայնքապետարանների կողմից։ 500 սննդային փաթեթներից 400-ը կտրամադրվի «Պարենային շտապ օգնություն» ծրագրին՝ գրանցված շահառուներին հատկացնելու նպատակով, իսկ 100 փաթեթը կտրվի Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]   15:54- Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։ Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։ Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։ [Արարատի մարզպետարան]   14։45- Սոցիալական նույն կարգավիճակում գտնվող տարբեր ընտանիքների տարբեր քաղաքացիներ ծրագրերին դիմում են, մեկին աջակցություն հասնում է, մյուսին՝ ոչ: Դիմում են քաղաքացիներ հետևյալ խնդրով՝ ունեն 3 և ավելի երեխա, սակայն, օրինակ, 2 երեխայի դեպքում ծրագիրը հաստատում է աջակցությունը, իսկ մյուսների համար՝ ոչ։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը`  սոցիալական աջակցության ծրագրերի թերություններ մասին] |armenpress.am|   14։08- ԱԺ-ն  ընդունեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված՝  «Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում իրականացնել տույժերի կրկնակի նվազեցում:   13։57- Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքների  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման  և մրցունակության» ծրագրի շրջանակներում նախատեսվում է առաջիկա երկու ամիսների ընթացքում առնվազն 30 դրամաշնորհի տեսքով աջակցություն տրամադրել 30 վերամշակող կազմակերպությունների՝ արտադրական կարողությունների վերազինման և սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։ [Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան]   13։42- Պարետի որոշմամբ սահմանվել են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում, ի թիվս այլոց, արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից: [Արցախի տեղեկատվական շտաբ]   13։39- Հաշվի առնելով, որ Հ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, ներկայումս հանրապետությունում անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք, ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը, ՀԾԿՀ-ն  բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։  [ՀԾԿՀ]   13։27- Տրված պայմանները և այն չափորոշիչները, որոնք դրված են, խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։ Օրինակ, բարձր ՄՈԳ-ը․  դրա  տակ ընկում են այն մարդիկ, ովքեր կա՛մ արդեն անվճար են սովորում, կա՛մ արդեն օգտվել են այլ զեղչերից, իսկ այն ուսանողները, ովքեր կարիք ունեն իսկապես զեղչման, չեն կարողանում օգտնվել այս աջակցության ծրագրից։ Եվ հետո մասնավոր բուհերի դեպքում որևէ ձևով հնարավորություն չկա օգտնվել այս ծրագրից։ [ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը` ուսանողներին տրամադրվող աջակցության ծրագրի մասին]   11։22- Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: |armenpress.am|   11։17- Նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական: Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը: Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   10։59- Թարմացվել է 22.04.2020թ․ ժամը 11։00-ին Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1473Նոր դեպքեր- 72Առողջացածներ - 633նոր առողջացածներ- 24Փաստացի բուժվողներ - 816Ընդհանուր թեստեր - 14966Մահվան ելքեր - 24Մահվան նոր դեպքեր չկան [ԱՆ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․04․2020 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․04․2020 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020
00:05 - 23 ապրիլի, 2020
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը

Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ս/թ․ ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։ Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։ Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում են նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ այսօր կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։ Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։ Ցուցակը հղումով՝ https://clck.ru/N6yD9։
22:43 - 22 ապրիլի, 2020
Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը
 |ermenihaber.am|

Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը |ermenihaber.am|

ermenihaber.am: Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը։ Սակայն դժգոհությունը միայն հայտարարություններով, սոցցանցերում կատարված գրառումներով չսահմանափակվեց։  Թուրքիայում Ասլան Նեֆերլեր կեղծանվամբ ներկայացող թուրքական հաքերների (ցանցահեն) խումբը Twitter-ում հայտարարություն է տարածել, որ իրենց կիբեռ հարձակման թիրախում հայտնվել են Չինաստանի մի շարք հաստատությունների կայքէջեր։ Գրառման մեջ նշվել է, որ նրանք կոտրել են նաև Չինաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը (en.moj.gov.cn)՝ խափանելով դրա գործունեությունը։ «Կրկին այցելեցինք Չինաստանի արդարադատության նախարարություն։ Խափանեցինք այն։ Կորոնավիրուսի հարցում խաբեցիք աշխարհին և կեղեքումների ենթարկեցիք ույղուր թյուրքերին։ Մենք էլ ձեզ այցի եկանք»,-ասվում է գրառման մեջ։
20:51 - 22 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020 (թարմացվող)

0։02- Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 2 ապրանքատեսակների միջին գների անկում: Մասնավորապես՝ միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ` 34 դրամ կամ 7.3% և ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3 % ապրանքատեսակների համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]22։36- ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում են «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից: Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]21:22- «Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 974,163,699.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3845: [ՀՀ ֆինանսների նախարարություն]21:11- Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]20:35- ՀՀ-մ կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  Ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: [ՀՀ ԱՆ] |armenpress.am|20:10- Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարում ենք կորոնավիրուսի խնդրի դեմ։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ։ [Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկար] |armenpress.am|19:32- 5-րդ ծրագրի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն ենք տրամադրում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ [Նիկոլ Փաշինյան]19:30- Երեկ եւ այսօր Կենտրոնական բանկը 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից։ Ճգնաժամի պայմաններում դրամի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ։ [Նիկոլ Փաշինյան]19:17- 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝1) «Եվա և Սյուզի» ՍՊԸ՝ ք. Երևան, Մաշտոցի 27.2) «Պարույր Ռուբենյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 13/24.3) «Մոստովիկ» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնք.4) «Արարատ-Ճանշին» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնք: [պարետի որոշում]19:10- Սկզբնական փուլում մենք հետևում էինք, թե որ երկրում քանի վարակված հայ կա, սակայն մի պահի դա դարձավ ոչ այնքան անիմաստ, որքան՝ անհնար: Օրինակ՝ այսօր գիտենք, որ Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ արդեն անհնար է դրան հետևելը։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան] |Armtimes.com|18:50- Առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։ Նախարարը թվարկեց տարբեր քաղաքներից Հայաստան վերադարձած քաղաքացիների թվերը․ «Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից` 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի» [Զոհրաբ Մնացականյան] |armenpress.am|18:44- Այսօր սպասվում է Արաբական Միացյալ Էմիրություններից մեր 18 քաղաքացու վերադարձը Հայաստան: [Զոհրաբ Մնացականյան]18։02-  Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։ Հայտնաբերվել են նաև ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոները խախտելու 82 դեպք։ [ՀՀ Ոստիկանություն]   17։25-  Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու: Այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Աղաջանյանի խոսքով` վերջին օրերին Կառավարությունում ինտենսիվորեն քննարկվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը, և ըստ այդմ մի շարք որոշումներ են կայացվել: |hetq.am|   17։14- Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ (այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք), պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն`Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում` արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   16։58- Նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակենք ավելի ուշ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   16։47- Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը: Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապ օգնության ավտոմեքենաներով: Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը, ինչպես նաև առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամանների պահանջով սահմանված դեպքերում: [Երևանի քաղաքապետարան]   15։30- Կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]   14։33- Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում: Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու: [Արսեն Թոորսյան]   14։06- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]   13։37-  Կոտայքի մարզի Առինջ համայնքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Դեպքը ապրիլի 16-ին հաստատվածներից մեկն է: Առինջի համայնքապետարանի առաջատար մասնագետ Լուսինե Գալստյանը նշեց, որ վարակվածը 45-ամյա տղամարդ է: Նրա ընտանիքի անդամներին մեկուսացրել են: Վարակակրի գործընկերները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, բոլորը բացասական արդյունք են ունեցել: Համայնքում սա կորոնավիրուսի առաջինկ և դեռևս միա դեպքն է: |hetq.am|   13։00- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են ՀՀ-ից ԱՀ մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): [Արցախի տեղեկատվական շտաբ]   12:40- ՀՀ  պարետի որոշման համաձայն՝ապրիլի 15-ից փոփոխություններ են կատարվել ԻԻՀ և ՀՀ միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրման գործընթացում (արտահանում, ներմուծում, տարանցում): Փոխաբեռնումները կարող են իրականացվել ոչ միայն Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» ժամանակավոր պահպանման պահեստում, այլև Իրանի «Նորդուս» անցումային կետի տարածքում, ԻԻՀ «Նորդուս» տերմինալի տարածքում: Պահպանվում է արգելքը նշված  տարածքներից բացի ԻԻՀ այլ տարածքներ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում հաշվառված բեռնատարների մուտքը։ [ՊԵԿ]   12:17- Երեկ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից խնդրել են դուրս գալ այնտեղ օրեր շարունակ գիշերած տասնյակ հայերի։ Սրահում գտնվող մոտ 100 հայեր դուրս են եկել, իրենց հետ դուրս հանելով նաև իրերը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը  օդանավակայանում հավաքված հայերին վստահեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայից հատուկ չվերթ է լինելու դեպի Հայաստան։ |hetq.am|   11:02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]   10:57- Թարմացվել է 21.04.2020թ՝․ ժամը 11։00-ին։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1401Նոր դեպքեր- 62Առողջացածներ - 609Նոր առողջացածներ- 29Փաստացի բուժվողներ - 768Ընդհանուր թեստեր - 13929Մահվան ելքեր - 24Մահվան նոր դեպքեր- 2   10:21-  Ինձ էր դիմել մի քաղաքացի և տեղեկացրել, որ իր մորը տեղափոխել են մեկուսացման վայր, և այդ պատճառով ընտանիքում իրենք խնդիրներ ունեն հիվանդ տատիկին խնամելու հարցում: Բողոքը ստանալուց հետո իմ աշխատակազմն արագ կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ, տարվել է անհրաժեշտ աշխատանք, որի արդյունքում էլ կարողացանք կնոջն արագ տուն վերադարձնել մեկուսացումից (ինչպես ընդունված է կոչել՝ ինքնամեկուսացման)։ [ՄԻՊ]   09։33- ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   09։07- «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում:  Մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանգստյան օրերին սննդի փաթեթները բաշխել են մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների: [ Լոռու մարզպետարան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․04․2020 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․04․2020
00:39 - 22 ապրիլի, 2020
Մեր քաղաքացիները «Դոմոդեդովո»-ի տարածքում հայտնվելիս կենթարկվեն քրեական, վարչական պատասխանատվության. ՌԴ-ում ՀՀ դեսպան
 |armtimes.com|

Մեր քաղաքացիները «Դոմոդեդովո»-ի տարածքում հայտնվելիս կենթարկվեն քրեական, վարչական պատասխանատվության. ՌԴ-ում ՀՀ դեսպան |armtimes.com|

armtimes.com: ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով, 7-ն են. նրանք անմիջական շփում են ունեցել վարակակիրների հետ: Այս մասին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ըստ դեսպանի, հնարավոր է, որ դա տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Դեսպանը հայտնեց նաեւ, որ այս շաբաթ նախատեսվում է մի քանի թռիչք՝ Մոսկվայից դեպի Երեւան, սակայն՝ կոնկրետ ամսաթիվ չնշեց: Ըստ Տողանյանի, Ռուսաստանում, անցած տարվա տվյալներով, գտնվում է թվով 300 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 3000-ը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթագրվել է և ցանկանում է վերադառնալ Հայաստան: Հիշյալ քաղաքացիների թվում կան նաև զորակոչի ենթակա անձինք, որոնց տվյալները, նույնպես, հավաքագրվում է դեսպանության կողմից և փոխանցում է զինկոմիսարիատներին, որպեսզի զորակոչիկները առաջիկայում խնդիրների առջև չհայտնվեն։ Դեսպանի հետ հարցազրույցը ստորեւ. - Պարոն դեսպան, երեկ երեկոյան օդանավակայանից տարհանվել են հնարավոր չվերթի սպասող ՀՀ քաղաքացիները: Դեսպանությունը տեղեկացված եղե՞լ է, որ ոստիկանությունը նման գործողություն է պլանավորում: - Իհարկե, տեղեկացված է եղել: Դեռ ապրիլի 5-ից օդանավակայանի անվտանգության ծառայությունը մեզ զգուշացրել էր այդ մասին և եթե դուք հետեւում եք մեր պաշտոնական էջին, պետք է նկատած լինեք, որ մենք այդ մասին պարբերաբար հայտարարություններ ենք տարածել: Բացի այդ, ես անձամբ բազմիցս տեղեկացրել եմ տարածքում հավաքված մեր քաղաքացիներին այդ մասին, հորդորել եմ նրանց լքել տարածքը: Քաղաքացիները պետք է հասկանան, որ Դոմոդեդովոյի տարածքում հայտնվելիս՝ ենթարկվելու են քրեական և վարչական պատասխանատվության: Ռուսաստանում այսօր գործում են շատ խիստ կարանտինային մեթոդներ: Այս պահին Մոսկվայում, եթե երեք մարդ իրար մոտ շարքով քայլում են, նրանց մոտենում են իրավապահները և ստուգում են փասթաթղթեր: Չի կարող օդանավակայանում անընդմեջ այդքան բազմություն հավաքվել և համապատասխան ուշադրության չարժանանալ: Արդեն քսան օր այս պրոցեսը տեղի է ունենում՝ ամեն չվերթից հետո նոր խմբեր են հայտնվում: Երեկ երեկոյան օդանավակայանում, սովորականի պես, սկսվել են ախտահանման աշխատանքներ և ըստ այդմ, բոլոր հավաքվածներին դուրս են հրավիրել: Մենք կապի մեջ ենք օդանավակայանի ղեկավարության հետ և փոխհամաձայնությամբ որևէ ուժային օպերացիա տեղի չի ունեցել: -Պարոն դեսպան, Ռուսաստանից վերադառնալ ցանկացող ուղևորների հոսքը չի դադարում: Ըստ դեսպանության էջում հրապարակված ցուցակների՝ հազարից ավելի գրանցված կա, որից 197-ը օդանավակայանի սպասողներն են, 755-ը հերթագրվել են՝ լրացնելով օնլայն հարցաթերթիկ: Ընդանուր առմամաբ, մինչ այս պահը, քանի՞ հայտադիմում եք ստացել և ի՞նչպես եք պատրաստվում այդքան մեծ թվով ուղևորների ուղարկել Հայաստան: -Ընդանուր առմամբ, այս օրերին, դեսպանությունը և մեր հյուպատոսությունները, որոնք գործում են Դոնի Ռոստովում և Սանկտ-Պետերբուրգում և ֆիլիալները՝ Սոչիյում ու Նովոսիբիրսկում, ստացել են 3000-ից ավելի հայտադիմում: Մենք աստիճանաբար հրապարակելու ենք այդ բոլոր ցուցակները: Ինչպե՞ս ենք պատրաստվում բոլորին ուղարկել՝ աստիճանաբար, խումբ առ խումբ: Բանը նրանում է, որ մեր քաղաքացիների խնդիրը ավելի ընդգրկուն է և բազմաշերտ, քան թվում է: Մեր ուսումնասիրություններով՝ դիմողների զգալի մասը, անկախ այս իրավիճակից, դեռ վաղուց ունի խնդիրներ տան վարձ վճարելու, աշխատանքի, փաստաթղթերի հետ կապված և հիմա, ըստ որոշ մարդկանց, բարենպաստ իրավիճակ է առիթից օգտվելու և ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու համար: Այդ խմբերի մեջ կան մարդիկ, որոնք հրաժարվում են հյուրատնից՝ պահանջելով իրենց տան վարձը մեզանից: Ավելին, օդանավակայանում կան բրիգադիրներ, որոնք իրենց խեղճ ու կրակ բանվորներին բերել են ու ստիպում են գիշերել այնտեղ, որպեսզի հնարավոր թռիչքի դեպքում՝ վերջիններս վերադառնան Հայաստան՝ առանց իրենց գլխացավանք պատճառելու: Հարցնում եք ինչո՞ւ տաջիկներն ու ուզբեկները օդանավակայանում հավաքված չեն, պատասխանում եմ՝ քանի որ նրանք հանգիստ նստած սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, իսկ մերոնք որոշել են համառության անել և նման իրավիճակ է ստեղծվել:   Նաիրա ԲաղդասարյանՄոսկվա Շարունակությունը կարդացեք Armtimes.com- ում։
19:06 - 21 ապրիլի, 2020
Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար: Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:  «Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-ասել է Լավրովը: 
16:17 - 21 ապրիլի, 2020