Հայաստանից Քուրդիստան են վերադարձել 91 քուրդ ուսանող և այլ անձինք |armenpress.am|
14:41 - 23 ապրիլի, 2020

Հայաստանից Քուրդիստան են վերադարձել 91 քուրդ ուսանող և այլ անձինք |armenpress.am|

armenpress.am: Քուրդիստանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում գտնվող 91 քուրդ ուսանող և այլ քաղաքացիներ տեղափոխվել են, ապահով կերպով ժամանել Իրաք՝ իրենց տուն: Այս մասին հայտնում է kurdistan24.net-ը:

Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պաշտոնյա Հալգուրդ Սալայեն պատմել է, որ Հայաստանից թռիչքով Էրբիլի միջազգային օդանավակայան են ժամանել 89 ուսանող և երկու այլ անձ: Նրանք Հայաստանում էին մնացել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներ՝ թռիչքների դադարեցման պատճառով:

Քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը իրականացվել է Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի և Իրաքի արտգործնախարարության, Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով: Հալգուրադ Սալայեն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել ինչպես Իրաքի, այնպես էլ Հայաստանի կառավարություններին՝  ցուցաբերած աջակցության համար:

Նա նաև նշել է, որ սա առաջին խումբն էր, որ վերադարձել է Հայաստանից: Հայաստանում սովորող 200 ուսանող առաջիկայում կվերադառնա հայրենիք: Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը պարզաբանել է, որ բոլոր վերադարձողները կանցնեն 14-օրյա կարանտին: Ավելի վաղ 270 ուսանողներ վերադարձել էին Միացյալ Թագավորությունից և Գերմանիայից:

Իրաքի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել էր, որ դադարեցնում է թռիչքները Իրաքի բոլոր օդանավակայաններում, ներառյալ Քուրդստանի շրջանում՝ մինչև ապրիլի 24-ը` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել