Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար։ 

Ծնվել է 1956 թ. ապրիլի 28-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 

1978 թ. -ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը
1991 թ.-ին՝ Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան։

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1991-1992 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար,  ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1992-1994 թթ եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թ.՝ ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020թ.-ի օգոստոսի 19-ից եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։ 
2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021 թ․-ի հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1994 թ. ստացել է գեներալ-մայորի, 1996 թ․-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,
ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:
Պարգևատրվել է անվանական զենքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:
Արցախյան պատերազմի մասնակից է:

Արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան

Արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 15-ին հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընգդծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։ Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։ ՀՀ պաշտպանության նախարար հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։ 
17:58 - 15 մարտի, 2021
Անհետ կորածների հարազատների և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆ

Անհետ կորածների հարազատների և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆ

Տեղեկությունը, թե անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, չի համապասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր օրերս, Արցախում, ԱՀ պաշտպանության նախարարության շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարի միջև: Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված, առավել ևս` կեղծ տեղեկություններ»:
00:32 - 14 մարտի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել ՊԱՀՀ-ի գործառույթները, ուսումնական և հեռանկարային ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է համալսարանում վերապատրաստվող սպաների հետ, մասնագիտական գիտելիքներից զատ՝ կարևորել տարածաշրջանային անվտանգային հարցերին քաջատեղյակ, վերլուծական ունակություններով օժտված սպայակազմի դերակատարումը անվտանգային բնույթի ճգնաժամերի լուծմանն ուղղված որոշումների կայացման գործում: Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը եղել է նաև ՊԱՀՀ-ի տարածքում գործող Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատավայրում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել մինչ օրս իրականացված աշխատանքերն ու ընթացիկ գործունեությունը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է հանձնաժողովի կողմից իրականացվող՝ անհայտ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հստակեցմանն ու գերության մեջ հատնվածների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է նաև հանձնաժողովի կազմում գործող «թեժ գծի» աշխատակիցների հետ, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, հետաքրքրվել դիմումատուների կողմից առավել հաճախ բարձրաձայնվող հարցերով և խնդիրներով:
18:22 - 12 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ գործունեության զարգացման ուղիները

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ գործունեության զարգացման ուղիները

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համատեղ գործունեության հետագա զարգացման ուղիները և նախատեսվող միջոցառումները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-չինական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ:
19:20 - 11 մարտի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի հետ։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է ենթակա վարչությունների ու բաժինների ղեկավարներին։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել են անձնակազմի աշխատանքային պայմանները, ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ Այնուհետև Վաղարշակ Հարությունյանը շրջայց է կատարել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունում։ Վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի հետ քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայություններին, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության կազմակերպչական ու մեթոդական ապահովմանը վերաբերող հարցեր։ Խորհրդակցության ավարտին Վաղարշակ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։
20:25 - 05 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին (լուսանկարներ)

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալասրանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։ Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։  Արցախում ծավալված պատերազմին մասնակցած կին սպաներին էլ Վաղարշակ Հարությունյանը խրախուսել է գերատեսչական մեդալներով։ Հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը զինված ուժերում, բարձր գնահատել հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամությունը։
19:33 - 05 մարտի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավադը, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով: Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և զորամասի հրամկազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել անձնակազմի մարտական պատրաստության բարձրացմանը միտված պլանային և արտապլանային միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացքը: Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:  
18:16 - 02 մարտի, 2021
«Միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապին․ Հարությունյան |factor.am|

«Միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապին․ Հարությունյան |factor.am|

factor.am: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հարցի մասին խոսելիս «միջանցք» տերմինի կիրառումը սխալ է։ «Նախ ուզում եմ անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապին: Ըստ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ միակ միջանցքը Լաչինն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Մնացած բոլոր դեպքերում մենք կարող ենք խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- հայտարարել է ՀՀ ՊՆ նախարարը։ Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը՝ համաձայն իր վրա ստանձնած պարտավորությունների՝ կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահին դրա վերահսկման համար բանակի ներգրավման հարցը դրված չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, համաձայն եռակողմ հայտարարության, դրված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վրա։
13:47 - 22 փետրվարի, 2021
Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Հաշվի առնելով Սիրիայում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը՝ մեր պարտքն է երկրին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրուցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը:Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:
13:39 - 22 փետրվարի, 2021