ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
 |shantnews.am|
19:33 - 10 մարտի, 2021

ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել |shantnews.am|

shantnews.am: ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահ զորակազմն իրականացնում է հսկողություն, քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել