Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն |armenpress.am|

Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ի հարկման նոր համակարգ։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է տարբեր հարթակներում։ «Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ ֆիզիկական անձինք չեն կրում, այլ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են, օրինակ, Google-ը և Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկը բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց»,- ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ծառայությունների ցանկը սահմանվելու է կառավարության որոշմամբ։ «Դրանք կարող են լինել գովազդային ծառայություններ օնլայն հարթակում, էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, շտեմարանների հասանելիության ապահովում կամ էլեկտրոնային ծրագրերի օգտագործման հետ կապված տարբեր ծառայություններ»,- եզրափակեց Բադասյանը։
13:59 - 16 նոյեմբերի, 2021
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։ Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։
13:17 - 03 նոյեմբերի, 2021
Հավաքագրված հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով |armenpress.am|

Հավաքագրված հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ: «2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմում է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել»,- ասաց Բադասյանը: Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141: «Սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է: Երբեք այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չենք ունեցել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ»,-նշեց Բադասյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:41 - 02 նոյեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: «Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև՝ մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը»,- հայտնում են ՊԵԿ-ից: Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:  ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:
10:28 - 20 հոկտեմբերի, 2021
Օրենսդրական որևէ կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված․ Ռուստամ Բադասյանը՝ վարչապետի նկարն իր աշխատասենյակում կախելու մասին |tert.am|

Օրենսդրական որևէ կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված․ Ռուստամ Բադասյանը՝ վարչապետի նկարն իր աշխատասենյակում կախելու մասին |tert.am|

tert.am: 2021 թվականի առաջին 9 ամիսներին պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «2019 թվականի նույն ժամանակահատվածի այս ցուցանիշը 1 տրիլիոն 79 միլիարդ է եղել, 2020-ինը՝ 1 տրիլիոն 16 միլիարդ։ 2021 թվականին, 2019 թվականի համեմատությամբ, ավելի է հավաքագրվել 58,1 միլիարդ դրամ, աճը կազմում է 5,4 տոկոս։ Այս ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 միլիարդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն, պետբյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան ավելին չեն եղել»,-մանրամասնեց Բադասյանը։ Ռուստամ Բադասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իր աշխատասենյակում ևս կա փակցված Նիկոլ Փաշինյանի նկարը, ինչին հնչեց դրական պատասխան։ «Որովհետև այդպիսինն է սահմանված նոր կարգը, որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված և այդ կարգը պահպանվում է։ Բնականաբար կառավարությունում է որոշվել այդ կարգը»,-ասաց նա։
13:40 - 14 հոկտեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։ Հայաստանի հարավային տնտեսական սահմանին մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում։ Այստեղ նույնպես, ինչպես հանրապետության հյուսիսային անցակետերում, արդեն գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Այս հարթակի օգնությամբ հսկողական փուլերից որևէ մեկը չի կարող շրջանցվել։ Լինի մաքսային զննություն, թե կշռում՝ բոլոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունն ամբողջացվում է, և հետո միայն թույլատրվում բեռնատարի ելքը։ Մաքսակետի վարչական շենքում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին։ Աշխատանքային շրջայցը Ռուստամ Բադասյանն ամփոփել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակազմի հետ հանդիպմամբ։ Նա ընդգծել է մաքսային յուրաքանչյուր ծառայողի կատարած աշխատանքի կարևորությունը և հորդորել վստահորեն շարունակել ծառայությունը՝ մաքսային գործընթացների անխափան իրագործումն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակում ապահովելու նպատակով։
18:02 - 07 հոկտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հարցերը:ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի իրականացումը և դրա շրջանակում Իտալիայի հարկային ծառայութան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորված համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել ուղղված երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը:
11:11 - 28 սեպտեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևի հետ քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները

Ռուստամ Բադասյանը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևի հետ քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի  է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի  հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում անուղղակի հարկերի հարկային վարչարարությանը, անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը  և համագործակցության կատարելագործմանը:ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» որոշումը։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։ Զրուցակիցները կարևորել են երկու կառույցների ստորաբաժանումների կողմից ամենօրյա սկզբունքով տարվող աշխատանքները և ընդգծել, որ բարձր մակարդակի հանդիպումները կարող են նոր ազդակներ հաղորդել վերջիններիս արդյունավետության բարձրացմանը:
16:07 - 24 սեպտեմբերի, 2021
ՀՀ ՊԵԿ նախագահ Բադասյանը Ռուսաստանում քննարկել է մաքսային ոլորտում երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահ Բադասյանը Ռուսաստանում քննարկել է մաքսային ոլորտում երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ: «ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է կառուցվածքային ստորաբաժանումների շփումների առավել ակտիվացումը՝ միջազգային կառույցներում ՀՀ և ՌԴ մաքսային մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձևավորման նպատակահարմարությունը որոշելու համար: Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարն ընդգծել են Հայաստանի և Ռուսատանի մաքսային մարմինների միջև հետագա գործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում: ՊԵԿ նախագահը և նախագահի տեղակալն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենան նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:
22:05 - 15 սեպտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) համագործակցությամբ իրականացված աշխատանքները։  Ռ․ Բադասյանը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին և հույս հայտնել, որ կայացած արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մաքսային և հարկային բարեփոխումներ իրականացնելիս, մասնավորապես՝ սահմանային գործընթացների վերակազմակերպման, արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների գործարկման, մաքսային ծառայությունում աշխատանքների կազմակերպման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակ։ Դեսպանը ևս ընդգծել է նախատեսվող բարեփոխումների կարևորությունը և դրանց դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Գործընկերական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր։
12:00 - 08 սեպտեմբերի, 2021
Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն |1lurer.am|

Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները: «Նախագծով կարգավորել ենք ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս Հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է եկամուտներ ԱԱՀ-ի գծով: Ըստ այդմ՝ մենք առաջարկել ենք հետևյալ փոփոխությունները. Հարկային օրենսգրքում ավելացվում է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը, որը գրեթե նույնական է էլեկտրոնային պայմանագրի 18-րդ հավելվածով բերված հասկացությանը: Էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցում է համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը որոշվելու է ստացողի վայրով: «Նախագծով խոսքը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին, այսինքն՝ կազմակերպությունների դեպքում արդեն իսկ կարգավորված են ԱԱՀ-ի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Բադասյանը:
12:22 - 06 օգոստոսի, 2021
Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ Բադասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Նոր կառավարության ձևավորմամբ նախարարի պաշտոնն այժմ զբաղեցնում է Կարեն Անդրեասյանը։
09:53 - 04 օգոստոսի, 2021
Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարը։ Հուշագրի նպատակն է ապահովել համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։ Նախարարի պաշտոնակատարն ու ռեկտորը կարևորել են համագործակցության ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնությունն ու վստահություն հայտնել, որ Ֆրանսիական համալսարանն իր մարդկային որակյալ ռեսուրսով կդառնա Արդարադատության նախարարության բարեփոխումների մի մասնիկը։ Միջոցառման ավարտին ռեկտոր Վենարը հանդիպել է նաև Արդարադատության նախարարությունում ներկայում աշխատող Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նախարարության ներկայացուցիչների հանդիպումներ համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, դասախոսություններ՝ նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, կազմակերպել Նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, դատախաղեր և գիտագործնական միջոցառումներ, կազմակերպել նախարարության ստորաբաժանումներ ուսանողների այցելություններ, նրանց ընդգրկել նախարարության տարբեր միջոցառումներում, ծրագրերում, համալսարանի ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով ընդգրկել նախարարության գիտնական-մասնագետների՝ որպես դասախոսներ, ինչպես նաև օգտագործել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական ռեսուրսները նախարարության կողմից իրականացվող միջոցառումներում, ապահովել Համալսարանի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը Նախարարության ստորաբաժանումներում և այլն։
10:10 - 23 հուլիսի, 2021
Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ: Այս մասին «Ֆեսյբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: «Ուսուցման տևողությունը 5 ամիս է: Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով: Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները»,- գրել է Բադասյանը:
12:52 - 22 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:
16:38 - 15 հուլիսի, 2021