Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Բադասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Նոր կառավարության ձևավորմամբ նախարարի պաշտոնն այժմ զբաղեցնում է Կարեն Անդրեասյանը։
comment.count (0)