#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից սպասելիքների մասին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից սպասելիքների մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ:  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, սակայն, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով դեռևս գործը չի քննվել: «Նախաքննությունը բացված է, և Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն և բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,- ընդգծեց Փաշինյանը:
16:15 - 14 հունիսի, 2021
Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․ 1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան 2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան 3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան 4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան 5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան 6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան 7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Կուսինե Ավագյան 8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան 9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան 10․ Զարթոնք կուսակցություն / Արա Զոհրաբյան   Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»։
15:32 - 14 հունիսի, 2021
Արսեն Բաբայանը Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը համարում է քաղաքական ճնշում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ |armenpress.am|

Արսեն Բաբայանը Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումը համարում է քաղաքական ճնշում «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է դաշինքի անդամ, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կալանավորմանը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել իրենց դաշինքի նկատմամբ  քաղաքական ճնշումների շրջանակներում: Այս մասին Բաբայանն ասաց հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ տևական ժամանակ է տարբեր պատրվակներով իրենց փորձում են հրավիրել քննչական մարմիններ, վեր են հանում ինչ-որ քրեական գործեր, որոնցով մինչ օրս որևէ գործողություն չէր իրականացվում: «Այս ամենի ապացույցն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե իբր Խլղաթյանն ընտրակաշառք է բաժանել: Այս գործով ձեռք բերված ապացույցները քարուքանդ են լինելու: Ձերբակալություն իրականացրել է իրավապահ այն մարմինը, որը չուներ դրա իրավունքը և Խլղաթյանի պաշտպանական թիմն այդ գործողությունները վիճարկել է դատարանում: Մենք օրեր առաջ սրա մասին հայտնեցինք, ինչից հետո Հատուկ քննչական ծառայությունը Քննչական կոմիտեից վերցրեց այս գործը: Առաջին դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հաջորդն էլ ասել էր, որ ինքն այդ գործը չի կարող քննել, քանի որ ՀՔԾ-ում է, ինչից հետո միայն գործն ուղարկվել է Երևան: Այս ձգձգումները հանգեցրել են նրան, որ Ռուբեն Խլղաթյանը մնացել է անազատության մեջ: Այժմ վերջինս կալանավորվել է, և այդ որոշումը կայացրել է մեկ այլ՝ երրորդ դատավոր»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:
15:03 - 14 հունիսի, 2021
Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ մենակ եմ մնում, ասում եմ՝ ո՞ւր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Պատասխանատվությունն ինձ համար չափազանց մեծ է, մեկ-մեկ մենակ եմ մնում, ասում եմ՝ ո՞ւր ես գնում, բայց ելք չկա, հետդարձ չունենք, մենակ առաջ. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Լավ աշխատող Կառավարությունն այն է, որի մասին մարդիկ նույնիսկ չեն էլ լսում. ինչո՞ւ դու պիտի Կառավարության շենքի տեղն իմանաս, այս երեք տարիների ընթացքում Կառավարության շենքի դիմաց այնքան ակցիաներ են եղել, որ ոնց որ մեզ ամեն օր ասեն՝ կա Կառավարություն, կա Կառավարություն: Այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ամենալավ Կառավարությունն այն է, որին մարդիկ ամեն օր չեն հանդիպում, ամեն օր հանդիպելը նշանակում է, որ այդ Կառավարությունն ամեն օր մի խնդիր է ստեղծում և մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որը պետք է այս կամ այն գործը անի ու չի անում, սա է իրականությունը: Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատելի լինի, բայց ձեր իսկ կյանքում այդ աշխատանքը պետք է նկատելի լինի, ձեր կյանքի որակի բարելավման գործում պետք է նկատելի լինի»,-ասաց Քոչարյանը:
15:02 - 14 հունիսի, 2021
#armvote2021․ Գիտություն և կրթություն [Հայաստանի Եվրոպական կուսակցություն]

#armvote2021․ Գիտություն և կրթություն [Հայաստանի Եվրոպական կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
14:46 - 14 հունիսի, 2021
Ես շատ բարձր եմ գնահատում իշխանություն ձևավորելու մեր շանսերը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան

Ես շատ բարձր եմ գնահատում իշխանություն ձևավորելու մեր շանսերը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան

Ինչպես գիտեք, մեր քարոզարշավի ըթացքում, մեր ռեյտինգի աճը ամենևին դուր չի գալիս այս իշխանություններին։ Դա է պատճառը, որ վերջին օրերին մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամաբ իրականացնում են քաղաքական ուժեղ ճշնումներ։ Դրա վառ օրինակն է պարոն Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը, թե իբր պարոն Խլղաթյանը ընտրակաշառք բաժանելու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի։ Արդեն տևական ժամանակ է, ինչ այս իշխանությունները տարբեր պատրվակներով փորձում են մեզ անդադար հրավիրել քնչական մարմիններ, վեր են հանում նոյեմբերից սկսված ինչ-որ քրեական գործեր, որոնց համար մինչ օրս ոչինչ չի արվել, բայց հիմա սկսել են հարցաքննություններ։ Մեր նկատմամաբ արգելանքների արդյունքում մեր հաշիվները փակվում են  և այդպիսով փորձում են կասեցնել մեր հաջողված քարոզարշավը, ինչը սակայն չի ստացվում  և չի ստացվելու ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Պատիվ ուենմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։   Վերջինիս կարծիքով Իր քարոզչության ընթացքում իշխանությունը  անդադար ատելություն է տարածում, խորացնում է այն ատելությունը, որը  սկսվել է 2018 թվականից։ Բաբայանի խոսքով, ամեն օր հասարակության մեջ ատելության նոր չափաբաժին է ներարկվում, նրա համոզմամբ, իշխանությունը շատ լավ հասկանում է, որ որևէ դեպքում հնարավորություն չունի վերարտադրվելու և  պատրաստվում են իրենց պարտությունը հաղթանակ ներկայացնել։ Բաբայանը չի բացառում, որ իշխանությունը կարող ասել, թե ընտրությունները կեղծել էին ընդդիմությունները։ Այս իշխանությունը պատրաստ է նույնիսկ այդ հիմարագույն մեթոդով իշխանությունը կրկին զավթել։ «Խոսեմ նաև, երեկ տարածված խոսակցության ձայնագրության մասին, որտեղ  ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը  և Էջմիածնի քաղաքապետը իրենց վերաբերմունքն են արտահայտում գործող իշխանության պարագլխի նկատմամբ։ Այն, որ մենք տևական ժամանակ է ասում ենք, որ այս անձի մոտ հոգեկան անհավասրակշռություն է, և ասում ենք, որ գրեթե 100 տոկոսանոց կոնսեսուս կա այս առումով, հիմա փաստվում է, որ նույնիսկ իր թիմում  բոլորը հրաշալի գիտեն, որ այդ անձի մոտ կա հոգեկան անհավասրակշռություն։ Պատկերացրեք, որ մարդը գիտի, որ մի քանի օրից պատասխան է տալու իր կատարած հարյուրավոր հանցագործությունների համար և նա պատրաստ է գնալ մինչև վերջ։ Բայց ուզում եմ հույս հայտնել,որ մեր իրավապահ մարմինները հետևելով այս ամեին, գնահատելով իրավճակը, կկատարեն իրենց առջև դրված  պարտականությունները ամբողջությամբ և պարզապես թույլ չեն տա, որ այս կապիտուլյանտ իշխանությունը փորձի ևս մեկ անգամ հեղաշրջման արդյունքում զավթել իշխանությունը»,- ասաց Բաբայանը։ Վերջինս հավելեց, որ շատ բարձր է գնահատում իրենց շանսերը՝ իշխանություն ձևավորելու։  
14:22 - 14 հունիսի, 2021
Մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով  մեր անվտանգությանը տեր կանգնելով․ Արա Հակոբյան

Մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով․ Արա Հակոբյան

Կարծում ենք, որ հիմնական խնդիրը, որ մենք այսօր ունենք և այն մարտահրավերները, որի հետ մենք առերեսվում ենք, ներհայկական են։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակի առաջին համար Արա Հակոբյանը։ «Ներհայկական է հետևյալ իմաստով։ Մենք պատերազմում ենք արտաքին թշնամու հետ, մենք խնդիրներ ենք ունենում մեր արտաքին գործընկերների հետ, ընդհանուր առմամբ գտնվում ենք, կարելի է ասել, մեկուսացման մեջ, տապալել ենք մեր հնարավոր հարաբերությունները և՛ գործընկերների և՛ ոչ գործընկերների հետ, բայց դրա պատճառը ո՞րն է։ Պատճառը ներհայկական է։ Այսինքն՝ հայը տեր չի կանգնում իր երկրին, հայը չի ինքնադրսևորվում իր երկրում՝ որպես հայ։ Հայը բաժանված է հատվածների, կտորների, սև ու սպիտակի, և ներհայկական համերաշխության և ներհայկական հանդուրժողականության խնդիր ունենք։ Հայը՝ որպես ազգ, պետք է ինքնադրսևորվի, վերցնի իր ձեռքը իր երկրի և իր ապագայի կառավարումը, և առաջ գնա, որից հետո մնացած խնդիրները կսկսեն լուծվել։ Օրակարգում հայն է»: Արա Հակոբյանի խոսքով՝ իրենց կարգախոսը՝ «Օրակարգում հայն է», համախմբան կոչ է ազգայնական արժեքների շուրջ։ «Սա համախմբան կոչ է բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են զգում, և որպես հայ պատրաստ են գործել, և որպես հայ պատրաստ են պատասխանատվություն վերցնել։ Որովհետև այսօր Հայաստանում մենք ունենք նաև բնակչություն, որը իրեն որպես հայ չի պատկերացնում։ Նա իր խնդիրների լուծումը տեսնում է իրենից դուրս, իր խնդիրների լուծումը տեսնում է որևէ փրկչի (դա կարող է անձ լինել, թե որևէ այլ երկիր) համատեքստում, և բնակչության այդ մասը՝ որպես հայ չի ինքնաարտահայտվում»։ Նա ասել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ լուծել է ոչ թե ապրելու, այլ գոյության խնդիր։ «Մենք դնում ենք որպես հայ, որպես պետություն լիարժեք և արժանապատիվ ապրելու խնդիր՝ ձևավորելով ազգային պետություն, ձևավորելով ազգային իշխանությունը»։ Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ նա նշել է, որ անվտանգության խնդիրը պետք է լուծել ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով անվտանգությանը տեր կանգնելով։ «Եթե մենք մեր անվտանգությունը որպես հայ չենք վերցնում մեր ձեռքը, չենք փորձում մեր հնարավորությունները ի սպաս դնել մեր անվտանգության սպասարկմանը, այլ ինչպես և այսօր արվում է, մեր անվտանգությունը տեսնում ենք մեզնից դուրս (հիմա դրա անունը ռուս կլինի, թե ինչ, բացարձակ կարևոր չի), մենք անվտանգ չենք և չենք լինելու, որովհետև կախված ենք լինելու ուրիշից, որը կորոշի՝ մեր անվտանգությունը լինի, թե չլինի, մենք ինչ չափի մեջ անվտանգ լինենք, կամ չլինենք։ Մենք մեր անվտանգությունը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և մեր ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով» Նա նաև ասել է, որ արտաքին մարտահրավերներին առերեսվելու հիմնական պատասխանատվությունը հայ ժողովուրդը պետք է վերցնի իր վրա։ «Դրանից հետո պետք է փորձենք մեր միջավայրում և մեր անմիջական միջավայրում և ընդհանրապես աշխարհով համադրել մեր ազգային շահերը, մեր պետական շահերը,աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանային տերությունների հետ և փորձել համադրելով ընդհանրական շահեր ձևակերպել, գործընկերային հարաբերություններ ձևավորել, այդ համատեքստում սկսել լուծել մեր խնդիրները, այդ թվում անվտանգային»։ Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Արա Հակոբյանը նշել է՝ անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանը աշխարհքաղաքական հետաքրքրության գոտում է գտնվում։ «Պետք է հասկանանք, որ մենք  աշխարհքաղաքական հետաքրքրության գոտում ենք գտնվում և ունենք նոր իրողություններ մեր տարածաշրջանում։ Մասնավորապես պետք է հաշվի առնել, որ Չինաստանը ուղիղ հայտ է ներկայացրրել և արդեն գտնվում է տարածաշրջանում, Իրանի հետ պայմանագրի մասին եմ տվյալ դեպքում խոսում։ Մենք ունենք նոր իրողություններ։ Պետք է փորձենք վերականգնել մեր հարաբերությունները, որոնք  ժամանակին ունեցել ենք Ռուսաստանի հետ, փորձել այդ հարաբերությունները վերածել գործընկերայինի և, եթե հնարավոր է, ռազմավարական գործընկերայինի, օգտագործել այն ինտեգրացիոն ձևաչափերը, որում մենք գտնվում ենք նույն Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ը կլինի, թե ԵԱՏՄ-ն, առավելագույն օգտագործել և միաժամանակ այն հարցերը, որոնք բաց են մնում, փորձել նոր գործընկերների հետ մեր հարաբերությունները դարձնել նույնպես ռազմավարական»։
13:54 - 14 հունիսի, 2021
Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ է գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել է Լուսավորչի գբի վրա, որտեղ նա պահվել է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և Գրիգոր Լուսավորիչը նրան վերադարձրել է մարդկային կերպարանքը, ապա հայտարարեց․ «Ես կարծում եմ՝ այս պատմության մեջ շատ մեծ սիմվոլ կա, և մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Խոզակերպ իշխանությունը ընդհանրապես ամենամեծ պրեբլեմն է մեր երկրի, և մեր խնդիրն է  եղել, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի»,- ասաց նա՝ նշելով, թե այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։ «Ես պատահական չէի ասում, որ 2018-ին մեր հեղափոխությունը հենված էր հենց քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը տեսքի մասին չէ, մի մարդ կարող է ավելի սիրունատես լինել, մյուսը կարող է ավելի ոչ այնքան լավ արտաքին ունենալ, խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։
13:43 - 14 հունիսի, 2021
Փրկիչ իրականում չկա, ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք. «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու |armtimes.com|

Փրկիչ իրականում չկա, ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք. «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Նախընտրական քարոզարշավի համար հատկացված ժամանակն արդեն գրեթե կիսվել է, սակայն որոշ կուսակցություններ առայժմ պասիվություն են ցուցաբերում։ «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից հանրային միջոցառումներ, քաղաքացիների հետ լայնամասշտաբ հանդիպումներ չեն եղել։ Կուսակցության ֆեյսբուքյան էջում այս օրերին տարածվել են 1 րոպեանոց տեսանյութեր «Օրակարգում հայն է» կարգախոսով, որոնց միջոցով ներկայացվում են դիվանագիտության, գիտության, պետական կառավարման հարցերում մեծ դեր ունեցած հայ պատմական դեմքեր: Կուսակցության էջում, սակայն, բացի այս հոլովակներից և կուսակցության ցուցակի թեկնածուների մի քանի հարցազրույցներից, տեղեկություն չկա, թե ինչ ձեւաչափով է կուսակցությունը պլանավորել՝ կազմակերպելու նախընտրական քարոզարշավը։ Նախընտրական քարոզարշավի ձեւաչափի, կուսակցության ծրագրերի մասին հարցազրույց «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու Հայկ Փայտյանի հետ: Նշենք, որ վերջինս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի պատմություն առարկայի նախկին ուսուցիչն է, ով դպրոցի մի շարք ուսուցիչների հետ միասին գործադուլ էր անում՝ կապված նոր տնօրենի նշանակման կապակցությամբ։  -Պարոն Փայտյան, նախընտրական այս բուռն շրջանում կուսակցությունները քարոզչական ակտիվ գործունեություն են ծավալում, սակայն ձեր կուսակցությունը կարծես թե պասիվություն է ցուցաբերում. չկան հանրային հանդիպումներ, կուսակցության ծրագիր չենք տեսնում ֆեյսբուքյան էջում: Ընտրողը ինչպե՞ս կողմնորոշվի ձեզ ընտրելու հարցում: - Իրականում ստանդարտային ֆորմատով չկան հանդիպումներ, բայց հիմա ակտիվ գործում են ե՛ւ ֆեյսբուքյան, ե՛ւ տելեգրամյան, եւ՛ սոցիալական այլ էջերը, կուսակցության անդամները ամենօրյա ռեժիմով հարցազրույցների ու բանավեճերի են մասնակցում: Մեր տեսանյութերում, պաստառներում կուսակցության որեւէ դեմք չեք տեսնի: Մենք ներկայանում ենք «Օրակագում հայն» է կարգախոսով: Կա միայն հայը, ինչպես, օրինակ,  Աշոտ Առաջինն է, ով  ծայրահեղ վտանգավոր վիճակում արեց այն, ինչ կարողացավ: Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից իր առջև նպատակ է դրել ի վերջո դառնալ ամբողջ հայության կուսակցությունը: Իրականում այն վիճակը, որում  մենք գտնվում ենք, մեզ  կրկին տանում է սխալ, կործանարար ուղիով, քանի որ նորից փրկիչներ ենք փնտրում, ամեն մեկը ինչ-որ մեկի մեջ է տեսնում այդ փրկչին, այնինչ փրկիչ իրականում չկա: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքն է փրկիչը: Ինչ վերաբերում է հադիպումներին, ապա դրանք  անպայման  լինելու են, նստելու ենք դեմ դիմաց ու խոսենք, բոլորի պես չենք ասելու՝ եկել ենք փրկենք, ոչ էլ՝ սրանից-նրանից վերցնենք, տանք ձեզ, ոչ էլ դրսից միլիադներ են գալու ձեզ համար: Կպատասխանեմ Չերչիլի պես. «Մի բան ենք խոստանում ՝քրտինք ու երկաթ, որը Հայոց աշխարհին փառք է բերելու»: Մենք հիմա ասում ենք՝ մենք չենք փրկելու, փրկելու է հայը, ով իրեն համարում է հայկական ժառանգության կրողը, ով գիշերը չի կարողանում քնել, ինքն է այս հարցը լուծելու: Ուստի ասում ենք՝ ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք: -Նկատեցինք, որ Ձեր ընտրական ցուցակում հանրության լայն շրջաններին հայտնի քիչ անդամներ կան: Քանի որ շատ դեպքերում ընտրողներն առաջնորդվում են հենց հայտնի դեմքերով, չե՞ք կարծում, որ սա ձեր կուսակցության ընտրվելու շանսերը նվազեցնում է: - Մեր առաջին համարը՝ Արա Հակոբյանը, դիվանագետ է եղել, Հնդկաստանում Հայաստանի դեսպանն է եղել, երկրորդ համարը՝ Արա Գասպարյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ է, անվտանգության համակարգում է աշխատել, ունենք կրթության ներկայացուցիչներ: Ու կարեւորն այն չէ, որ հայտնի լինես, այլ այն, որ անանցյալ չլինես: Եվ այստեղ էլ է դրված  նույն սկբունքը. մեր կուսակցությունը նախագահ չունի, այլ ունի խորհրդի նախագահ, այսինքն՝ բոլոր որոշումները ընդունվում են կոնսեսուսով: -Որո՞նք են այն կարեւոր քայլերը, որոնք պատրաստվում եք անել խորհրդարանում հայտնվելուց հետո: - Մեզ համար շատ կարեւոր է ներքին անվտանգության հարցը, ուստի պետք է բացահայտել գործակալական բոլոր ցանցերը, օտարի շահերը սպասարկողներին: Բանակը արագ պիտի վերակազմավորվի: Մենք գիտենք, որ Հայաստանի բանակը այնքան կորուստներ չի կրել, որ համարվի ջախջախված: Պետք է հասկանանք մի բան, որ եթե պատերազմից վախենանք, միշտ ստանալու ենք այն: Առաջին բանը, որ հիմա պետք է անել, ազգայնական իշխանության գալն է, այսինքն՝ հայտարարում ենք՝ դեմարկացիա-դելիմիտացիա չենք ընդունում:  Մենք հայտարարում ենք,  որ Ադրբեջանը Արցախի տարածքային ամբողջականությունը խախտել է: Մեզ 30 տարի համոզեցին, որ պատերազմը վատ բան է, գնանք կեղծ խաղաղասիրության, զիջենք եւ այլն, այնինչ  30 տարի թշնամին որեւէ փոխզիջման մասին չէր խոսում, դեռ ավելին՝ հայատյաց սերունդ է մեծացնում: Նա նաեւ դեմարկացիա-դելիմիտացիա չարեց, կարողացավ պահել իրավիճակը՝ օգնելով, որպեսզի Հայաստանում  30 տարվա կտրվածքով ձեւավորվեն ապազգային իշխանություններ, այսինքն ՝ մսխվեց մեր հաղթանակի արդյունքները: Միջանցքների, ճանապարհների բացումը եւս չենք ընդունում: Դա կնշանակի թուրքական աշխարհի միացում և որպես դրա հետևանք՝  թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանում: Միջանցքների, ճանապահների բացման արդյունքում՝ մի քանի միլիարդ դոլար կշպրտեն Հայաստանի կազմաքանդված տնտեսություն, ու ամբողջը կվերցնեն, Էրդողանի թեթեւ ձեռքով մեկ միլիոն մահմեդական կհայտնվի այստեղ, ու դրա ֆոնին ահասարսուռ արտագաղթ կլինի եւ վերջ, ու  առանց ջանքների՝ մտնելու են Երեւան: Կրթությունը մեզ համար եւս անվտանգային կարեւոր բաղադրիչ է: Ուստի կրթական համակարգը պիտի մաքրվի, ու վերականգնվի պետություն - եկեղեցի ներդաշնակ հարաբերությունը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:19 - 14 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն]

#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
13:03 - 14 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Հանրապետություն» կուսակցություն]

#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Հանրապետություն» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
13:01 - 14 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Արդար Հայաստան» կուսակցություն]

#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Արդար Հայաստան» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
12:59 - 14 հունիսի, 2021