Ես շատ բարձր եմ գնահատում իշխանություն ձևավորելու մեր շանսերը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան
14:22 - 14 հունիսի, 2021

Ես շատ բարձր եմ գնահատում իշխանություն ձևավորելու մեր շանսերը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան

Ինչպես գիտեք, մեր քարոզարշավի ըթացքում, մեր ռեյտինգի աճը ամենևին դուր չի գալիս այս իշխանություններին։ Դա է պատճառը, որ վերջին օրերին մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամաբ իրականացնում են քաղաքական ուժեղ ճշնումներ։ Դրա վառ օրինակն է պարոն Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը, թե իբր պարոն Խլղաթյանը ընտրակաշառք բաժանելու ինչ-որ անհեթեթ դեպքի հետ առնչություն ունի։ Արդեն տևական ժամանակ է, ինչ այս իշխանությունները տարբեր պատրվակներով փորձում են մեզ անդադար հրավիրել քնչական մարմիններ, վեր են հանում նոյեմբերից սկսված ինչ-որ քրեական գործեր, որոնց համար մինչ օրս ոչինչ չի արվել, բայց հիմա սկսել են հարցաքննություններ։ Մեր նկատմամաբ արգելանքների արդյունքում մեր հաշիվները փակվում են  և այդպիսով փորձում են կասեցնել մեր հաջողված քարոզարշավը, ինչը սակայն չի ստացվում  և չի ստացվելու ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Պատիվ ուենմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։  

Վերջինիս կարծիքով Իր քարոզչության ընթացքում իշխանությունը  անդադար ատելություն է տարածում, խորացնում է այն ատելությունը, որը  սկսվել է 2018 թվականից։ Բաբայանի խոսքով, ամեն օր հասարակության մեջ ատելության նոր չափաբաժին է ներարկվում, նրա համոզմամբ, իշխանությունը շատ լավ հասկանում է, որ որևէ դեպքում հնարավորություն չունի վերարտադրվելու և  պատրաստվում են իրենց պարտությունը հաղթանակ ներկայացնել։ Բաբայանը չի բացառում, որ իշխանությունը կարող ասել, թե ընտրությունները կեղծել էին ընդդիմությունները։ Այս իշխանությունը պատրաստ է նույնիսկ այդ հիմարագույն մեթոդով իշխանությունը կրկին զավթել։

«Խոսեմ նաև, երեկ տարածված խոսակցության ձայնագրության մասին, որտեղ  ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը  և Էջմիածնի քաղաքապետը իրենց վերաբերմունքն են արտահայտում գործող իշխանության պարագլխի նկատմամբ։ Այն, որ մենք տևական ժամանակ է ասում ենք, որ այս անձի մոտ հոգեկան անհավասրակշռություն է, և ասում ենք, որ գրեթե 100 տոկոսանոց կոնսեսուս կա այս առումով, հիմա փաստվում է, որ նույնիսկ իր թիմում  բոլորը հրաշալի գիտեն, որ այդ անձի մոտ կա հոգեկան անհավասրակշռություն։

Պատկերացրեք, որ մարդը գիտի, որ մի քանի օրից պատասխան է տալու իր կատարած հարյուրավոր հանցագործությունների համար և նա պատրաստ է գնալ մինչև վերջ։ Բայց ուզում եմ հույս հայտնել,որ մեր իրավապահ մարմինները հետևելով այս ամեին, գնահատելով իրավճակը, կկատարեն իրենց առջև դրված  պարտականությունները ամբողջությամբ և պարզապես թույլ չեն տա, որ այս կապիտուլյանտ իշխանությունը փորձի ևս մեկ անգամ հեղաշրջման արդյունքում զավթել իշխանությունը»,- ասաց Բաբայանը։

Վերջինս հավելեց, որ շատ բարձր է գնահատում իրենց շանսերը՝ իշխանություն ձևավորելու։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել