ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Հայաստանում կանայք առավել ճկուն են արձագանքում աշխատաշուկայի պահանջներին |hetq.am|

Հայաստանում կանայք առավել ճկուն են արձագանքում աշխատաշուկայի պահանջներին |hetq.am|

hetq.am: ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի վերջին տվյալներով՝ Հայաստանում բավականին բարձր է գրագիտության մակարդակը (99.7%)։ Ընդ որում՝ չափահաս բնակչության 97.2%-ն ունի առնվազն միջնակարգ կրթություն, իսկ միջնակարգ կրթությամբ տղամարդկանց և կանանց մասնաբաժինները գրեթե հավասար են՝ 97.6% և 96.9% համապատասխանաբար։ Այս համատեքստում հետաքրքիր են Բրեվիսի վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ չափահաս բնակչության մոտ կեսը ցանկանում է շարունակել կրթությունը՝ նոր մասնագիտություն ձեռք բերելու նպատակով։ Սակայն առավել հետաքրքիր է այն, որ կանանց մասնաբաժինն այս դեպքում արդեն գերազանցում է տղամարդկանց։ Այսպես, նոր մասնագիտություն ունենալու նպատակով ցանկանում է կրթությունը շարունակել կանանց 53.3%-ը, իսկ տղամարդկանց՝ 43.9%-ը։ Եթե կանայք նոր մասնագիտական կրթություն ցանկանում են ստանալ հիմնականում բժշկության (9,0%), մանկավարժության (6,1%) և լեզվաբանության (5,4%) ոլորտներում, ապա տղամարդիկ նախընտրում են իրավագիտությունը (5,1%), տնտեսագիտությունն (4,6%) ու ՏՏ ոլորտի մասնագիտությունները (3,2%)։
07:52 - 08 հուլիսի, 2019
ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Հուլիսի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ևս արժևորեց Հայաստանի հետ սերտ համագործակցությունը։ Նա գոհունակություն հայտնեց Հայաստանի՝ “Global Compact for Migration” փաստաթղթին ցուցաբերած աջակցության համար։ Ֆ. Գրանդին անդրադարձավ իր մանդատի շրջանակներում իրականցվող աշխատանքներին։Ա. Հովհաննիսյանը Ֆ. Գրանդիին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները և տարածաշրջանային առկա մարտահրավերները։ Նա անդրադարձավ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր փախստականների ընդունման գործում Հայաստանի կառավարության կողմից իրակացվող քայլերին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փախստականներին վերաբերող արդի հիմնահարցերի, գերագույն հանձնակատարի գրասենյակի գործունեության և առաջիկայում դրա շրջանակներում կայանալիք հանդիպումների ու միջոցառումների շուրջ։
05:58 - 06 հուլիսի, 2019
Մինչեւ 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կարող Է հանգեցնել 120 մլն մարդու աղքատացման. ՄԱԿ |armenpress.am|

Մինչեւ 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կարող Է հանգեցնել 120 մլն մարդու աղքատացման. ՄԱԿ |armenpress.am|

armenpress.am: Մինչեւ 2030 թվականն ավելի քան 120 մլն մարդ կաղքատանա երաշտների, հեղեղումների եւ կլիմայի փոփոխության հետ կապված բնական այլ երեւույթների պատճառով: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկույցում, որը հրապարակվել Է այս շաբաթ:«Կլիմայի փոփոխությունը կարող Է ի չիք դարձնել վերջին 50 տարվա բարեփոխումները գլոբալ առողջապահության եւ աղքատության կրճատման բնագավառում: Միջին դասի ընտանիքները զարգացած երկրներում կարող են աղքատանալ: Համաշխարհային բանկի գնահատումներով՝ եթե անհապաղ գործողություններ չձեռնարկվեն, մինչեւ 2030 թվականն աշխարհում 120 մլն մարդ կհայտնվի աղքատության ճիրաններում: Միայն Հարավային Ասիայում 800 մլն մարդ ապրում Է թեժ կլիմայական կետերում, մինչեւ 2050 թվականը նրանց կյանքի պայմանները միայն կվատանան»,-ասված Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:29 - 27 հունիսի, 2019
UNDP-ն ողջունում է Վրաստանի իշխանությունների որոշումը |aliq.ge|

UNDP-ն ողջունում է Վրաստանի իշխանությունների որոշումը |aliq.ge|

aliq.ge: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ողջունում է 2020-ի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը: Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել.«Մենք գտնում ենք, որ ընթացող բողոքների պայմաններում սա ոչ միայն ողջունելի զիջում է, այլև քայլ առաջ՝ ժողովրդավարական կառավարման մեջ, որը կապահովի Վրաստանի քաղաքացիների կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը: Այդ որոշման ընդունումը պահանջում է համապատասխան օրենսդրության մշակում և կիրառում, և հույս ունենք, որ օրենսդիր գործունեությունը տարվելու է քաղաքական ու քաղաքացիական գործիչների լայն մասնակցությամբ», — ասված է UNDP-ի հայտարարությունում:Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել համապատասխան նախաձեռնություններում, որոնք ընտրական ու խորհրդարանական բարեփոխումների փուլում են:
05:05 - 27 հունիսի, 2019
ՄԱԿ-ում առաջարկել են լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունները հետաքննող մեխանիզմ մշակել |tert.am|

ՄԱԿ-ում առաջարկել են լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունները հետաքննող մեխանիզմ մշակել |tert.am|

tert.am։ ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը հայտնել է, որ անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում մշտապես գործող հատուկ մեխանիզմի ստեղծումը, որը միտված կլինի լրագրողների ու իրավապաշտպանների աղմկահարույց սպանությունների փաստով հետաքննություններ նախաձեռնելուն, այս մասին նա հայտնել է РИА Новости-ի հետ զրույցում: «Առաջարկում եմ, որ այդ մեխանիզմը երկու գործառույթ իրականացնի: Առաջինը՝ կարողանա այս կամ այն կերպով աջակցել տեղական իշխանություններին հետաքննություն իրականացնելու գործում: Սա օգնության գործառույթն է: Առաջինի չաշխատելու դեպքում երկրորդ գործառույթը կարող է այն լինել, որ հետաքննություն նախաձեռնվի, եթե դա արդեն իսկ չի արվել կամ ապարդյուն է անցել»,- ասել է հատուկ զեկուցողը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կալամարը հրապարակել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության արդյունքներն ամփոփող զեկույցը, որում Սաուդյան Արաբիային մեղավոր էր ճանաչել սպանության համար: Խոսելով զեկույցի մասին՝ Կալամարը նշել է, որ չի կարծում, թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն այդ պատճառով Սաուդյան Արաբիայի անդամակցությունը կառույցին դադարեցնելու մասին որոշում կընդունի:  
10:11 - 25 հունիսի, 2019
Պատերազմների և այլ վայրագությունների հետևանքով աշխարհում փախստականների ու ներքին տեղահանվածների թիվը հասել է մոտ 71 միլիոնի․ ՄԱԿ |tert.am|

Պատերազմների և այլ վայրագությունների հետևանքով աշխարհում փախստականների ու ներքին տեղահանվածների թիվը հասել է մոտ 71 միլիոնի․ ՄԱԿ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր ամենամյա «Գլոբալ միտումներ» զեկույցում ներկայացրել է աշխարհում փախստականների, ներքին տեղահանվածների, ապաստան հայցողների թիվը, հաղորդում է TIME պարբերականը։ Ամբողջ աշխարհում պատերազմների, բռնաճնշումների և այլ վայրագությունների հետևանքով 2018 թվականին նրանց թիվն ավելացել է 2,3 միլիոնով և հասել մոտ 71 միլիոնի:Նախորդ տարվա վերջին աշխարհում հաշվվել է 25,9 մլն փախստական, 41,3 մլն ներքին տեղահանված անձ, 3,5 մլն ապաստան հայցող: Փախստականների մեծ մասը Սիրիայից, Աֆղանստանից, Հարավային Սուդանից, Սոմալիից են: Նրանց ընդունող երկրների առաջին հորիզոնականում Թուրքիան է (3,7 մլն), հաջորդում են Պակիստանը (1,4 մլն), Ուգանդան (1,2 մլն) և այլն:
09:20 - 19 հունիսի, 2019
ՄԱԿ-ը քննադատել է Ղազախստանի իշխանություններին  |azatutyun.am|

ՄԱԿ-ը քննադատել է Ղազախստանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել «հարգել խաղաղ հավաքներ անցկացնելու, կարծիքներ արտահայտելու և քաղաքական գործընթացներին մասնակցելու մարդկանց իրավունքները»:Այդ հայտարարությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հանդես է եկել հունիսի 9-ին Ղազախստանում նախագահական ընտրությունների օրը տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների հարյուրավոր մասնակիցների ձերբակալության կապակցությամբ:«Խաղաղ ցուցարարների, ակտիվիստների և լրագրողների նկատմամբ հունիսի 9-ին Ղազախստանի իշխանությունների գործողությունները չափազանց ցավալի են և դատապարտելի», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ռիշարդ Կոմենդան:«Կարծիքներ արտահայտելու և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը հաջող և կենսունակ հասարակություն կառուցելու հիմնաքարն է: Այս գործընթացը խոչընդոտելու ցանկացած փորձ և անհարկի միջամտություն վտանգում է կայունությունը և սոցիալական համախմբվածությունը», - ընդգծել է Կոմենդան:Ղազախստանում մեծ թվով քաղաքացիներ բողոքի ակցիաներով են արձագանքել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընտրությանը, որը տեղի է ունեցել երկրի լիդեր, նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկով և հովանավորությամբ:Ղազախստանի գլխավոր դատախազ Սապարբեկ Նուպրեիսովը մայրաքաղաք Նուր-Սուլթանում այսօր ասել է, որ ոստիկանները «ցրել են ապօրինի ցույցերը, քանի որ դրանց անցկացումը չի համաձայնեցվել իշխանությունների հետ»:
09:19 - 13 հունիսի, 2019
ՄԱԿ-ը կոչ է արել պահպանել իր աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը |aysor.am|

ՄԱԿ-ը կոչ է արել պահպանել իր աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը |aysor.am|

aysor.am: ՄԱԿ-ը կոչ է անում պահպանելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող իր ներկայացուցչությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Սանկտ Պետերբուգի միջազգային տնտեսական համաժողվի (ՊՄՏՀ) հարթակներում ТАСС-ին տված հարցազրույցում: «Մենք պետք է այնպես անենք, որ մեր աշխատակիցները, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում՝ կատարելով բարդ խնդիրներ հաճախ բարդ պայմաններում, պաշտպանված լինեն այն մանդատների իրականացման գործընթացում, որոնք ՄԱԿ-ին տվել են կազակերպության անդամ պետությունները»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով Կոսովոյում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատակիցների վրա հարձակման մասին հարցին:«Մենք նախկինի պես ուշադրությունը կենտրոնացնում ենք անձեռնմխելիության վրա, որը կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրվում է ՄԱԿ-ի Արտոնությունների և անձեռնմխելիությունների կոնվենցիային համապատասխան»,- ընդգծել է Գուտերիշը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների անձեռնմխելիության հետ կապված հարցերի կարգավորման կարգը հստակ ամրագրված է կոնվենցիայում:
09:49 - 06 հունիսի, 2019
ՄԱԿ-ն իր անձնակազմի մի մասին տարհանում է Սուդանից |factor.am|

ՄԱԿ-ն իր անձնակազմի մի մասին տարհանում է Սուդանից |factor.am|

factor.am։ ՄԱԿ-ը որոշել է իր անձնակազմի մի մասին հետ կանչել Սուդանից: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կտարհանվի երկրորդային օղակի անձնակազմը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն: Չորեքշաբթի Խարթումից դիվանագիտական անձնակազմի մի մասին տարհանելու մասին հայտարարել է նաև Մեծ Բրիտանիան: Լոնդոնը նաև Սուդանում գտնվող բրիտանահպատակներին զգոնության կոչ է արել՝ կապված մայրաքաղաքում իրադրության սրման հետ: Հունիսի 3-ին Սուդանի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատը ցրեց Խարթումում զինված ուժերի գլխավոր հրամանատարության կենտրոնակայանի մոտ տեղակայված վրանային ճամբարի մի մասը, որտեղ արդեն երկու ամիս է՝ նստացույց է անցկացվում: Ընդդիմության տվյալներով՝ ուժայինների գործողությունների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել: Դրանից հետո իրադրությունը Սուդանի մայրաքաղաքում կտրուկ սրվեց: Ցուցարարները փակեցին քաղաքի հիմնական ճանապարհները, բարիկադներ կազմեցին և հայտարարեցին Ռազմական խորհրդի հետ երկխոսությունը դադարեցնելու մասին:
08:32 - 06 հունիսի, 2019
Եվրոպայի ձախողումը անխուսափելիորեն կլինի աշխարհի ձախողումը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |news.am|

Եվրոպայի ձախողումը անխուսափելիորեն կլինի աշխարհի ձախողումը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |news.am|

news.am: Աշխարհը կգլորվի անօրինության եւ նոր Սառը պատերազմի գիրկը, եթե ձախողի բազմակողմանիությունը։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, տեղեկացնում է Reuters-ը։Նա կոչ է արել Եվրամիությանը առաջատար դեր խաղալ գլոբալ աշխարհակարգի վրա հիմնված կանոնների պահպանման պայքարում։ Գուտերիշը ԵՄ-ը բնորոշել է որպես բազմակողմանիության հենարան, որը «շատ մեծ է սնանկանալու համար»։ «Եթե դուք ցանկանում եք խուսափել նոր Սառը պատերազմից, եթե ցանկանում եք իրական բազմակողմ աշխարհակարգ, մենք պետք է որպես ուժեղ հենարան ունենանք միասնական Եվրոպան»,- ասել է նա։Նրա խոսքով՝ Եվրոպան, գլոբալ կարգը եւ ՄԱԿ-ը վտանգում են ձախողվել նացիոնալիզմի եւ այլատյացության կողմից հենց այն ժամանակ, երբ միասնությունն անհրաժեշտ է ինչպես երբեք այն խնդիրների լուծման համար, որոնք կապված են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսին են կլիմայի փոփոխությունն ու միգրացիան։ «Դառը ճշմարտությունն այն է, որ մենք շատ բան ենք ընդունել ինչպես հարկն է»,- ասել է նա։«Մարդու իրավունքները կորցրել են իրենց դիրքերը ազգային ինքնիշխանության դեմ»,- ավելացրել է նա։ «Եվրոպայի ձախողումը անխուսափելիորեն կլինի բազմակողմանիության ձախողումը եւ աշխարհի ձախողումը, որտեղ կարող է գերակայել օրենքի գերազանցությունը»։
12:35 - 31 մայիսի, 2019
ՄԱԿ-ում բացվել է  Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես

ՄԱԿ-ում բացվել է Հայաստանի Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես

ՄԱԿ-ում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանում 2018թ․ գարնանը տեղի ունեցած խաղաղ քաղաքացիական շարժման, քայլարշավի, ցույցերի և երթերի ընթացքն ու զարգացումը պատկերող լուսանկարներ։ Միջոցառման բացմանը և դրան հաջորդած ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անցյալ տարվա իրադարձությունները հիշատակելով որպես շրջադարձային փուլ հայոց պատմության մեջ՝ նշեց, որ մայիսի 28-ին Առաջին հանրապետությանը տոնը նշելը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձնահատուկ խորհուրդ է պարունակում։ Շեշտելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների խրախուսումը, քաղաքական և հասարակական կյանքում կանանց և երիտասարդների առաջխաղացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, Մհեր Մարգարյանը նշեց նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-22թթ. համար Հայաստանի թեկնածության առաջադրումը։ Միջոցառմանը մասնակցող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հյուրերին ներկայացրեց լուսանկարներում պատկերված իրադարձությունների ընթացքը, ինչպես նաև՝ արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեությունը։
17:19 - 30 մայիսի, 2019
Աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնել են դադարեցնել աղքատ երկրներում պլաստիկե թափոնների հոսքը |news.am|

Աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնել են դադարեցնել աղքատ երկրներում պլաստիկե թափոնների հոսքը |news.am|

news.am: Աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնել են գործարք կնքել, որն ուղղված է խստացնելու դժվար վերամշակվող պլաստիկե թափոնների հոսքը դեպի զարգացող երկրներ, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը։ Այսուհետ բոլոր արտահանող երկրները, ներառյալ՝ ԱՄՆ-ը, պետք է ստանան աղտոտված կամ կրկնակի օգտագործման համար անպիտան պլաստմասե թափոններ ստացող երկրների համաձայնությունը։ Մինչ այժմ ԱՄՆ-ն եւ այլ երկրներ կարող էին անորակ պլաստիկե թափոններ ուղարկել զարգացող երկրների մասնավոր ընկերություններ՝ առանց այդ պետությունների կառավարությունների համաձայնության։ Էկոակտիվիստների հայտարարության համաձայն՝ այն պահից, երբ Չինաստանը հրաժարվեց ԱՄՆ-ից ստացվող պլաստիկե թափոններից, զարգացող երկրներում դրանց կուտակումներ են նկատվում։ Մասնավորապես, նրանց խոսքով, Ինդոնեզիայում, Թաիլանդում եւ Մալայզիայում դրանք տարիների ընթացքում «աղբանոցի» են վերածվել։ Տվյալ ծրագիրն ընդունվել է ՄԱԿ-ի աջակցությամբ կայացած 2-շաբաթյա հանդիպումների արդյունքով։ Տվյալ համաձայնագիրը հավելումն է Բազելի կոնվենցիային։
10:20 - 11 մայիսի, 2019