tert.am։ ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը հայտնել է, որ անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում մշտապես գործող հատուկ մեխանիզմի ստեղծումը, որը միտված կլինի լրագրողների ու իրավապաշտպանների աղմկահարույց սպանությունների փաստով հետաքննություններ նախաձեռնելուն, այս մասին նա հայտնել է РИА Новости-ի հետ զրույցում:
«Առաջարկում եմ, որ այդ մեխանիզմը երկու գործառույթ իրականացնի: Առաջինը՝ կարողանա այս կամ այն կերպով աջակցել տեղական իշխանություններին հետաքննություն իրականացնելու գործում: Սա օգնության գործառույթն է: Առաջինի չաշխատելու դեպքում երկրորդ գործառույթը կարող է այն լինել, որ հետաքննություն նախաձեռնվի, եթե դա արդեն իսկ չի արվել կամ ապարդյուն է անցել»,- ասել է հատուկ զեկուցողը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կալամարը հրապարակել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության արդյունքներն ամփոփող զեկույցը, որում Սաուդյան Արաբիային մեղավոր էր ճանաչել սպանության համար:
Խոսելով զեկույցի մասին՝ Կալամարը նշել է, որ չի կարծում, թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն այդ պատճառով Սաուդյան Արաբիայի անդամակցությունը կառույցին դադարեցնելու մասին որոշում կընդունի:
comment.count (0)