Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են ձեզ համար. Լաքոտը հանդիպեց և լսեց հադրութցիներին |armenpress.am|

Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են ձեզ համար. Լաքոտը հանդիպեց և լսեց հադրութցիներին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հադրութի բնակիչները հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ դեսպանությանը փոխանցելու նամակ՝ ակնկալիքով, որ բարեկամ Ֆրանսիան կաջակցի հայկական կողմին՝ հատկապես Հադրութը վերադարձնելու հարցում: Դեսպանատան դարպասներին անձամբ մոտեցավ դեսպան Ժոնաթան Լաքոտը, դարպասներից ներս հրավիրեց հավաքված հադրութցիներին ու դեսպանատան բակում լսեց նրանց: Հադրութցիները հիշեցրին, որ Հադրութը ֆրանսիական քույր քաղաքներ ունի: «Հադրութը երբեք չի համակերպվելու, որ լինի ադրբեջանական: Հադրութը պատմականորեն չի կարող լինել ադրբեջանական: Ձեր պետությունը վկայել է այդ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին և չի կարող Հադրութը թողնել նրանց բարբարոսությունների ներքո: Մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-ասաց հադրութի բնակիչ Մերի Դավթյանը: Դեսպանն իր հերթին արձագանքեց՝ շատ ուրախ է նամակը ստանալու համար: «Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է: Մենք միշտ կբացենք դեսպանատունը, որ դուք միշտ արտահայտվեք, խոսեք, ներկայացրեք ձեր խնդիրները»,-ասաց նա: Դեսպանը նշեց՝ գիտեն, որ Հադրութն այս կոնֆլիկտի արդյունքում ամենաշատ տուժած տարածքներից է, գիտեն նաև, որ Հադրութի ժողովուրդը ևս ամենատուժածներից է: Դեսպանի խոսքով՝ գիտեն, որ հայտարարության ստորագրության հետ կապված շատ հարցեր կան: «Մեր առաջնահերթությունն է աջակցել այն մարդկանց, որոնք այս կոնֆլիկտի արդյունքում տուժել են»,-ասաց Լաքոտն ու տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանում ներգրավված ՀԿ սեկտորի հետ՝ հասկանալու, թե որը կարող է լինել Ֆրանսիայի օգնությունը այդ հակամարտությունից տուժածներին: Դեսպանը նաև հիշեցրեց Մակրոնի հայտարարությունն առ այն, որ ինչ էլ կատարվում է, հայերի շահերը պետք է պաշտպանվեն, հաշվի առնվեն: Հադրութցիները շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիան բանակցություններում կաջակցի՝ հատկապես Հադրութի հարցում: Հադրութցի Մերի Դավթյանը, լրագրողների հետ զրույցում մանրամասնելով իրենց հավաքի նպատակը ու հատկապես Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքվելը, ասաց. «Հադրութը պետք է դեօկուպացնել ադրբեջանական ահաբեկչական երկրից: Հադրութը չի կարող լինել ոչ հայկական: Հայտնի խոսք կա՝ եթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը դրա ադամանդե ակն է: Հադրութցիները հավաքվել են ոչ թե իրենց բողոքը, այլ պահանջը ներկայացնելու»: Նա հույս հայտնեց, որ բարեկամ Ֆրանսիան ինչ-որ կերպ կօգնի վերախմբագրել փաստաթուղթը՝ հատկապես Հադրութի մասով: Լրագրողների հետ զրույցում դեսպանն էլ հիշեցրեց, որ Ֆրանսիան ուսումնասիրում է ձեռք բերված համաձայնությունը: Դեսպանի կարծիքով՝ դրա դրական կողմն այն է, որ զինադադար է, քաղաքացիական անձինք, զինվորներ չեն մահանում, տուժում, բայց այդ փաստաթուղթը շատ հարցեր է առաջացնում՝ այդ թվում տարածաշրջանի անվտանգության համար: Լաքոտը մեկ անգամ ևս շեշտեց Մակրոնի խոսքը՝ կպայքարեն Հայաստանի շահերի պաշտպանության համար: Այսպիսով հադրութցիների ակցիան Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ավարտվեց, նրանք շարժվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի դեսպանատան դիմաց:
15:18 - 12 նոյեմբերի, 2020
Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|

Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է ս. թ. նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել ս.թ.նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ շարադրված պայմանավորվածությունների համար: Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը:
18:00 - 11 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|

Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կնքվել է մի քանի շաբաթ տևած մարտերից հետո։ Այդ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը, ասվում է Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հայտարարությունում։ Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան գտնվում է համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում և ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներում կհանդիպի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցուցաբերել զսպվածություն և չձեռնարկել ոչինչ, ինչը կվտանգի կողմերի միջև Մինսկի խմբի շրջանակում երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։ Նշվում է նաև, որ այս պահին առաջնահերթությունը պետք է տրվի մարտական ​​գործողությունների կայուն դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի պահմանմանը:
16:00 - 11 նոյեմբերի, 2020
Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը, ընդգծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը |azatutyun.am|

Թուրքիան պետք է ընդունի Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը, ընդգծում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ դեկտեմբերին ԵՄ հերթական գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: «Ավելի վաղ, Եվրամիության 27 երկրներն արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ասել է Լը Դրիանը:
11:40 - 11 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան շեշտում է` ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները» |azatutyun.am|

Ֆրանսիան շեշտում է` ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները» |azatutyun.am|

azatutyun.am: Ելիսեյան պալատը հայտարարել է, թե ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված համաձայնությունը, միաժամանակ ընդգծել է՝ ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունն ու նկրտումները»։ «Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության տևական լուծումը գտնելու համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մնալ իրենց բնակավայրերում, տեղահանված տասնյակ հազարավորներին էլ` վերադառնալ իրենց տուն»,- հայտարարել է Ելիսեյան պալատը, հավելելով. «Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին»։ Ըստ «Ֆրանսպրեսի», նախագահ Էմանուել Մակրոնը միաժամանակ կոչ է արել Թուրքիային վերջ տալ իր սադրանքներին, «որևէ քայլ չանել, որը կարող է վնասել տևական խաղաղության հնարավորությանը»։ «Խնդրի տևական լուծումը պետք է «պաշտպանի Հայաստանի շահերը»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։
17:22 - 10 նոյեմբերի, 2020
Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |civilnet.am|

Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք կոչված են ապահովել քաղաքական-դիվանագիտական լուծման ելքը: Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում: Պուտինը և Մակրոնը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։
18:31 - 07 նոյեմբերի, 2020
Ֆրանսիացի խորհրդարանականները Մակրոնին կոչ են անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը |hetq.am|

Ֆրանսիացի խորհրդարանականները Մակրոնին կոչ են անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նոյեմբերի 4-ին նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտությունում հրաժարվել չեզոքության դիրքորոշումից։ Այս մասին թվիթերյան իր հաշվում գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն՝ հրապարակելով նախագահ Մակրոնին ուղղված իր նամակի տեքստը, որը ստորագրել է եւս 39 խորհրդարանական։ Նամակի նախաբանում ներկայացնելով սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները՝ ֆրանսիացի պատգամավորը գրել է, որ Ֆրանսիան, ինչպես ամբողջ Եվրոպան, որի դարպասի մոտ կոնֆլիկտ է ընթանում, ներկա պայաններում չպետք է բավարարվի սառը երկչոտությամբ, որպիսին բնութագրվում է նրա դիրքորոշումը մինչ այժմ։ Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական դիվանագիտությունը չի խնայում իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Ի դեպ, տարածաշրջանի այլ երկրներ նպաստել են, որպեսզի այդ չեզոքությունն անհնար դառնա»,- մատնացույց անելով Թուրքիային՝ գրել է պատգամավորը։ Նա հիշատակել է Թուրքիայի անվերապահ ռազմական եւ քաղաքական աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ջիհադիստ, իսլամիստ ահաբեկիչների մատակարարման միջոցով՝ նշելով, որ Թուրքիան այս հակամարտության մեջ կողմ է դարձել։ «Առաջին հայացքից տարածքային այս վեճի հետեւում ավելի մեծամասշտաբ պայքար է ընթանում, որը մենք սխալմամբ կարող ենք անտեսել։ Ցավոք, մեր չեզոքությունը կարող է արժանի պատասխան չլինել այն հարձակումներին, որոնց վերջնական նպատակն այդ տարածաշրջանում հայկական բնակչության վերացումն է։ Կովկասում տեղի ունեցող այս ողբերգությանն առերեսվելով՝ ես Ֆրանսիային կոչ եմ անում գործել իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախի Հանրապետությանը դուրս գալ այս անօրեն վիճակից, որը զրկում է նրան միջազգային ցանկացած աջակցությունից, անգամ մարդասիրական, եւ դա քաջալերում է Ադրբեջանին եւ Թուրքիային էթնիկ զտում իրականացնել՝ իբրեւ համառ քաղաքական լուծում»։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
14:14 - 07 նոյեմբերի, 2020
Ադրբեջանին չենք վաճառում արտադրանք, որը կարող է օգտագործվել ԼՂ պատերազմում. Ֆրանսիայի ԱԳՆ
 |panarmenian.net|

Ադրբեջանին չենք վաճառում արտադրանք, որը կարող է օգտագործվել ԼՂ պատերազմում. Ֆրանսիայի ԱԳՆ |panarmenian.net|

panarmenian.net: Ֆրանսիան՝ հավատարիմ մնալով միջազգային օրենքին, Ադրբեջանին չի վաճառում այնպիսի արտադրանք, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից՝ հարցմանն ի պատասխան։ ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուից պարզ էր դարձել, որ միայն 2019-ին Ֆրանսիայում տրվել է Ադրբեջան ռազմական նշանակության արտադրանք արտահանելու 3 լիցենզիա՝ €216,364,000 արժողությամբ, 2018-ին՝ €921,320,000, 2016-ին՝ €3 մլն-ի։ «Ֆրանսիան բծախնդրորեն հետևում է 1992 թվականից գործող զենքի և զինամթերքի մատակարարումների ԵԱՀԿ էմբարգոյին և չի մատակարարում որևէ զենք կամ սպառազինություն, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդացքում։ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ավելի պահանջկոտ է իրավիճակի գնահատման հարցում»․- հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։  
21:36 - 06 նոյեմբերի, 2020
Փարիզի մոտակայքում բերման են ենթարկել դանակով զինված տղամարդու |armenpress.am|

Փարիզի մոտակայքում բերման են ենթարկել դանակով զինված տղամարդու |armenpress.am|

armenpress.am: Փարիզից ոչ հեռու գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում գտնվող դպրոցի շրջակայքում դանակով զինված տղամարդու են բերման ենթարկել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղակալը: Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը  հայտարարել Է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, ուներ չեչենական ծագում և փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում: Ուսուցչի վրա հարձակվողը վերջին 12 տարում ապրել է Ֆրանսիայում, դա հաստատել է ֆրանսիական կողմը:
15:18 - 06 նոյեմբերի, 2020