Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ
17:24 - 10 նոյեմբերի, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթին, որը վերաբերում է հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը:

Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարևորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել՝ միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել