Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Արմավիրի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց խուսափելու զորավարժանքներից. ԱԱԾ

Արմավիրի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց խուսափելու զորավարժանքներից. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ ՀՀ կառավարության կողմից նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության և ընդհանուր զորահավաք կազմակերպելու և իրականացնելու որոշման հիման վրա ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից 2020 թվականի հոկտեմբերին ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ, Հայթաղ, Արագած, Ոսկեհատ և Մրգաստան համայնքներում հաշվառված վեց զորակոչիկների ուղարկվել են զորավարժանքի ներկայանալու վերաբերյալ համապատասխան ծանուցագրեր: Նշված համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորված լինելով օրենքով սահմանված կարգով վարել համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատ, մասնակցել զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, կազմել և ՊՆ հիշյալ ստորաբաժանմանն են հանձնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ վեց պաշտոնական փաստաթղթեր այն մասին, թե իբր հիշյալ վեց անձինք բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, որպիսի գործողություններով օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց ռազմական դրության պայմաններում խուսափել զորավարժանքից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում: Պաշտոնեական կեղծիքի, ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելու և ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-327-րդ հոդվածի 3-րդ մասով:
16:27 - 11 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Հերացի փ. 2ա շենք, Աղայան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Արշակունյաց պող․ 51 շենք, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 41 շենք, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3 շենքեր, Քուչակ թաղ. 47, Ալմա-Աթայի փ. 20 շենքեր, թիվ 170 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Մայիսի 9-ի փ․ 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիա՝ Մսի շուկան ամբողջովին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր, Մանուշյան 66-107սեփական տներ, Այգեկցի փ. 67-103 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Արմավիր քաղաք մասնակի, Արագածոտնի մարզում՝ 11։00-17:00 Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան և Ուշի գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ և Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզ․ 11։30-13։00 Սևան քաղաք` Սայաթ-Նովա փ. 13, 15 շենքեր, Ս.Սևանեցի փ. 3, Գրիբոյեդովի փ. 2, Բաբաջանյան փ. 1 շենքեր և Կոմիտասի փողոցի սեփական տներ, ԱԱԾ-ի Սևանի բաժանմունք, “Տարոն” սուպերմարկետ, “Ագբա Կրեդիտ Ագրիկոլբանկ” և “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերություններ, “Գալիք” մանկապարտեզ, “Սևան” հեռուստաստուդիան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, Այնթափ գյուղի 1, 2, 3, 4 փողոցներ մասնակի, Նոր Կյանք գյուղ մասնակի, 10:30-16:00 Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09:30-16:00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի, 10:00-13:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղին մասնակի և Չայքենդի թաղամաս մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Լևոնյան, Խանջյան, Սպանդարյան փողոցներ մասնակի, Արփի գյուղ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Ցողամարգ գյուղի կենտրոնական մաս, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց մասնակի, 11:00-12:00 Իջևան քաղաք՝ Փայտամշակման գործարան, 12:00-13:00 Իջևան քաղաք՝ “Մ. Գրիգորյան” ԱՁ-ն, 13:00-14:00 Իջևան քաղաք՝ Քարարտադրական գործարան, Խմելու ջրի պոմպակայան, Զինմաս, Հրաձգարան, Սյունիքի մարզում՝ 10:30-16:00 Աղիտու գյուղ:
09:38 - 10 փետրվարի, 2021
ԱԻ նախարարն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել տեղի փրկարարական ջոկատների շենքային և տեխնիկական պայմաններին

ԱԻ նախարարն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել տեղի փրկարարական ջոկատների շենքային և տեխնիկական պայմաններին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել է շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը: «ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատում նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ներկայացվել են տուրբինային և ղեկավարման կետերը, այնուհետև Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ:Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղպաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների շուրջ են զրուցել: Նախարարը կարևորել է համատեղ իրականացվող «Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումների ինտեսիվ կազմակերպումը, մարզի տարբեր համայնքներում էլեկտրաշչակների նորոգման և նորերի տեղադրման հարցը:
16:50 - 08 փետրվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 “Բիզնես Պալե” ՍՊԸ և Արամի փ. 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քրիստափորի փ. 69, 71, 98, 100, 102 հասցեներ և 75 – 190 սեփական տներ, Քրիստափորի 3-րդ նրբ. 1–20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 35–60, 53-63 սեփական տներ և 72 շենք, Աթոյան անց. 1, 2, 3, 5, 7, 8, 9, 10/4, 11, 12, 12/3, 13, 14, 15, 16, 18, 19, 20, 21 շենքեր և 45-107 սեփական տներ, Դիմիտրով 75-82, 76, 78, 80, 87 շենքեր, Դիմիտրովի փ. 78/1, 78/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 3, 4, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Արարատի մարզում՝ 11։00-15։00 Շահումյան գյուղ մասնակի:
09:13 - 29 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենքի 2-րդ մուտք, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Արամի փ. 70, Պուշկինի փ. 51/1, Եկմալյան փ. 1 շենքեր, Զաքյան 1-ին նրբ․ 1 շենք, Զաքյան 1, 3 շենքեր, Ամիրյան փ. 3, 5, 5ա շենքեր, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 45/1 շենք, Դրոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գուլակյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փող. 56 շենք, Չեխովի փ. 54 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Արտաշիսյան փ. 71, 73 շենքեր, Փիրումյան փողոց, Դավթաշեն 3-րդ թաղ. 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-16:00 Պետ.տնկարանի տարածք, 11։00-17:00 Պարտիզակ, Առատաշեն, Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյանի, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց, Կալեր թաղամասեր, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն ,Նոր Պտղնի, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11:30-13:30 Կարմիր գյուղ մասնակի, Սարուխան, Լանջաղբյուր, Գանձակ, Ծաղկաշեն, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, «Վեոն Արմենիա», «Ղ-Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարան, Գավառ քաղաքի՝ Հացառատ թաղամաս մասնակի, «Ալիք», «Կարիշ» ՍՊԸ-ներ, գազալցակայաններ:
09:14 - 22 դեկտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևան քաղաքում՝ 10։00-16։00- Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 9 շենքը; Ավան՝ 14 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00- Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․46, 48, 50, 50/1 շենքերը Արշակունյաց պող․296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Շիրակի փողոցի սեփական տներ, Ս․Զորավարի փ․44 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արհեստավորների փ. 91-163 սեփական տներ, Եր․Քոչարի փ. 22, 28 շենքեր, Զավարյան փ. 18, 47 սեփական տներ, Գրողների փ. 3, 16 սեփական տներ, Նար Դոսի փ. 39, 43 սեփական տներ։ Արմավիրի մարզում՝ 11:00-17:00- Առատաշեն գյուղ։ Կոտայքի մարզում՝ 10։00-12։00- Չարենցավան քաղաքի` 3-րդ թաղամասի 12-21, 32-41 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,հիվանդանոց, գազի տարածքային տեղամաս, թիվ 3 դպրոց, «Հոլանի» կարի ֆաբրիկա, «Գինաց» ռեստորան, «Ծիծեռնակ» մսուր- մանկապարտեզ, 10։00-16։00- Եղվարդ համայնքի` Շիրակի փողոց մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց թաղամասեր, 11։00-17։00- Աբովյան քաղաքի` 3-րդ, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, 13։00-16։00- Նոր Երզնկա գյուղ։ Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00- Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-14։00- Կարմիրգյուղ գյուղ մասնակի, «Յուքոմ», «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Սարուխան գյուղն ամբողջությամբ, Սարուխանի N1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ և Ծաղկաշեն գյուղերն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայանը, Լանջաղբյուր գյուղ ամբողջությամբ, «Կարիշ» ՍՊԸ գազալցակայան, Գեղարքունիք գյուղն ամբողջությամբ։ Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սպիտակ քաղաքի՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ։
09:28 - 16 դեկտեմբերի, 2020
Քննարկումներ են ընթանում, որպեսզի Արմավիրի մարզից դեպի ՌԴ լոլիկի և պղպեղի ներմուծման սահմանափակումները հանվեն․ Ավետիսյան
 |armtimes.com|

Քննարկումներ են ընթանում, որպեսզի Արմավիրի մարզից դեպի ՌԴ լոլիկի և պղպեղի ներմուծման սահմանափակումները հանվեն․ Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: Այսօրվանից ՀՀ Արմավիրի մարզից դեպի Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի արտահանումը ժամանակավորապես կարգելվի։ Տեղեկությունը հայտնել է ռուսական Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին։ - Պարո՛ն Ավետիսյան, ինչո՞վ է պայմանավորված Արմավիրի մարզից դեպի ՌԴ լոլիկի արտահանման ժամանակավոր արգելքը։ - Պատճառը մի վնասատու վիրուս է, որը, սակայն, կարանտին վնասատու վիրուսների ցանկի մեջ չի մտել։ Քանի որ այդ վիրուսը ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցանկում չի եղել, դրա վրա մենք ուշադրություն չենք դարձրել։ Այն վարակում է լոլիկը եւ պղպեղը, բայց մեծ տնտեսական վնաս չի հասցնում։ Այդ հարցը, երբ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում, բոլորը դեմ են եղել, որ ներառվի կարանտին վնասատուների ցանկում։ Բայց քանի որ Ռուսաստանում այդ վիրուսը չկա, եւ միջազգային կոնվենցիայով հաստատված է, որ յուրաքանչյուր երկիր իր համար է որոշում, թե որն է առաջնահերթություն՝ այսինքն այդ վնասատուով վարակված մթերքը թույլ տալ, թե չէ՝ դրանից ելնելով՝ Ռուսաստանը որոշել է սահմանափակում կիրառել։ Դրա լաբորատոր հետազոտությունը բավականին բարդ եւ թանկ է, մենք մինչեւ հիմա դա չենք արել։ Մեզ համար էլ է այդ վիրուսը նորություն։ Եկող տարվա պլանում կմտցնենք եւ կփորձենք ձեռք բերել այդ հավաքածուները եւ հասկանալ, թե մոնիթորինգի արդյունքում ինչ պատկեր ունենք։ - Պատկերացում ունե՞ք, թե Արմավիրի գյուղատնտեսության վրա ինչպես կանդրադառնա արգելքը։ - Մեծ քանակություն չէ։ Ամեն դեպքում ես խոշոր արտադրողներին եւ արտահանողներին հրավիրել եմ մեզ մոտ՝ հասկանալու համար, թե ինչպես պրոցեսներն արագացնենք, քանի որ գնումների մասին օրենքով եւ ընթացակարգով մենք ժամանակի խնդիր կունենանք։ Հենց նույն օրը, երբ սահմանափակման մասին որոշումը եղավ, ես զրուցեցի Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ։ Նա զանգահարեց ինձ, եւ մենք քննարկեցինք սահմանափակումն արագ հանելու հարցը։ Իրենք մեզ հավաստիացրին, որ կգտնեն մասնագետ, որը կգա մեր լաբորատորիա եւ կօգնի մեզ այդ մեթոդը ներդնելու հարցում։ - Պարո՛ն Ավետիսյան, Ադրբեջանի համար էլ լոլիկի եւ խնձորի ներմուծման ամբողջական արգելք կա, պատճառները նո՞ւյնն են։ - Այնտեղ որքան գիտեմ ավելի լուրջ խնդիրներ կան՝ կարանտին վնասատուներ կան։ Ամեն դեպքում այս պահի դրությամբ Ադրբեջանի ամբողջ տարածքը ենթարկված է սահմանափակումների։ Ադրբեջանի հարցով չեմ կարող ասել, բայց մեր խնդրի հարցով քննարկումներ են ընթանում, որպեսզի արագ այդ սահմանափակումները հանվեն։Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
22:02 - 14 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 4 շենք, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենց 14 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 26, 49 շենք, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 81 շենք, Ավան Առինջ՝ Բաբաջանյան նրբանցք 11 (2/12) շենք, Ավան՝ 14 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Վարդանանց փ. 9, Հանրապետության փ. 67 շենքեր, Անտառային և Սարմենի փողոցների սեփական տներ մասնակի, Աղայան փ. 19 շենք, Բայրոն փ. 8, 10 շենքեր, Աբովյան փ. 26 շենք, Մյասնիկյան պողոտա սեփական տներ մասնակի, Սարյան փ. 19-21 շենքեր, Եկմալյան փ. 6, 7, 8 շենքեր, Ֆիրդուսի սեփական տներ մասնակի, Հանրապետության փ. 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գերցենի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Խաչատրյան փ. 1, 10 շենքեր, Մամիկոնյանց փ. 41 շենք, Շիրվանզադե փ. 2 շենք, Լեփսիուսի փ. 4, 14 շենքեր, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 146/1 շենք, Արմավիրի մարզում՝ 11։00-12։00 Արշալույս գյուղ, 12։00-13։00 Ծաղկալանջ, Գեղակերտ, Հովտամեջ գյուղեր, 13։30-14։30 Ամբերդ, Աղավնատուն, Լեռնամերձ գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյանի, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 2, 3, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, 10:00-16:00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, «Ա․Աբրահամյան», «Ռ․ Մելքոնյան», «Սիլինիում սթար» «Երիցյան», «Ա․ Նազարյան», «Լ.Եփրեմյան», «Ս․ Միքայելյան», ԱՊՆ երը, «Յուքոմ» բջջային կայան, «Ալվինա», «Նարեկ», «Մարիոթ», «Էլեգանտ» և «Մուլի Ռեստ» հույանոցային համալիրներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Մարտունի համայնքի՝ Չարենցի և Նարեկացի փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամոյի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լճաշեն համայնքի Ստադիոն թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Անգեղակոթ գյուղ մասնակի, 10:30-13:00 Գորիս քաղաքի` Կարապետյան, Գուսան Աշոտի, Կոմիտասի, Մակիչի, Օրբելյաններ փողոցներ, 14։00-17։00 Գորիս քաղաքի` Արցախյան խճուղի, Սանդի ձոր թաղամաս, Մաշտոցի վերին փողոց:
09:31 - 09 դեկտեմբերի, 2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորև: «Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ: Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ։ Հ.Գ. Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,-գրել է Մեխակյանը:
09:14 - 04 դեկտեմբերի, 2020
Ավարտվել է Արմավիրի համայնքապետարանում 2010թ. պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Արմավիրի համայնքապետարանում 2010թ. պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը պարզվել է Արմավիրի համայնքապետարանում 2010թ. հունվար ամսին պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետը, ընդգրկված լինելով Արմավիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի կազմում, առանց մրցույթ կազմակերպելու, 25.01.2010թ. թվագրմամբ կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել մրցույթի արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն, որով Արմավիր համայնքի քաղաքային զբոսայգու հարակից՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարումն արգելված 360.0քմ մակերեսով հողամասը 75 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել է Արմավիր համայնքի այդ ժամանակ գործող ղեկավարի, նշված հանձնաժողովի նախագահի հետ խնամիական կապի մեջ գտնվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, այնինչ, վերջինս նշված մրցույթին չի մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:  Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարի նախկին տեղակալին և համայնքապետարանի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի համաձայնությամբ որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նշված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:45 - 03 դեկտեմբերի, 2020