Ավարտվել են Փարաքարից մինչև Էջմիածին ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
22:59 - 11 դեկտեմբերի, 2020

Ավարտվել են Փարաքարից մինչև Էջմիածին ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները

Ավարտվել են Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի աջ կողմի երեք առանձին հատվածների (կմ 11+190 - կմ 11+727, կմ 14+400- կմ 15+715 և կմ 16+150- կմ 17+530‚ Փարաքարից մինչև Էջմիածին) միջին նորոգման աշխատանքները:

Արավիրի մարզպետարանը նշում է, որ միջին նորոգման աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

Ճանապարհի աջակողմյան հատվածում նախատեսված աշխատանքներն իրականացրել է «Արհովշին» ՍՊԸ-ն‚ իսկ ձախակողմյան հատվածում՝ «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքների շրջանակներում կապալառուները կատարել են ֆրեզավորում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել