ՀՀ ազգային ժողովը 69 կողմ 0 դեմ ձայներով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին:
Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ՄԻՊ նախկին պատոնակատար Քրիտինե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2023 թվականի հունվարի 23-ին, ինչից հետո ՄԻՊ պաշտոնը մինչև այժմ թափուր էր։
Ավելի ուշ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրեցին Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրեց Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։
Ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին առաջարկեց ՔՊ-ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանի թեկնածությունը՝ հավանություն չտալով Էդգար Ղազարյանի թեկնածությանը։
comment.count (0)