Միջազգային գիտաժողովում  ներկայացվել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները |armenpress.am|
15:07 - 21 նոյեմբերի, 2019

Միջազգային գիտաժողովում ներկայացվել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, տարբեր շոկային իրավիճակներում քաղաքականության ճկունության հնարավորությունները, գնաճի նպատակի իրագործման հեռանկարը համաշխարհային տնտեսության զարգացումների համատեքստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել