Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ընկեցիկ երեխայի մոտ նկատվում է դրական տեղաշարժ
11:01 - 12 մայիսի, 2023

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ընկեցիկ երեխայի մոտ նկատվում է դրական տեղաշարժ

Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Այս մասին ասված է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
 
Հիշեցնեմ, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով»,- նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել