ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում նաև կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում նաև կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ․ Անահիտ Ավանեսյան

Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք, և ուզում եմ այդ փոխհարաբերությունների խաչմերուկում գերիշխի արհեստավարժությունը, անկեղծ սերը մեր ժողովրդի և երկրի հանդեպ: Ես ուրախ եմ, որ մեր մասնագիտական հանրույթում ձևավորվել է բաց և փոխվստահության վրա հիմնված մթնոլորտ ուր կա երկխոսություն, խնդիրները, մտահոգությունները, դիրքորոշումները արտահայտելու մշակույթ: Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև մեր բուժքույրերին, բուժեղբայրներին ու բուժակներին, աջակցող անձնակազմին, ովքեր ամենամոտն են կանգնած պացիենտին, ու նրանց գթասրտությամբ բուժհաստատություններում ստեղծվում է յուրահատուկ մթնոլորտ: Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում մի կողմից ձեր գործունեության համար պատշաճ, բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցելու և վերազինելու, մյուս կողմից` կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ: Բոլորիս նպատակը վստահաբար նույնն է` ունենալ առողջ հասարակություն, սեփական առողջության հանդեպ հետևողական քաղաքացի: Նորից շնորհավորում եմ` մաղթելով ձեզ խաղաղ երկրում մասնագիտական նոր նվաճումներ, անսպառ ուժ ու եռանդ ձեր պատասխանատու գործում, շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքներին, որ այդքան ըմբռնումով են մոտենում ձեր ծառայությանը: Շնորհակալ եմ ձեզ, առո՛ղջ եղեք»,- գրել է նա։
11:26 - 21 հունիսի, 2025
Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ
 |1lurer.am|

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ |1lurer.am|

1lurer.am: Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ. ծնված տղամարդը մահացել է՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը: «Մյուս երկու տուժածները շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդից 3-ը դուրս են գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ են»,- ասել է Ծատրյանը: Հիշեցնենք՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։  Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
16:07 - 12 հունիսի, 2025
Ճամբարակի դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության․ ԱՆ

Ճամբարակի դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության․ ԱՆ

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։  Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք՝ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։  Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
10:35 - 12 հունիսի, 2025
Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի նոր տարբերակը

Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի նոր տարբերակը

Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։  COVID-19-ի նոր տարբերակը՝ NB.1.8.1-ը, որը նաև կոչվում է Nimbus, հայտնաբերվել է մի շարք ասիական երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թաիլանդում: Այն Omicron ենթատարբերակի JN.1-ի ճյուղն է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դիտարկվում է որպես Մոնիթորինգի տակ գտնվող տարբերակ: Այն մինչ օրս տարածվել է 22 երկրներում: ԱՄՆ-ում այն հայտնաբերվել է Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Օհայոյում և Ռոդ Այլենդում: Հաճախ հանդիպող ախտանշաններից են.  կոկորդի ուժեղ ցավը, որը նկարագրվում է որպես «սուր քերող ցավ», թույլ հազ, ջերմություն, մկանային ցավեր: Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել 5 դեպքով։  Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 14%: «ԱՀԿ-ն և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել համաճարակային իրավիճակը, չնայած որ նշված շտամը հանրային առողջապահության համար վտանգ չի ներկայացնում, քանի որ ունի նույն ախտանշանները և վարակելիությունը, ինչ նախորդ շրջանառվող շտամները»,- ասված է հաղորդագրության մեջ: 
18:03 - 10 հունիսի, 2025
Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ախտանիշներն ու կանխարգելման միջոցները․  Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝ սաստիկ գլխացավ գլխապտույտ տենդ մկանացավ սրտխառնոց փսխում մաշկի ցանավորում Ինչպե՞ս կանխարգելել Օգտագործել հակամիջատային ցանցեր Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք «Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության: Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք:
14:27 - 04 հունիսի, 2025
Առաջարկվում է վերացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային սահմանափակումը
 |hetq.am|

Առաջարկվում է վերացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային սահմանափակումը |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի նախագիծ: Առաջարկվում է վերացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը:  Գործող կարգավորումներով՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան), ինչպես նաև նույն տարիքային խմբում գտնվող գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան: Վերջինս 2025թ. ապրիլի 1-ին որոշել է մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով դրույթները ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին (Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք) հակասող և անվավեր: Նախարարության կողմից ներկայացված նախագծի կարգավորումներով Սահմանադրությանը հակասող դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը:
13:38 - 04 հունիսի, 2025
Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: «Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում: Կլինիկական ախտանշանները՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերքում՝ մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաև կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններ: ՀՎԿԱԿ մասնագետները փոխանցողների շրջանում շարունակում են իրականացնել միջատաբանական հետազոտություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:31 - 04 հունիսի, 2025
Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման միջոցառումների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացվել են ոլորտային առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները՝ համակարգի ներդրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը հստակեցնելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
18:21 - 03 հունիսի, 2025
Կանոնավոր կերպով վեյփ օգտագործող երիտասարդները նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները. ԱՆ

Կանոնավոր կերպով վեյփ օգտագործող երիտասարդները նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները. ԱՆ

Այսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Վեյփինգի թաքնված վտանգները` հատկապես դեռահասների համար Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը (վեյփինգը) մեծ տարածում է գտել դեռահասների շրջանում, հատկապես քաղցր, մրգային համերի շնորհիվ, որոնք առաջին հայացքից անվնաս են թվում։ Այդ համերի հետևում, սակայն, լուրջ առողջական վտանգ է թաքնված։ Էլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են հազարավոր ծանր թունավոր քիմիական նյութեր, և տաքացման դեպքում դրանք կարող են վերածվել թունավոր միացությունների, որոնք ուղիղ հասնում են թոքերին։ Այդպիսի նյութերից են, օրինակ` բենզալդեհիդը, ցինամալդեհիդը կամ դիացետիլը, որի ազդեցությամբ է պայմանավորված թոքերի մանր բջիջների ախտահարումը` բրոնխիոլիտը (հայտնի որպես «փոփքորն թոք»): Այս քիմիական նյութերը ներշնչելու հետևանքով, շրջանցելով մարմնի բնական զտիչները, վայրկյանների ընթացքում հասնում են թոքեր և արյան հոսքին՝ առաջացնելով արագ և ուղղակի վնաս։ 2019 թվականին ԱՄՆ-ում արձանագրվել են վեյփինգի պատճառով թոքերի ախտահարման բարձր ցուցանիշներ, որը հայտնի է EVALI անունով։ Հազարավոր մարդիկ` հիմնականում երիտասարդներ, հոսպիտալացվել են, նույնիսկ մահացու ելքեր գրանցվել։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը` որպես հիմնական պատճառ, նշել է վիտամին E ացետատը, որը հաճախ հանդիպում է էլեկտրոնային ծխախոտներում։ Վիտամին E-ն անվտանգ է որպես վիտամինային հաբ օգտագործելու համար, սակայն յուղային կաթիլների ներշնչումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդները, որոնք կանոնավոր վեյփ են օգտագործում, նույն վնասն են հասցնում թոքերին, ինչ ավանդական ծխախոտ ծխողները և կասկածի տակ դնում էլեկտրոնային ծխախոտի ավելի անվտանգ լինելու գաղափարը: Վեյփինգը կարող է անվնաս թվալ, բայց այն անվնաս չէ: Քիմիական խառնուրդների ներշնչումը կարող է հանգեցնել թոքերի քրոնիկ հիվանդությունների` կրճատելով կյանքի տևողությունը։ Այս արտադրանքը գուցե նորաձև է թվում, սակայն կարող է լուրջ առողջական խնդրի վերածվել ընդամենը մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է. չկա ծխախոտային կամ նիկոտին պարունակող որևէ անվտանգ արտադրանք կամ դրանց օգտագործման անվնաս չափաբաժին:
12:31 - 31 մայիսի, 2025
Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան |hetq.am|

Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան |hetq.am|

hetq.am: Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։ Ս․ Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4 տարեկան որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, դստեր՝ Մ․ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, այդպես էլ գիտակցության չգալով, օգոստոսի 25-ին մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։ Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ․-ի օգոստոսի 16-ին, իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքով հարվածել էր անչափահաս թոռան՝ վեցամյա Սերգեյ Հակոբջանյանի դեմքին։ Վերջինս վայր էր ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր Սերգեյ Հակոբջանյանի մահը։ 2020թ․ օգոստոսի 25-ին, ստացած մարմնական վնասվածքներից անգիտակից վիճակում, երեխան տեղափոխվել էր Երևան և մահացել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում: Բացի այդ, Սամվել Հակոբջանյանը նույն օրը երեկոյան Խաշթառակի իր տան բակում, իր վրա անվադող նետելու համար փայտով մի քանի անգամ հարվածել էր դստեր անչափահաս որդու՝ 2016թ․-ին ծնված Նաիրի Ղալումյանի մարմնի տարբեր մասերին, ապա վեր բարձրացրել նրան և գցել հատակին՝ երեխայի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Հետաքրքրականն այն է, որ մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը։ 7 քննիչի ձեռքով անցած նախաքննությունն ավարտվեց երկուսուկես տարում։ 2023թ․-ի մարտին քրեական գործն ուղարկվեց դատարան և դատավոր Սամվել Մարդանյանին մակագրվելուց մեկ շաբաթ հետո դատական նիստ նշանակվեց։ Ենթադրվում էր, որ դատաքննությունն արագ տեղի կունենա, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ՝ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ։ Դատարանում նոր փորձաքննություններ նշանակելու հարց չի ծագել։ Սակայն 2 տարի և 2 ամիս ընթացող դատաքննությունը դեռևս լսումների փուլում է։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2023թ․ ապրիլի 5-ին, և մինչ օրս 26 նիստ է նշանակվել։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ բոլոր նիստերը կայացել են, բացառությամբ մայիսի 13-ին նշանակվածը։ Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ նիստը հետաձգվել է մեղադրյալներից Մարիաննա Հակոբջանյանի՝ դատարան չներկայանալու պատճառով։ Նա պետք է հարցաքննվեր այդ օրը, սակայն 28 շաբաթական հղի է և Երևանում է գտնվում։ Մարիաննա Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով իր անչափահաս երեխաներին բազմաթիվ հարվածներ հասցնելու համար՝ Նաիրի Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2016թ.), Նարե Դավիթի Ղալումյանին (ծնված 2014թ.), Նարեկ Դավիթի Ղալումյանին (ծնված՝ 2011թ.), Նիկ Էդգարի Անտոնյանին (ծնված՝ 2018թ.) և եղբոր անչափահաս որդիների՝ հանգուցյալ Սերգեյ Հակոբջանյանի (ծնված 2014թ․), Արտյոմ Անուշավանի Հակոբջանյանի (ծնված՝ 2016թ․) մարմնի տարբեր մասերին։ Սամվել Հակոբջանյանն արգելանքի տակ է եղել 4 ամիս, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մարիաննա Հակոբջանյանը արգելանքի տակ է գտնվել 10 ամիս, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Տավուշի դատարանից տեղեկացնում են, որ Սամվել Հակոբջանյանն առողջական խնդիրներ ունի և շատ հաճախ չի ներկայանում դատական նիստերին։ Դատաքննությունը տեղի է ունենում Դիլիջանի դատարանում, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց մասնակցությունը, բայց միշտ չէ, որ հաջողվում է։  Այսինքն, 2,2 տարի դատաքննություն է ընթանում, բայց մեղադրյալներին դեռևս չեն հարցաքննել։ Շուտով նաև Մ․ Հակոբջանյանի ծննդաբերելը դատական նիստերին չներկայանալու պատճառ կդառնա։  Մեղադրյալ Սամվել Հակոբջանյանի պաշտպանը` հանրային պաշտպան Արթուր Մելիքբեկյանը, լրագրողներին հայտնել էր, որ Ս․ Հակոբջանյանը 1972թ․-ից հաշվառված է որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ։ Դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը, նույնպես հոգեկան առողջության խնդիրներ ունի, նա իր 5 անչափահաս երեխաների հետ բնակվել է ծնողների տանը։ Տավուշի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը մեր նախորդ հրապարակման առիթով տեղեկացրել էր, որ քրեական գործի նախաքննության փուլում, ըստ անհրաժեշտության, նրան ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց կնախաձեռնվի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:45 - 15 մայիսի, 2025