Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանն իրենց տարածքն է. Արման Թաթոյան |tert.am|
12:59 - 12 մայիսի, 2023

Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանն իրենց տարածքն է. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաև կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այն վայրագությունների միջև, որ տեղի են ունենում։ Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ նշելով, որ զեկույցը մշակվել է Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ։

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանություններն իրականում չունեն խաղաղության որևէ մտադրություն, դա շղարշ է արտաքին աշխարհի համար, բայց իրականում այլ նպատակներ ունեն։ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու հիմնական կողմ ունի․ առաջինն իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին լսարանի խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը կամ թշնամանքը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց են: Երկրորդը՝ նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում: Մենք դրա հետևանքներն արդեն տեսել ենք»,- ասաց նա։

Թաթոյանը նշեց, որ այս ընթացքում նոր միտումներ են բացահայտել։

«Նրանք ակնհայտ ցուցադրում են իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Իրենց պաշտոնական հայտարարություններով հայերին ներկայացնում են որպես ջարդարարներ, պղծողներ։ Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, արդեն ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով և անգամ խոշտանգելիս՝ օգտագործում են նույն բառերը։ Իրենք լայնորեն ներգրավում են քաղաքացիական անձանց թշնամանքի, ատելության տարածման գործում»,- ասաց Թաթոյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել