Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

 |factor.am|

Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որով հայկական կողմը հիասթափություն էր արտահայտել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Բաքվի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ «Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության 2025 թվականի հունիսի 23-ի անհիմն հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն: Նա նշել է, որ իբր այս «փաստաթղթերի բովանդակությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը կեղծելու Հայաստանի փորձը խաղաղության գործընթացը խաթարելու և միջազգային հանրությանը շփոթեցնելու նրա ջանքերի ևս մեկ օրինակ է»։ «ԻՀԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, այդ թվում՝ «Հայաստանի ներկա տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևը, արտացոլում են պատմական փաստերը և հիմնված են միջազգային իրավունքի և արդարադատության սկզբունքների վրա։ Հակառակ Հայաստանի պնդումներին, ներկայիս Հայաստանից ադրբեջանցիների համակարգված վտարումը կամավոր չի եղել, այլ ուղեկցվել է բռնությամբ, սպառնալիքներով և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ ԻՀԿ-ի կողմից ադրբեջանցիների վերադարձի իրավունքի աջակցությունը Հայաստանի կողմից ներկայացված անհիմն «տարածքային պահանջ» չէ, այլ արդարադատության և նրանց հիմնարար իրավունքների վերականգնման կոչ», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, թե Հայաստանի պնդումը 2023 թվականի «հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ նույնքան անհիմն է»(նկատի ունի Արցախում էթնիկ զտումը)։ «ԻՀԿ-ի բանաձևը, որը մերժում է Խոջալուի ցեղասպանության Հայաստանի աղավաղված մեկնաբանությունը, ևս մեկ անգամ հաստատում է անհերքելի ճշմարտությունը 1992 թվականի փետրվարին Խոջալուում 613 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների դաժան կոտորածի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից կատարված վայրագությունների մասին։ Մարդկության դեմ այս հանցագործությունը փաստաթղթավորվել է միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից և ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից։ Հայաստանի կողմից այս և այլ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման համար իր պատասխանատվությունը չճանաչելը, ավելի է խաթարում նրա հեղինակությունը խաղաղության գործընթացում», – ասել է Հաջիզադեն։ Նա նշել է, թե, իբր, Հայաստանի կողմից խաղաղությանը նվիրվածության մասին պնդումը անհամատեղելի է նրա գործողությունների հետ. «Մինչդեռ Ադրբեջանը մշտապես պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ խաղաղության համաձայնագիրը, Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացը՝ կարևորագույն հարցերի շուրջ ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:15 - 23 հունիսի, 2025
Բաքվի դատարանում հարցաքննում են Արայիկ Հարությունյանին
 |azatutyun.am|

Բաքվի դատարանում հարցաքննում են Արայիկ Հարությունյանին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունքներով է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա պատասխանել է դատախազների՝ Լեռնային Ղարաբաղի բանկային համակարգին վերաբերող հարցերին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Հարությունյանը մասնավորաբար նշել է, որ «Արցախբանկը» գրանցված է եղել Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից և «հայաստանյան այլ բանկերի համեմատ որևէ արտոնություն կամ առավելություն չի ունեցել»։ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Լուսանկարը՝ ադրբեջանական APA գործակալության  
18:07 - 23 հունիսի, 2025
ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող ադրբեջանցի ակտիվիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման |factor.am|

ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող ադրբեջանցի ակտիվիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման |factor.am|

factor.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է պետական ​​դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի երիտասարդ հետազոտող, ակտիվիստ Բահրուզ Սամեդովի դատավարությունը։ Դատավճիռը հրապարակվել է դատավոր Էլնուր Նուրիևի նախագահությամբ անցկացված դատավարության ժամանակ։ Բահրուզ Սամեդովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Նախորդ դատական ​​նիստին պետական ​​մեղադրողը պահանջել էր Սամեդովին դատապարտել 16 տարվա ազատազրկման։ Նշենք, որ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է անցյալ տարվա օգոստոսին Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական ​​դավաճանություն)։ Սամեդովը չի ընդունում մեղքը և հերքում է մեղադրանքները։ Նա ընդգծում է, որ պետական ​​դավաճանության մեղադրանքը հորինված է, և իր ցուցմունքում նշել է, որ չնայած իրեն մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Հունիսի 21-ին Սամեդովը ինքնասպանության փորձ է կատարել՝ ի նշան մեղադրողի կողմից պահանջված պատժաչափի դեմ բողոքի։ Նրան վերջին պահին փրկել է խցակիցը։ Սամեդովը հունիսի 19-ից էլ հացադուլ է իրականացնում։ Սամեդովը նշում է, որ ինքը խաղաղության կողմնակից է և դեմ է պատերազմին։ Նրա ելույթներն ու հոդվածները նույնպես նվիրված են այս թեմային։ Ակտիվիստը հայտարարում է, որ իրեն պատժել են կեղծ մեղադրանքով՝ լռեցնելու համար։
17:19 - 23 հունիսի, 2025
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է ԻՀԿ-ի կողմից ընդունված «Ստամբուլի հռչակագրում» խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ․ հայտարարություն

ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է ԻՀԿ-ի կողմից ընդունված «Ստամբուլի հռչակագրում» խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ․ հայտարարություն

ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։  «ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։ ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ: Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։ Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։ Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսնելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով  թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական  մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի: ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:  Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական  հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ։  Նշենք, որ հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Հռչակագրով անդամ երկրները կոչ են արել Հայաստանին «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները՝ այդպիսով դադարեցնելով ու զերծ մնալով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելուց»։ Հռչակագրով պետությունները խոր մտահոգություն են հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի ճակատագրի վերաբերյալ, վերահաստատել տեղահանված ադրբեջանցիների հայրենադարձության իրավունքը, դատապարտել Հայաստանի հրաժարումը «Արևմտյան Արդբեջան համայնքի հետ երկխոսությունից»։ 
16:35 - 23 հունիսի, 2025
AbzasMedia-ի լրագրողներին Բաքվի դատարանը դատապարտել է 7-9 տարվա ազատազրկման |factor.am|

AbzasMedia-ի լրագրողներին Բաքվի դատարանը դատապարտել է 7-9 տարվա ազատազրկման |factor.am|

factor.am: Ադրբեջանական  անկախ AbzasMedia գործով  Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է դատավճիռները։Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան՝ 8 տարվա, իսկ Abzas Media-ի համակարգող Մուհամմադ Կեկալովը՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։Նրանց մեղադրանք էր առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ մաքսանենգության։ Լրագրողները չէին ընդունում մեղադրանքները և նշում, որ պատժվում են կոռուպցիոն հետաքննությունների և մասնագիտական ​​գործունեության համար։ Abzas Media-ն հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ։ Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է AbzasMedia-ի 6 աշխատակից, որոնք ներգրավված են կոռուպցիային վերաբերող հետաքննություններում։ Անցյալ տարվա մայիսին նույն գործով ձերբակալվել էր Ֆարիդ Մեհրալիզադեն։ Սկզբում բոլորին մեղադրում էին մաքսանենգության մեջ։ 2024 թվականի օգոստոսին AbzasMedia-ի գործով մեղադրանքները խստացվեցին։Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և կոչ են անում ազատ արձակել լրագրողներին ու հանել նրանց առաջադրված բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերն ավելի վաղ նամակ էր գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խոր մտահոգություն հայտնել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի կալանքի վերաբերյալ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
10:23 - 21 հունիսի, 2025
Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի  շուրջ 550 քաղաքացի։  «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ մասին ասել  է հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ։  «Ընդհանուր առմամբ, հունիսի 14-ից Իրանից դեպի Ադրբեջան և Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի՝ հետագայում Բաքվից և Երևանից մեկնելու նպատակով»,-ասել է Զախարովան։   Նա նշել է, որ այդ հարցում օգնություն են ցուցաբերում ՌԴ ԱԳՆ-ն և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Իրանում և մի շարք այլ երկրներում։ Դրանք օգնում են ինչպես պատվիրակությունների և ժամանակավոր գործուղված ռուսաստանյան գերատեսչությունների, կազմակերպությունների և տնտեսական օպերատորների աշխատակիցների, այնպես էլ դիվանագիտական հաստատությունների աշխատակիցների ընտանիքների դուրս գալուն։   Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությամբ պայմանավորված՝ իրենց քաղաքացիներին Իրանից տարհանելու համար Հայաստանի տարածքն օգտագործել են նաև Չինաստանն ու Հնդկաստանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։ Հայաստանում Չինաստանի դեսպանատնից հայտնել են, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։ 
17:52 - 19 հունիսի, 2025
Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ |azatutyun.am|

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հաստատել, որ Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով: «Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու», - լրագրողների հետ զրույցում ասել էր խորհրդարանի խոսնակը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն էլ երեկ հայտնել էր, որ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թուրք պաշտոնյաի խոսքով՝ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։
13:16 - 19 հունիսի, 2025
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել. «2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։ Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով. • Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, • Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, • Տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները։ ԱՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»:
16:49 - 18 հունիսի, 2025
«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հողեր վերադառնալու իրավունքը»․Ալիև
 |factor.am|

«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց հողեր վերադառնալու իրավունքը»․Ալիև |factor.am|

factor.am: «Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բնիկ հողեր վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման կարևորագույն պայման է»։ Այս մասիn հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և ազգային մարդու իրավունքների ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում։ «Սիմպոզիումում քննարկվելիք թեմաներից մեկը կապված է փախստականների իրավունքների հետ։ Այս ոլորտում ուշադրության կարիք ունեցող հարցը անցյալ դարի սկզբից ի վեր «Արևմտյան Ադրբեջանից»՝ Հայաստանի տարածքից  հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանումն ու նրանց էթնիկ զտումներն են։ Այդ սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել և մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական-հոգևոր ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները և գերեզմանատները, ոչնչացվել են այդ տարածքներում։ Պատմական արդարությունը պահանջում է, որ այս մարդիկ խաղաղ և անվտանգ վերադառնան իրենց հայրենիք»,-նշել է Ալիևը։ Հիշեցնենք՝  ավելի վաղ էլ մեկ այլ հայտարարությամբ Ալիևը նշել էր, որ ՀՀ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց  հողեր»։
14:28 - 18 հունիսի, 2025
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակը

Այսօր՝ հունիսի 14-ին, հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։  Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի Պետության միջև իրավիճակի սրման կապակցությամբ։ Երկու երկրների ղեկավարները ընդգծել են լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խնդիրները բանակցությունների ճանապարհով հարթելու կարևորությունը։ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերային և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։ Նրանք անդրադարձել են նաև հետագաշփումներին վերաբերող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:57 - 14 հունիսի, 2025
Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա
 |azatutyun.am|

Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Զանգեզուրի միջանցք» բացելու թեմայից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է: Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային աբողջականությունն իր համար կարմիր գիծ է: «Տեղաշարժեր չկա՞ն սահմաններին», - այս հարցին Գրիգորյանն արձագանքեց. - «Մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Ես չէի շտապել գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»: Վարչապետը Չեխիայում է: Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ այս պահին ծրագրված չէ, Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ըստ իրավիճակի կարող են հավաքվել: Պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը:
17:22 - 13 հունիսի, 2025