factor.am: Ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերն աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆի հետ։
«Կողմերը քննարկել են գազային ոլորտում ընկերությունների փոխգործակցության հարցեր»,- ասվում է ռուսական ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Դատելով հանդիպման լուսանկարից՝ այն տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմի» գրասենյակում։
comment.count (0)