news.am: ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի հայեցակարգը նախատեսվում է ունենալ արդեն այս տարվա վերջին։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Պլանավորում ենք այս տարվա վերջ հայեցակարգն ունենալ, քանի որ ապահովում ենք մասնակցայնություն, այսինքն՝ ի տարբերություն նախորդ նման պրոցեսների՝ գործադիրը չէր որոշում տեմպը, օրակարգը, այլ հասարակական կազմակերպությունների հետ, քաղաքական թիմերի հետ»,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք՝ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձեւից անցել է խորհրդարանական կառավարման ձեւի: Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետեւ 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում։
comment.count (0)