armenpress.am: Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:
Այժմ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 461–րդ և 462–րդ հոդվածներով):
Պետությունը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ է նկատել:
«Նախագծով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461–րդ հոդվածի 1–ին մասով և 462–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում՝ 461–րդ հոդվածում 1–ին մասում սահմանված պատիժը՝ 2–5 տարի ժամկետով ազատազրկումը, փոխարինել 3–6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 462–րդ հոդվածում՝ վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկվում է սահմանված տուգանքը՝ առավելագույնը 20–ապատկի չափով, փոխարինել 15–ապատիկից 30–ապատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, փոխարինել 1–3 տարի ժամկետով»,–ասաց Քոչարյանը:
Կառավարությունում կարծում են, որ նման փոփոխությունները կարող են նպաստել զինվորական ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը:
comment.count (0)