«Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք».  Տիգրան Առաքելյան |news.am|
12:40 - 23 հունիսի, 2023

«Արգիշտի Քյարամյանը, Ազատ Գևորգյանը զղջացել են, խնդրում են ինձ գործարք». Տիգրան Առաքելյան |news.am|

news.am: Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ավելի վաղ ահազանգել էր ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ներկայությամբ իրեն խոշտանգելու մասին, հայտնում է, որ իրեն գործարք են առաջարկել։

«Ի շարունակություն նախորդ տեսանյութի, իրավիճակում մի փոքր փոփոխություն կա. ծիտիկներն ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ  խոշտանգել է,  իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որևէ քրեական հետապնդում, ինչը որ հարուցված է, կարճվի, միայն խնդրում են ինձ... Գործարք... Շարունակություն չտալ, ինֆորմացիոն տեղեկատվական լրահոսերում այլևս որևէ բան չասել այս թեմայով։ Նրանք զղջացել են։ Ծիտիկի ուղարկած խաբարն այդպիսին էր. նրանք զղջացել են և՝ «Տիգրան խնդրում եմ քեզ, արի այսքանով սահմանափակվենք»։

Իրոք, սխալվել են։

Հիմա ասեմ ամենակարևորը. հնարավոր չէ անել այդպես մի պատճառով. ինձ գետնին գցած խոշտանգելուց մորս մահվան օրն ինձ մեր են քրֆում։ Ասում եմ՝ ինձ մի քրֆի մեր, մերս մահացած է։ Ինքը  դրանից հետո մորս դագաղն է քրֆում։

Արգիշտի Քյարամյան... Ես գետնին ընկած ասում եմ երեխա ունեմ, ինձ մի սպանեք, խնդրում եմ հինգ տարեկան երեխա ունեմ տանը, ասում են՝ էն չաղկալ երեխեն հինգ տարեկան, բերելու ենք աչքիդ դեմը...

Ինքը չի պատկերացնում այդ հայհոյանքով ինչ է ինձ արել։

Բացառվում է  գործարք։

Պատասխան են տալու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Տիգրան Առաքելյանը։

Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ավելլի ուշ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, իսկ իրեն բռնության ենթարկելու մասին հայտարարություններն անհիմն են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել