ՔԿ դիմաց գտնվող Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իրավապահներին կոչ արեց բացառապես գործել օրենքների շրջանակներում և անօրինական հրահանգներ լինելու դեպքում դրանք չկատարել, «որովհետև հետագայում պիտի պատասխան տան դրանց համար»։
Ի պատասխան իրեն ևս ձերբակալելու մասին լուրերին՝ հոգևորականը պատասխանեց․ «Այստեղ եմ, թող ձերբակալեն»։
Պատասխանելով կառավարության հետ հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցին՝ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշեց․ «Ինչպես բոլորն են նկատել, ոչ մի եզր չկա իրենց հետ քննարկելու որևիցե մի բան։ Եթե իրենք սրտցավ լինեին եկեղեցու հետ կապված, անգամ հայրենիքի հետ կապված, իրենց շատ անգամներ հրապարակային ձեռք մեկնվել է, որ նստեն նման հարցերի քննարկության համար։ Բայց այդ հրավերին մինչև այսօր պատասխան չի եղել իրենց կողմից»։
comment.count (0)