Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 3-6 աստիճանով
12:57 - 23 օգոստոսի, 2023

Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 3-6 աստիճանով

Օգոստոսի 23-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Oգոստոսի 24-ին, 25-ին, 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 23-ին, 26-28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր, օգոստոսի 23-ին, 24-ին, 28-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին, 26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել