Հանրապետության տարածքում մայիսի 3-6-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
15:01 - 03 մայիսի, 2025

Հանրապետության տարածքում մայիսի 3-6-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ն առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել