Հանրապետության տարածքում մայիսի 10-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
14:39 - 10 մայիսի, 2025

Հանրապետության տարածքում մայիսի 10-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ն առանձին հատվածներում` հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 10-ին՝ երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել