ՀՀ ԱԳ և ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը
22:02 - 08 սեպտեմբերի, 2023

ՀՀ ԱԳ և ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարար Նահյան բին Մուբարաք ալ Նահյանի հետ: Հանդիպումը կայացել է Արաբական Միացյալ Էմիրություններ նախարար Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակներում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-էմիրաթական հարաբերությունների դինամիկ զարգացումը:

«Անդրադառնալով հումանիտար և մշակութային բնագավառներոմ երկկողմ փոխգործակցության հարցերին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-էմիրաթական միջմշակութային երկխոսության խորացման կարևորությունը՝ բարձր գնահատելով ԱՄԷ իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ գոհունակությամբ նշվել է նաև ՀՀ և ԱՄԷ գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել