Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան |1lurer.am|

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մեր մոտեցումը այս հարցին հանրահայտ է, և ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը: Բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում: Այս պայմաններում մենք ոչ միայն հայրենակիցների՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագման քաղաքացիների մասին ենք խոսում, առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների հումանիտար հարցի մասին ենք խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու պրոցեսին: Եթե չեմ սխալվում՝ երեկ թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ, օրինակ՝ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, աֆրիկյան մի քանի պետություններ՝ Զիմբաբվեն, օրինակ՝ Չինաստանի քաղաքացիների, Ֆրանսիայի, ԱՄՆ քաղաքացիների: Սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան»,- նշեց Միրզոյանը:
19:47 - 18 հունիսի, 2025
Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության հասցեին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին: «Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- նշեց Միրզոյանը:  Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում: Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր,որ «Մոսկվայում ուշադիր հետևում են ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով»:
18:24 - 18 հունիսի, 2025
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությանը, և դրա հիմքերը բազում են»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Նախարարները գոհունակություն են հայտնել «Ռաիսինա» և «Երևանյան երկխոսություն» համաժողովներին երկուստեք ներգրավածության կապակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի: Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:
17:46 - 13 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ

Հունիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիցցայում հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների  միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը:  Արարատ Միրզոյանը և Վիվիան Բալակրիշնանը քննարկել են առևտրի, գործարար կապերի և մարդկանց միջև շփումների խրախուսման հնարավոր եղանակները։  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության օրակարգը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու շարունակական ջանքերը։
20:36 - 10 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է Նիցցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր՝ ներառյալ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։ Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
17:45 - 10 հունիսի, 2025
Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել է Բարեկամության շքանշանը

Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել է Բարեկամության շքանշանը

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավված լինել կազմակերպության մանդատին համահունչ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Մտքեր են փոխանակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին։ Քննարկվել են Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ուղղությունները 2026 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակներում՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգալի փորձն ու մեխանիզմները։ Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին փոխանցել է Բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով:
19:07 - 09 հունիսի, 2025
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում (Ֆրանսիա)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։«ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ», - նշված է հայտարարությունում։
17:59 - 08 հունիսի, 2025
Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է
 |civilnet.am|

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ ԱԳ նախարարի կնոջը պաշտոնի նշանակելն օբյեկտիվ է |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։ Արարատ Միրզոյանը հանդիսանում է այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այս նշանակումը օբյեկտիվ է համարում, համամիտ չլինելով, որ շահերի բախում կարող է առաջանալ։ «Եղել է մրցույթ, եղել են շատ թեկնածուներ, հետո եղել են հարցազրույցներ, որի արդյունքում կատարվել է այդ որոշումը։ Վստահ եմ, որ օբյեկտիվ որոշում է դա»,- ասել է Արայիկ Հարությունյանն Աժ-ում լրագրողների հետ զրույցում։ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամն օգնում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ներդրողներին սկսել և զարգացնել բիզնես Հայաստանում։ Հիմնադրամի նպատակը նոր ներդրումներ ներգրավելն է, գործարար միջավայրը բարելավելը և երկրի տնտեսությունն ակտիվացնելը։
13:23 - 06 հունիսի, 2025
ԱԳ նախարարն անդրադարձել է հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած  խնդիրներին |armenpress.am|

ԱԳ նախարարն անդրադարձել է հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների արտահանման շուրջ Վրաստանում առաջացած խնդիրներին՝ նշելով, որ համապատասխան գերատեսչությունները զբաղվում են դրանով, սակայն այդ խնդիրը մեկ կամ երկու օրում լուծելու հարց չէ։  Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում։ «Ես տեղյակ եմ հայաստանյան կոնյակագործների՝ Վրաստանի սահմանը հատելու հետ կապված խնդիրներից, գիտեմ նաև, որ համապատասխան գերատեսչությունների միջև ընթանում են քննարկումներ, բացի այդ մեր գերատեսչությունները մշտական կապի մեջ են մեր արտադրողների հետ։ Ամեն ինչ այդքան միանշանակ չէ․ խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստական են առաջացվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են հիմնավոր համարվելու»,- նշեց Միրզոյանը։   ՀՀ արտգործնախարարը նաև ընդգծեց, որ կառավարությունը տեղյակ է խնդրի մասին, զբաղվում է, և առաջիկա օրերին որոշակի շարժ կլինի, սակայն հարցն ամբողջապես մեկ-երկու օրում չի լուծվի։  Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննություն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։  Ակցիայի ընթացքում դեսպանությունում ընդունեցին արտադրողներից մի քանիսին՝ խոստանալով, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ժամանակահատվածում հանդես կգա հայտարարությամբ։ Սակայն, մնալով անարձագանք՝ դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։ Մեկ օր անց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։
17:56 - 05 հունիսի, 2025
ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները |armenpress.am|

ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում ՀՀ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու գործընթացում առկա խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Եվրոպական միության անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացը մտահոգիչ է, սակայն հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ անդրադառնալով ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու շուրջ առաջացած բարդություններին։  «Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հարցազրույցների գործընթացն իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր գործընկերներին մշտապես ներկայացնում ենք։ Հնչում են տեխնիկականից մինչև ֆինանսական պատճառաբանություններ։ Ընդունում եմ խնդրի լեգիտիմությունն ու գոյությունը։ Առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք»,-նշել է Միրզոյանը։ Միրզոյանի կարծիքով՝ հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։  «Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր բաժին գործն ունի անելու և միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ․ սկսած կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից՝ մինչև բազմաթիվ հարցերի կարգավորում»,-շեշտեց Միրզոյանը։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացրե՞լ է Բրյուսելին Եվրամիությանն անդամակցելու համար՝ նախարարը նշեց՝ ոչ, նման դիմում չի ներկայացվել։  Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են լինում ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ։ 
16:58 - 05 հունիսի, 2025
Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա. ԱԳ նախարար
 |azatutyun.am|

Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա. ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրն, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա, խորհրդարանում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:«Ինչո՞ւ են կրակում, չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, ինքնուրույն գործողությո՞ւն են արել»,- նշեց նախարարը: Սյունիքի սահմանամերձ գյուղերում կրակոցները մշտական են դարձել, փոխանցում են տեղի բնակիչները: Այս կրակոցները հաջորդեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին՝ Արարատ Միրզոյանը ձեռքբերում որակեց դրա համաձայնեցումը: Ստորագրման վերաբերյալ, սակայն, որևէ նորություն նա չհայտնեց: Ընդդիմադիր պատգամավորների հարցերին, թե ադրբեջանական կողմի պայմանների կատարումը ինչպե՞ս կարող է համարվել ձեռքբերում, նախարարն արձագանքեց. «Այդ կետերին համաձայնել ենք նաև այն պատճառով, որ մնացած համաձայնեցված փաստաթղթի հետագան չդառնա մշուշոտ»։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շատ իրատեսական համարեց Երևանի հարաբերությունների մոտալուտ կարգավորումը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ: «Կան լուրջ շանսեր», - ասաց նա՝ առանց պարզաբանելու, թե ինչով է այդ լավատեսությունը պայմանավորված: Մինչ Միրզոյանը խոսում էր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին, կառավարությունը հայտնեց, որ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, սակայն Ադրբեջանն այն չի ստորագրում։ Փաստաթղիթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
15:43 - 05 հունիսի, 2025
Հայաստանը 2024 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ում իր անդամավճարը |armenpress.am|

Հայաստանը 2024 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ում իր անդամավճարը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը 2024 թվականին չի վճարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամավճարը, ինչը պայմանավորված է կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցության սառեցմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ «Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում բյուջեի ծախսը կազմել է 1 միլիարդ 613 միլիոն դրամ։ Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների։ 2024 թվականին մենք փոխանցում ենք կատարել 101-ին։ Նշեմ, որ պայմանավորված ՀԱՊԿ-ի աշխատանքներին մեր մասնակցության սառեցմամբ՝ 2024 թվականին չի վճարել անդամավճարն այս կազմակերպությունում»,-ասաց Միրզոյանը։  Վերջինիս դիտարկմամբ՝ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման համար ծախսվել է 274 միլիոն դրամ։ Նախարար Միրզոյանի խոսքով՝ արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակման և իրականացման համար ծախսվել է 2,941 միլիարդ դրամ ։  «2024 թվականին առաջին անգամ ունեցանք «Երևանյան երկխոսություն» համաժողովը։ Այդ տարի դրա համար նախատեսված էր 447 միլիոն դրամ։ Կարծում եմ, որ ակնհայտ է այս միջոցառման կարևորությունը և առաքելությունը։ Սա մեր ջանքերի դրսևորումն է նաև այն ուղղությամբ, որ Հայաստանը իր տեղը ունենա միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում։ Այս տարի ունեցանք «Երևանյան երկխոսության» երկրորդ համաժողովը, որին մասնակցել են 45-ից ավելի պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական, ակադեմիական շրջանակների, տեխնոլոգիական ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջոցառումն ունեցել է՝ շուրջ 600 մասնակից»,-նշեց Միրզոյանը։  Նախարարի խոսքով՝ շուրջ 88 միլիոն դրամ հատկացվել է 2 կարևոր միջոցառումների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 70-րդ տարեդարձին նվիրված միջազգային հանդիպման և Հնագույն քաղաքակրթությունների 8-րդ նախարարական հանդիպման համար։ 
15:41 - 05 հունիսի, 2025