Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և մյուսների (նրա կնոջ, երկու որդիների և փոխկապակցված երկու անձի վերաբերյալ) գործի քննությունը կվերսկսվի։ Այս մասին ասված է ՀՀ դատական իշխանության կայքում։
«Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և որոշել է վերսկսել գործի քննությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին:
Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։
comment.count (0)