Սուրիկ Խաչատրյան

Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով տուժողին մեղադրանք է ներկայացվել` ցուցմունք տալուց հրաժարվելու համար

Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով տուժողին մեղադրանք է ներկայացվել` ցուցմունք տալուց հրաժարվելու համար

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2023թ․ հունիսի 19-ին Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով ներկայացված մեղադրանքով, ուղարկվել է դատարան։ Նշված քրեական վարույթով տուժող էր ճանաչվել Գորիս քաղաքի՝ ավտոդողերի վաճառքով զբաղվող 46-ամյա բնակիչը։ Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ առաջացած պարզաբանումների ընթացքում Տ․Խաչատրյանը,  իր սեփական անձի առավելություններն ընդգծելով և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատի անդորրը խախտելով՝ իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա վերոնշյալ տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք։ Նախաքննության ընթացքում 46-ամյա տուժողը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ ցուցմունք տալու, հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել էր Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ: Այս փաստի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում, վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու համար 46-ամյա անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։   Այս քրեական վարույթով նախաքննությունը ևս ավարտվել է, և նյութերը, ըստ մեղադրանքի 46-ամյա տղամարդու, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
12:48 - 28 դեկտեմբերի, 2023
Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ.Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակչի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից' թաքնվելով նաև քննությունից։ Վերջինս հետագայում հայտնաբերվել էր Երևան քաղաքում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ. Խաչատրյանին վերջնական մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հաստատելու վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել էր, և Տ. Խաչատրյանը կալանավորվել էր։ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: Հավելենք նաև, որ վարույթով տուժող, Գորիս քաղաքի 46-ամյա բնակիչը, զգուշացված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ցուցմունք տալու, ինչպես նաև 218-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականություն ունենալու մասին, չհանդիսանալով իր, ամուսնու, մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու պարտականություն չունեցող անձ, ապօրինի հրաժարվել է Տ.Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ: Նշված փաստի առթիվ նախաձեռնված առանձին վարույթի շրջանակներում որոշում է կայացվել` 46-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք: Այս մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30 - 21 դեկտեմբերի, 2023
Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է․ նրա մեղադրանքը փոփոխվել է․ ՔԿ խոսնակ

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է․ նրա մեղադրանքը փոփոխվել է․ ՔԿ խոսնակ

Սուրիկ Խաչտրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Մասնավորապես, Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող մարմնին նեկայացվելուց հետո, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Տ․ Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։ Քրեադատավարական սահմանված ընթացակարգով վարույթն իրականացնող քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տ․ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի հարցը վերստին քննարկելու միջնորդություն, որը դատարանի որոշմամբ բավարարվել է և նա կալանավորվել է։ Տ․ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսի տարածքը և թաքնվել քննությունից: Վերջինս հայտաբերվել էր 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ Երևան քաղաքում։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:42 - 13 նոյեմբերի, 2023
Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տ․ Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: ՀՀ քննչական կոմիտեն 22.06.23 թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2023 թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ  պարզաբանումներ կատարելու նպատակով։ Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից՝ լքելով Գորիսի տարածքը: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Տ․ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր։ Ոստիկանությանը տրվել էր նրան  հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում 2023թ․ նոյեմբերի 8-ին, դատարանի որոշման հիման վրա իրականացված խուզարկության ընթացքում Տ․ Խաչատրյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում՝ իրենց առանձնատանը։ Վերջինս  ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։   Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:34 - 09 նոյեմբերի, 2023
Սուրիկ Խաչատրյանի առերևույթ ապօրինի գույքի գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտվեց
 |hetq.am|

Սուրիկ Խաչատրյանի առերևույթ ապօրինի գույքի գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտվեց |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 4-ին դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ՝ շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, փեսաները` Էրիկ Համբարձումյանը, Ռուբեն Գալստյանը, և Խաչատրյանին փոխկապակցված այլ անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Հայկուհի Միքայելյանը, Մանվել Մալինցյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Նախորդ դատական նիստին Սուրիկ Խաչատրյանի և Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին: Այսօրվա նիստին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց այդ միջնորդության վերաբերյալ իր առարկությունները: Ըստ Քոչարյանի` միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Գևորգ Քոչարյանն ասաց, որ 2022-ի հունիսին փոփոխություն է տեղի ունեցել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում, և ուսումնասիրության նոր ժամանակահատված է սահմանվել` 3 տարի, իսկ օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ նոր ժամանակահատվածը կարող է տարածվել չավարտված ուսումնասիրությունների վրա: Քոչարյանի խոսքով` օրենքի ընդունման պահին ավարտված չի եղել ուսումնասիրությունը այս գործով: Քոչարյանը առարկության երկրորդ մասով հայտնեց, որ օրենքով սահմանված չէ որևէ հատուկ կանոն, որով կսահամանափակվեր եզրակացության հիման վրա հայցադիմում ներկայացնելուց հետո իրավասու մարմնի կողմից նոր ապցույցներ հավաքելու, վերահաշվարկներ կատարելու և դրանց հիման վրա հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը: Երրորդ մասով Քոչարյանը անդրադարձավ հայցի հիմքի և առարկայի փոփոխման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին, որոնք  պատասխանողների ներկայացուցչի կողմից էին ներկայացվել` որպես իրենց տեսակետի հիմնավորում: Դատախազը առանձին անդրադարձավ այդ դիրքորոշումներին և հայտնեց, որ պատասխանողի ներկայացուցիչը կոնտեքստից կտրված է հիշատակել այդ դիրքորոշումները: «Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ իրավիճակների կոնտեքստում և կոնկրետ հարցերի պարզաբանման համար ձևակերպված դիրքորոշումները պատասխանողների ներկայացուցչի կողմից մեկնաբանվել են չափազանց լայն: Վերջինիս նշած տեսակետը, թե հայցի հիմքի և/կամ առարկայի ցանկացած փոփոխություն իրենից ներկայացնում է նոր հայցադիմումի հարուցում, չի բխում ոչ օրենսգրքի կարգավորումներից, ոչ Վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշումներից»,- ասաց դատախազը: Առարկության չորրորդ մասով դատախազը հայտնեց, որ հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը դատարանների կողմից որպես նոր հայցադիմումի ներկայացում չդիտարկելը հիմնավորվում է նաև իրավակիրառ պրակտիկայով: Դատախազը առարկության հինգերորդ մասով ներկայացրեց հիմնավորումներն այն մասին, որ պատասխանողի ներկայացուցչի մեկնաբանությունը, թե հայցի հիմքի և/կամ առարկայի ցանկացած փոփոխություն իրենից ներկայացնում է նոր հայցադիմումի հարուցում, հակասում է օրենսգրքի կարգավորումներին և հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխության ինստիտուտի նպատակին: Քոչարյանի խոսքով` օրենսգրքով նախատեսված է պայման, ըստ որի` հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը թույլատրելի է, եթե դրա արդյունքում չի փոխվում այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է: Դատախազը խնդրեց դատարանին մերժել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը այն հիմքով, որ հայցի հարուցմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է: Ըստ Քոչարյանի` այլ հիմքով այս միջնորդությունը ենթակա չէ մերժման: Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը` ուսումնասիրության ժամկետը 2-ից 3 տարի դարձնելու մասին, ունի սահմանադրականության հետ կապված խնդիր: Գրիգորյանը հարց տվեց դատախազին, թե հնարավո՞ր է, որ իրավասու մարմինը մեկ գույքի նկատմամբ պահանջ ներկայացնի, հետո դատարանում ավելացնի, օրինակ, 34-ը: Դատախազի կարծիքով` չի կարող, քանի որ իրավասու մարմինը պետք է գործի ողջամիտ: Վահագն Գրիգորյանի կարծիքով, սակայն, ողջամիտ գործելու գաղափարը օրենսդրական կատեգորիա չէ:  Իսկ ինչ վերաբերում էր Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին, որ դատախազը որակեց կոնտեքստից կտրված մեջբերումներ, Վահագն Գրիգորյանն ասաց, որ կապ չունի, թե Վճռաբեկ դատարանը որ իրավական հարցադրման շրջանակում է արտահայտել այդ դիրքորոշումը: Դատարանը ապացուցման բեռի բաշխում իրականացրեց: Ըստ այդմ` Վահագն Գրիգորյանը պետք է ապացուցի, որ խախտվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի 8-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետը: Ապացուցման համար Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ իրեն ժամանակ անհրաժեշտ չէ: Հայցային վաղեմության միջնորդության քննությունն այսքանով ավարտվեց: Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին:
10:05 - 05 սեպտեմբերի, 2023
Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների մասնակցությամբ  միջադեպի գործի քննությունը նորից կսկսվի

 |factor.am|

Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների մասնակցությամբ միջադեպի գործի քննությունը նորից կսկսվի |factor.am|

factor.am: Սյունիքի նախկին մարզպետների՝  Մելիքսեթ Պողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների՝ Կարեն Պողոսյանի և Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի գործի քննությունը նորից է սկվել։ Պատճառն այն է, որ գործը քննող դատավորը տեղափոխվել է այլ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մի կողմում եղել է Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, իսկ մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ, որով Կարեն Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, որից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։ Այս 3 անձինք գործով  տուժողի կարգավիճակ ունեն, իսկ Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, ընտրելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է, սակայն Պողոսյանն  այդ ժամանակ, փաստացի,, արգելանքի չի վերցվել, քանի որ վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել գտնվելու վայրը։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այդ ժամանակ  Սյունիքի մարզպետը Մելիքսեթ Պողոսյանն էր։ Այն ընթացքում, երբ  իրավապահները փնտրում էին մարզպետի որդուն, ինքը՝ մարզպետը պնդում էր, թե որդին Հայաստանում է, հայտարարում, թե գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, և որդին կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի։ Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի մյուս որդին՝ Մասիս Պողոսյանն էլ նույն  շրջանում  Սյունիքի մարզի դատախազի տեղակալն էր։ Հենց այս հանգամանքով պայմանավորված գործը, որը հարուցվել էր Քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչությունում, տեղափոխվեց Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ Երևան։ Երևանում  դեպքի քննությունից ավելի, քան 3 ամիս անց՝ 2021-ի սեպտեմբերի 22-ին,Կարեն Պողոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ Քննչական կոմիտե։ Նա երկու ամսով կալանավորվել, ապա՝ ազատ է արձակվել  քանի որ  դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Պողոսյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն, ու գործն ուղարկվել Սյունիքի մարզի դատարան, մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։ Վերջինս, սակայն, դեռևս գործի քննությունը չավարտած, տեղափոխվել է այլ դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։ Շուրջ կես տարի գործը քննելուց հետո այս դատավորը ևս տեղափոխվել է այլ դատարան։ Այժմ էլ գործը մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։ Վերջինս այն վարույթ է ընդունել և մեկ դատական նիստ անցկացրել։ Այսպիսով՝ դեպքից՝ երկու, իսկ գործը դատարան ուղարկելուց՝ շուրջ մեկ տարի անց գործի քննությունը նորից կսկսվի։
17:11 - 16 օգոստոսի, 2023
Դատարանը բավարարել է Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը բավարարել է Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:   «Երեկ տեղեկացվել էր, որ Տ․ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։   Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Տ․Խաչատրյանը հունիսի 19-ին ժամը 20․30-ի սահմաններում իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։   Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:   Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- նշվում է հայտարարությունում։
11:16 - 23 հունիսի, 2023
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են օրեր առաջ Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: «2023թ. հունիսի 19-ին՝ ժամը 21:40-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել` Գորիս քաղաքի բնակչի՝ աջ դաստակի շրջանի ափային մակերեսի վնասվածքով հիվանդանոց ընդունվելու մասին: Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող, 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին, դրանք տրամադրելու նպատակով, զանգահարել է Տիգրան Խաչատրյանին և, դիմելաձևի հետ կապված՝ նրանց միջև առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ: Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ․Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից: Այդ ընթացքում Տ․Խաչատրյանը, իր վարած «Mercedes-Benz» մակնիշի վնասված ավտոմեքենան թաքցնելով, ընկերներից մեկի հետ, իրեն պատկանող մեկ այլ՝ «Toyota Land Cruiser 200» մակնիշի ավտոմեքենայով, լքել են Գորիսի տարածքը: Միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
16:57 - 22 հունիսի, 2023
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հսկող դատախազի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, մասնակցել է լեռնարդյունաբերության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը: Հանցավոր ճանապարհով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված 16 մլրդ 805 մլն 578 հազար դրամը Ս.Խ.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ ու տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, իր և մերձավորների անվամբ հաշվառված տարբեր ընկերություններում ներդրումներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք: Այդ նպատակով 2012 թվականի օգոստոսի 21-ից հետո Ս.Խ.-ն, ի թիվս այլնի, կատարել է մի շարք գործարքներ, ինչպես նաև ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել հետևյալ գույքերը. 2012 թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին մոտ 10 մլրդ դրամ է փոխանցել օֆշորում գործող ընկերությանը. 2012 թվականի օգոստոսի 22-ին 16 մլն դրամ է փոխանցել ջրային և ամենագնաց մոտոցիկլետներ ձեռք բերելու համար. 2012 թվականի նոյեմբերի 29-ին մոտ 22 մլն դրամ փոխանցում է կատարել 2 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով. 2012 թվականի օգոստոսի 22-ին և նույն թվականի նոյեմբերի 27-ին մոտ 2,5 մլրդ դրամի ավանդներ է ներդրել երկու բանկում. 2012 թվականի դեկտեմբերի 19-ին և նույն թվականի դեկտեմբերի 27-ին իր հաշվեհամարից մոտ 92 մլն դրամի փոխանցումներ է կատարել ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով. 2013 թվականի մայիսի 15-ին և 21-ին մոտ 1,6 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել՝ Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով. 2013 թվականին մոտ 146 մլն դրամի ներդրում է կատարել դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 11-ին իր և այլ անձի անվամբ ձեռք բերված ընկերության կանոնադրական կապիտալում. 2014 թվականի ապրիլի 25-ին մոտ 54 մլն դրամով ձեռք է բերել նույն թվականի արտադրության ավտոմեքենա. 2014 թվականի հուլիսի 14-ին ներդրման պայմանագրերի հիման վրա Ս.Խ.-ի կողմից մոտ 10 մլրդ դրամի ներդրում է կատարվել իր կողմից ստեղծված մեկ այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում. 2014 թվականի դեկտեմբերի 1-ին կատարել է մոտ 75 մլն դրամի ներդրում. 2015 թվականի ընթացքում Ս.Խ.-ի կողմից ներդրվել է մոտ 950 մլն դրամի ավանդ և այլն:         Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նորավան համայնքի ղեկավարին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ գույքի վատնում, ինչպես նաև երկու այլ դեպքերով դրդել էր պաշտոնատար անձանց կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Ս.Խ.-ն 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող՝ Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, ինչի արդյունքում իր որդու՝ Տ.Խ.-ի անվամբ տրվել է հանրակրթական դպրոցն ավարտած լինելու հանգամանքը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտական վկայական (ատեստատ): Բացի դրանից՝ Ս.Խ.-ն, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղեկանալով, որ 2014 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Ակներ համայնքի 15-րդ փողոցի 7/1 հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամասը հյուրանոցային համալիր կառուցելու համար օտարվել է նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմին, լարված միջանձնային փոխհարաբերություններ ունենալով Վ.Հ.-ի հետ, գնված հողատարածքը հետագա ներդրումների համար ոչ պիտանի դարձնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Ակներ համայնքի ղեկավար Ս.Մ.-ին տվել է ապօրինի կարգադրություն՝ նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմի կողմից գնված հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Ա.Գ.-ին: Արդյունքում՝ օրենքի խախտմամբ՝ առանց աճուրդին երկրորդ կողմի մասնակցության, Ա.Գ.-ն ձեռք է բերել Սյունիքի մարզի Ակներ համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքը: Այսպիսով, Ս.Խ.-ին վերագրվում են հանցանքների կատարում՝ նախատեսված՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (վստահված գույքը հափշտակելուն դրդելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը) (2 դրվագ)»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:27 - 25 մայիսի, 2023
Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին
 |azatutyun.am|

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։ Թե ի՞նչ ծանր հետևանքների մասին է վկայակոչված ֆրանսիական դատական մարմինների եզրակացության մեջ, Հայաստանի դատախազությունը չի մանրամասնում։ Փարիզի վկայակոչած ու 1957 թվականին ընդունված կոնվենցիայում իրավական ձևակերպումներից բացի կա նաև քաղաքական մաս։ 3-րդ հոդվածում ասվում է՝ հանձնում չի իրականացվում, եթե արտահանձնող կողմը հանցագործությունը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Կամ էլ՝ եթե կողմն ունի բավարար հիմքեր՝ համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով։ Հանրապետականի իշխանության տարիներին Սյունիքի մարզպետը հետախուզվում է դեռ 2019-ից։ Հայաստանում նրան մեղադրում են պաշտոնական կեղծիքի, վատնման ու լիազորություններն անցնելու համար։ Դեռ 2020-ին tert.am-ի հետ զրույցում հետախուզվող Սուրիկ Խաչատրյանը պնդել էր, թե անօրինականություններ թույլ չի տվել, ասել, որ բուժում է անցնում արտերկրում, ինչից հետո կվերադառնա Հայաստան։ Եթե Ֆրանսիան մերժել է Խաչատրյանին հանձնել Երևանին, ապա դեռ 2020-ից հետախուզվող գործարար Սամվել Մայրապետյանի դեպքում հարցը Գերմանիայի դատական իշխանություններին չի հասել։ Ըստ դատախազության, գործարարի նկատմամբ հետախուզմանն ընթացք չի տվել Գերմանիայի ինտերպոլի ազգային բյուրոն։ Թե ինչու՝ պատճառները դատախազությունը չի նշել։ Մայրապետյանին Հայաստանում մեղադրում են նախագահ Քոչարյանին 3 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու և փողերի լվացման համար։ 2018-ի տարեվերջին կալանքից 30 միլիոն գրավով ազատ արձակված Մայրապետյանը մեկ ամիս անց մեկնել էր Գերմանիա՝ բուժման ու մինչ օրս չի վերադարձել։ Նա ևս մեղադրանքը չի ընդունում։
10:02 - 22 նոյեմբերի, 2022
Վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը

Վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի հուլիսի 27-ին ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝    5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն,  3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ, մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,  օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը: Գլխավոր դատախազության կողմից շարունակվում է դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։ Վերոնշյալը դատարանի կողմից վարույթ ընդունված տասներեքերորդ նման հայցադիմումն է:
14:00 - 31 օգոստոսի, 2022
Սուրիկ Խաչատրյանի որդիների վարորդական իրավունքների ստացման գործընթացների մասով նյութեր են նախապատրաստվում

 |factor.am|

Սուրիկ Խաչատրյանի որդիների վարորդական իրավունքների ստացման գործընթացների մասով նյութեր են նախապատրաստվում |factor.am|

factor.am: Սյունիքի մարզում վարորդական իրավունքների ստացման անօրինական գործընթացների մասով մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Մասնավորապես, ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, որոնք հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու համար։ Իսկ Երևանի բնակիչներ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից, այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։ Նշենք, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։
17:56 - 11 մայիսի, 2022