Փաստաթուղթը մենք տեսել ենք, վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ փաստաթղթի մեջ նշված է ՀՀ ԶՈՒ․ Ալեն Սիմոնյանը՝ Արցախի ԱԽ հայտարարության տեքսի մասին
22:51 - 24 սեպտեմբերի, 2023

Փաստաթուղթը մենք տեսել ենք, վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ փաստաթղթի մեջ նշված է ՀՀ ԶՈՒ․ Ալեն Սիմոնյանը՝ Արցախի ԱԽ հայտարարության տեքսի մասին

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հրադադարի վերաբերյալ Արցախի ԱԽ հայտարարության տեքստին Հայաստանի ներգրավվածությանը։

«Փաստաթուղթը մենք տեսել ենք, և միակ խոսակցությունը, որ տեղի է ունեցել վարչապետի այն արտահայտությունն է եղել, որ վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ այդ փաստաթղթի մեջ նշված է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, հայտարարություն է լինելու, բայց փաստաթուղթը մեր կողմից չի համաձայնեցվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել», - ասել է Սիմոնյանը «Հանրայինի» եթերում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնել։

Պայմանավորվածությունից հետո պաշտոնական փաստաթուղթ էր տարածվել, ըստ որի՝ համաձայնություն էր ձեռք բերվել դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը գրեց, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
 
«Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում՝ կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:
 
Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել եւ համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ եւ/կամ միջոցով»,– ասված էր գրառման մեջ։

Ավելի ուշ Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել