Արցախից տեղահանվածներն արդեն երեքշաբթի կարող են դիմում ներկայացնել 100,000 դրամ միանվագ վճար ստանալու համար. փոխվարչապետ |tert.am|
13:07 - 01 հոկտեմբերի, 2023

Արցախից տեղահանվածներն արդեն երեքշաբթի կարող են դիմում ներկայացնել 100,000 դրամ միանվագ վճար ստանալու համար. փոխվարչապետ |tert.am|

tert.am: ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօրվա ճեպազրույցում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նրանք ևս մեկ անգամ հաստատել են, որ Արցախից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հրատապ կարիքները հոգալու նպատակով 100,000 դրամ միանվագ վճար կստանա: Ըստ  փոխվարչապետի՝ հաշվառումը կատարվում է միասնական սոցիալական ծառայություններում. վաղն արդեն Կառավարությունը կվերջնականացնի այն կարգը, որով դիմումներն ընդունվելու են:

«Ինչ վերաբերում է հաշվառմանը, ապա, նրանց համար, ովքեր ունեն բանկային հաշիվներ և քարտեր, հաշվառման և գումարի փոխանցման գործընթացը կկատարվի ավելի արագ, իսկ ովքեր դրանք չունեն, գործընթացը տեղնիկական պատճառներով մի քանի օրով կերկարի... Երկուշաբթի կհրապարկվի կարգը, երեքշաբթի տեղահանվածները հնարավորություն կունենան արդեն ներկայացնել իրենց դիմումները», - ասել է փոխվարչապետը:

Անչափահաս երեխաներ ունեցողների պարագայում, ծնողներից մեկը պետք է նշի, թե որ քարտը կամ հաշվեհամարն է օգտագործվելու անչափահասներին հասանելիք գումարը փոխանցելու համար, հավելել է նա:

Խաչատրյանը բոլոր տեղահանվածների հորդորել է ուշադիր լինել այս կարգի նկատմամբ և հնարավորինս շուրտ իրենց անհատական տվյալները ներկայացնել պատկան մարմիններին՝ դիմումները լրացնելով դառանալով այդ գումարների շահառու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել