Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Շնորհավորելով տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակաբար կամրապնդվեն: Ֆալչեթին փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծով սահմանվող հիմնական առաջնահերթությունները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է առավել ներառական և մրցունակ մասնավոր հատվածի, ինչպես նաև կանաչ տնտեսության անցումը խթանելու նպատակով կայուն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև ջրային համակարգի և կոշտ թափոնների կառավարման ուղղություններով հնարավոր համագործակցությանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
17:20 - 14 նոյեմբերի, 2024
Փոխվարչապետ Խաչատրյանն ու Թիերի Կովաքսը կարևորել են Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Փոխվարչապետ Խաչատրյանն ու Թիերի Կովաքսը կարևորել են Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։ Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ փոխվարչապետը հատուկ անդրադարձ է կատարել Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է Սյունիքի դիմակայունության ամրապնդմանն ուղղված առողջապահական, կրթական և սոցիալ-տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը: Հատուկ անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Լիոն քաղաքում նախատեսվող «Օվերնյ-Ռոն-Ալպեր-Հայաստան-Սյունիք» միջոցառմանը՝ ուղղված Սյունիքի մարզի համայնքների հետ սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև փոխգործակցության նոր եզրերի բացահայտմանը։
16:50 - 01 նոյեմբերի, 2024
ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցեր

ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստը: Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ Խորհուրդն անդրադարձ է կատարել հարկային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես` Խորհրդի անդամների միջև մանրամասն քննարկում է ծավալվել E-draft հարթակում հրապարակված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ, որն ուղղակիորեն առնչվում է ՀՀ տարածքում գործող՝ մասնագիտական աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը։ Նիստի ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել բարձրացված խնդիրների և առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ կարևորելով փոխադարձ ընդունելի տարբերակներ գտնելու նպատակով հետագա քննարկումների շարունակականությունը:
19:19 - 25 սեպտեմբերի, 2024
Խաղողի մթերում իրականացնող ընկերությունները վարկի ձեռքբերման դեպքում Կառավարությունից բյուջետային երաշխիք կստանան
 |1lurer.am|

Խաղողի մթերում իրականացնող ընկերությունները վարկի ձեռքբերման դեպքում Կառավարությունից բյուջետային երաշխիք կստանան |1lurer.am|

1lurer.am: Խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերումներ իրականացնող ընկերությունները բազմիցս դիմել են էկոնոմիկայի նախարարություն՝ հայտնելով, որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նոր վարկերի ներգրավման, ինչպես նաև պտուղ-բանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման հարցում: Այդ մասին Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված որոշման նախագիծ: Ըստ այդմ՝ խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականի արտահանված արտադրանքի արժեքը: «Եթե թվային արժեքով ներկայացնենք, պատկերացնենք, որ տնտեսվարողն ուզում է 2 մլրդ դրամ վարկ ներգրավել, որպեսզի ինքն իրականացնի պտուղ-բանջարեղենի կամ խաղողի մթերում, բայց ունի 1 մլրդ դրամի գրավ: Մյուս 1 մլրդ դրամի գրավը պետությունը տալիս է երաշխիք, որպեսզի ինքը վերցնի»,- պարզաբանեց Պապոյանը՝ հիշեցնելով, որ այս գործիքը նախկինում էլ է եղել, ու այս պահի դրությամբ 2021 թվականի համար և՛ խաղողի, և՛ պտուղ-բանջարեղենի մասով տնտեսվարողներն իրենց պարտքերը փակել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ աջակցելով մթերողներին՝ իրականում աջակցում են գյուղացիական տնտեսություններին, որովհետև մթերող կազմակերպություններին սուբսիդավորումը կատարվում է այն դեպքում և այն չափով, երբ նրանք գյուղացիական տնտեսություններից այս վարկային միջոցներով ձեռք են բերել տվյալ տարվա գյուղատնտեսական արտադրանքը, առավելապես՝ խաղողը: «Ունենք նաև վիճակագրություն, և կարող ենք ասել, որ այս աջակցության շահառուները երևի վարկային միջոցների 80 տոկոսից ավելին օգտագործում են հատկապես խաղողի մթերումների ժամանակ: Եվ կարևոր է, որ այս որոշումը կայացնում ենք այս ամսվա ընթացքում՝ օգոստոսի սկզբին, որովհետև չնայած մթերումները հիմնական ծավալով կմեկնարկեն սեպտեմբերի ընթացքում, բայց նաև մեր տնտեսվարող սուբյեկտները կարող են այս որոշման շրջանակում, աջակցության ծրագրի բովանդակությունը հաշվի առնելով, պլանավորել իրենց հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես կնքել այն պայմանագրերը, որով պետք է գյուղատնտեսական արտադրանքը մթերել, և դիմել Կառավարության աջակցության համար»,- ասաց փոխվարչապետը:
12:53 - 01 օգոստոսի, 2024
Փոխվարչապետը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ուղղությամբ հնարավոր համագործակցությունը

Փոխվարչապետը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ուղղությամբ հնարավոր համագործակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:   Ողջունելով պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա:   Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությանն ու շարունակականության անհրաժեշտությանը:   Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացիկ աշխատանքներն ու այդ ուղղություններով հնարավոր համագործակցությունը:
18:27 - 16 հուլիսի, 2024
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Նիստի սկզբում խորհրդի քարտուղարի կողմից մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին։ Փոխվարչապետն ընդգծել է խորհրդի շրջանակներում քննարկված և հավանության արժանացած իրավական կարգավորումների մշտադիտարկման կարևորությունը՝ դրանց արդյունավետությունը գնահատելու և գործող կարգավորումներն ըստ անհրաժեշտության լավարկելու նպատակով։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասի կամ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրման հնարավորությանը, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման անհրաժեշտությանը։ Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով աշխատանքների իրականացման շարունակականությունը՝ մասնավոր հատվածին մտահոգող խնդիրների նույնականացման և դրանց պատշաճ արձագանքման նպատակով։
18:31 - 19 հունիսի, 2024
Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները. փոխվարչապետ |tert.am|

Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները. փոխվարչապետ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու: «Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ իրականացնում ենք: Նախարարությունն այդպիսի առնվազն 300 կացարանների նախագծեր է քննարկում: Շուտով մենք կանցնենք դրանց հիմնանորոգման աշխատանքներին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
14:00 - 12 հունիսի, 2024
Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը

Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը ինչպես երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման, այնպես էլ Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային, ոռոգման և էներգետիկ ենթակառուվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջանակում նախատեսվող համագործակցության մանրամասներին: Կողմերն անդրադարձել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, մասնավորապես՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքեր գործադրել երկուստեք փոխգործակցության շարունակական ամրապնդման ուղղությամբ:
20:08 - 18 ապրիլի, 2024
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը և կարևորել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ՀԲ դերը Հայաստանի զարգացման օրակարգն առաջ մղելու գործում: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հասցեագրելու, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով ՀԲ, դոնոր և պոտենցիալ դոնոր կառավարությունների ներկայացուցիչների հետ ակտիվ խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրային և համագործակցության՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
15:42 - 04 մարտի, 2024
Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «Սույն թվականի փետրվարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ցեղասպանության և նրա սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։ Մեր գնահատմամբ՝ փոխվարչապետի միջոցով արցախյան հանրությանը մատուցվող ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին: Հարկ ենք համարում շեշտել, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ։ Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։ Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն, չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։ Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից։ Միաժամանակ, վերահաստատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդրահարույց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամությունը՝ ողջախոհ, արժանապատվությունը չնսեմացնող որոշումների հանգելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
19:51 - 28 փետրվարի, 2024
2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան
 |1lurer.am|

2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածները նախկին վարկերի մասով ունեն չկատարված պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից այդ մարդկանց բանկային համակարգի համար դարձնում է ռիսկային, և նրանց վարկի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե 2020 թվականից ԼՂ-ից Հայաստան եկած մեր հայրենակիցները, որոնք բնակարան գնելու սերտիֆիկատներ են ստացել, ունեն դրանք իրացնելու խնդիր, քանի որ սև ցուցակներում են, իսկ բլոկադայի ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներ էլ են հայտնվել այդ ցուցակներում: Քննարկվե՞լ է նրանց խնդիրը: Ըստ Խաչատրյանի՝ բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացին դիտարկվում է որպես կամուրջ, և պետք է այնպես անել, որ բանկային համակարգն այդ հարաբերություններում ռիսկեր չունենա: «Մենք փորձում ենք այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ այդ խնդրի առջև կանգնած անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան»,- ասաց նա: Ըստ փոխվարչապետի՝ խնդիրը վերաբերում է նաև այն հարցին, թե արդյոք առկա՞ են բավականաչափ տարածքներ, որպեսզի աջակցության շրջանակն ամբողջությամբ և արագ իրականացվի: «Ցավոք սրտի, առկա չեն: Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան՝ ներառյալ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացքում այն չափով չեն շրջանառվում առկա պատրաստ տների, բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինել մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին մտածում են խնդրի փուլային լուծման մասին, և որ դա ունի երկու պատճառ: Առաջինն այն է, որ այդկերպ որոշակի ընտանիքների առաջնահերթորեն կտրվի խնդիրն ավելի արագ լուծելու հնարավորություն: «Առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից: Երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայմանորեն կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք, մեծ քանակով պահանջարկ ստեղծելով, կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձևով բարձրանան»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե կոնկրետ ժամկետ կա՞, թե երբ կլուծվի նրանց խնդիրը, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ խնդիրը լուծվի արագորեն, բայց դա կապված է նաև վերջիններիս՝ ՀՀ քաղաքացինություն ձեռք բերելու հանգամանքի հետ:
19:49 - 28 փետրվարի, 2024
ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:  
15:41 - 12 փետրվարի, 2024
Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ: Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես՝ փոխվարչապետը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։ Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
13:53 - 02 փետրվարի, 2024
Փոխվարչապետը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման շարունակականությունը

Փոխվարչապետը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման շարունակականությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։ Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը։ Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ փոխգործակցության շարունակականության և նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:52 - 29 հունվարի, 2024