Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
17:27 - 03 հոկտեմբերի, 2023

Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս դժվարին ժամանակահատվածում մենք եկել ենք ձեզ հետ կիսելու ձեր ցավը: Մեր հարաբերությունները պատմական եւ եղբայրական հենք ունեն, դրանց զարգացման մեծ ներուժ կա։ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը:

Նրա ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության  Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտել Հայոց մեծ եղեռնը հավաստող ցուցանմուշները, ծանոթացել վավերագրերին: Հարիս Գեորգիադեսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Մենք աջակցում ենք արդարության վերականգնմանը, հայ ժողովրդի պատմական պայքարին»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել