Ողջի գետի աղտոտման հարցով կարող է քրեական պատասխանատվություն սահմանվել |lragir.am|
10:19 - 29 հոկտեմբերի, 2019

Ողջի գետի աղտոտման հարցով կարող է քրեական պատասխանատվություն սահմանվել |lragir.am|

lragir.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Ողջի գետի աղտոտման հարցով կարող է քրեական պատասխանատվություն սահմանվել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա ասաց, որ Ողջի գետն աղտոտվել է որոշակի մետաղներով՝ ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: «Մի քանի հետազոտություն կա՝ օրգանական մասով, որը ենթադրում եմ դեռ չեն ավարտել, աշխատանքներով տեսչական մարմինն է զբաղվում»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ վնասը հաշվարկվում է կառավարության որոշմամբ սահմանված բանաձևերով: Եթե վնասը գերազանցում է որոշակի չափաքանակ, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված՝ աղտոտման համար, եթե ոչ՝ ապա վարչական պատասխանատվություն:

Հարցին, թե այս դեպքում չափաքանակը գերազանցե՞լ են, քրեական պատասխանատվության խնդիր կա՞, նախարարը պատասխանեց. «Այն տվյալները, որ ես տեսնում եմ, վերջնական հաշվարկ ամեն դեպքում պետք է իրականացնի տեսչական մարմինը, բայց ենթադրում եմ, որ այո, գերազանցում են, և քրեական պատասխանատվության էական վնասի տակ կիրականացվի:

Սակայն չեմ կարող ասել, որովհետև եթե վնասը հաշվարկվում է, գերազանցում է, փոխանցվում է դատախազությանը: Եվ դատախազություն արդեն քրեական գործի շրջանակներում իր գործողություններն իրականացնում է»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել