Ինչու է Ողջի գետը փոխել գույնը․ քննարկում կառավարության նիստին |civilnet.am|
07:59 - 17 հոկտեմբերի, 2019

Ինչու է Ողջի գետը փոխել գույնը․ քննարկում կառավարության նիստին |civilnet.am|

civilnet.am: Փոխվել է Ողջի գետի գույնը, պատճառը հավանաբար թունավոր նյութերի արտահոսքն է․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին կառավարության նիստն սկսեց այս խնդրից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առավոտյան Սյունիքի մարզպետից ստացել են տեղեկատվություն, որ գետը փոխել է գույնը, դարձել դարչնագույն, և հավանական է, որ գետի մեջ լցվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքի պոչամբարի նյութերը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ ներկայում կատարվում են ուսումնասիրություններ, և պատճառների մասին հստակ կկարողանան խոսել մի փոքր ուշ։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ դեպքի վայրում ներկայում իրականացվում են քննչական գործողություններ, տեղանքի զննություն։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվել է վնասված խողովակ, որտեղից էլ կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։ Դավթյանը նշեց, որ այժմ մասնագետներն ուսումնասիրում են քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փրկարարները պարզել են, որ վնասված խողովակների մասին դրանց տերերը չեն հայտնել, գաղտնի են պահել, և իրենք արդեն փակել են նյութերի արտահոսքը։ Թե ինչ վնաս է հասցվել, ըստ Ցոլակյանի, կպարզի Շրջակա միջավայրի նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել