civilnet.am։ Անցյալ շաբաթ հայ-իրանական աշխատանքային խումբը Թավրիզում քննարկել է հայկական կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 19-22-ին Թավրիզում կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի 24-րդ նիստը։
Հայկական ձեռնարկությունների կողմից Արաքս գետի աղտոտման մասին գրել էր իրանական անգլալեզու The Tehran Times թերթը՝ նշելով, որ Թավրիզում նիստի ժամանակ քննարկվել է Արաքս գետ Հայաստանի տարածքից ծանր մետաղներով լի հոսքաջրերի արտահոսքի խնդիրը:
Ըստ Tehran Times-ի՝ Իրանի համար զբոսաշրջային ու գյուղատնտեսական մեծ նշանակություն ունեցող Արաքս գետի՝ ծանր մետաղներով աղտոտման հիմնական պատճառը Հայաստանի հարավում գործող գործարաններից տեղի ունեցող արտահոսքերն են: Թերթը գրել էր, որ Թավրիզում տեղի ունեցած նիստին «հայկական կողմն ընդունել է, որ արտահոսքերը տեղի են ունենում ՀՀ տարածքից և պարտավորվել է առաջիկա երեք տարում վերացնել խնդիրը»:
Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատում է, որ Արաքս գետի աղտոտումը իսկապես տեղի է ունենում հայկական կողմից։ Նախարարության պատասխանում նշվում է, որ 2005-ից ի վեր իրանական կողմը բարձրացնում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից կեղտաջրերի արտահոսքի խնդիրը:
Հետաքրքրվել էինք, թե արդյոք խնդիրը սրվել է նաև վերջերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարի հետևանքով Ողջի գետ տեղի ունեցած արտահոսքի պատճառով (Ողջին Արաքսի վտակ է): Նախարարությունն այս հարցին հստակ պատասխան չի տվել։
Նախարարության պատասխանից տեղեկանում ենք, որ Արաքս գետի ջրի որակը Իրանի հետ համատեղ վերահսկելու հարցը տասնամյակների պատմություն ունի։ 2005թ․ ստեղծվել և առ այսօր գործում է հայ և իրանական փորձագետների աշխատանքային խումբ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման համար:
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)