100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից տեղահանված շուրջ 100 հազար անձի
20:54 - 27 հոկտեմբերի, 2023

100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից տեղահանված շուրջ 100 հազար անձի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հերթական վճարման արդյունքում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարման է ուղարկվել ընդհանուր առմամբ շուրջ 100 հազար անձի համար։

Վճարման գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա (հղումը՝ https://dimum.ssa.am/


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել