Շրջակա միջավայրի փոխնախարարն անդրադարձել է սիգի ապօրինի որսի խնդրին |armenpress.am|
12:20 - 13 նոյեմբերի, 2019

Շրջակա միջավայրի փոխնախարարն անդրադարձել է սիգի ապօրինի որսի խնդրին |armenpress.am|

armenpress.am:   Ապօրինի ձկնորսության խնդիրը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ ապօրինությունները ֆիքսվում են, սակայն ոչ բավարար չափով, որովհետև այս ոլորտում կան բացեր ու խնդիրներ:

«Թե Սևան ազգային պարկի, թե տեսչական մարմնի աշխատողներն աշխատում են ժամը 09:00-18:00-ն, շաբաթ, կիրակի օրերին էլ չեն աշխատում: Փորձը ցույց է տալիս, որ ապօրինությունները ֆիքսվում են գիշերը, շաբաթ, կիրակի օրերին: Այստեղ ունենք խնդիր և հիմա քայլեր ենք ձեռնարկում հերթապահություն սահմանելու համար, որպեսզի այդ բացը լրացվի»,-ասաց նախարարի տեղակալը:

Վարդան Մելիքյանը խոսեց ոլորտի մեկ այլ բացի մասին: Մասնավորապես, օրենքն արգելում է սիգի որսը, նման դեպք հայտնաբերելու դեպքում համապատասխան մարմինները կարող են միջամտել, սակայն նույն սիգի վաճառքի մասով օրենսդրական բաց կա: Այսինքն՝ միայն վաճառքը ֆիքսելու դեպքում միջամտությունը բարդանում է:

«Ինչ վերաբերում է որսին, ապա այստեղ պետք է հասկանալ, որ մարդիկ ձուկ որսում են ոչ թե նրա համար, որ չեն սիրում, այլ իրենց ապրուստի խնդիրն են լուծում: Մենք այսօր խնդիր ունենք հստակ ֆիքսելու, թե որքան ձուկ ունենք Սևանում: Առաջիկայում կունենանք որակյալ սարքավորումներ, որոնք թույլ կտան հասկանալու, թե որքան ծավալի ձուկ կա լճում: Որոշ մասնագետներ նշում են, որ այն ծավալները, որոնք հնչեցվում են, փոքր են, իրականում ավելի շատ ձուկ կա: Վերջնական պատկերն ունենալուց հետո միգուցե հնարավոր լինի որոշակի սահմանափակ ծավալի որս իրականացնել: Այսինքն՝ միգուցե հնարավոր լինի թույլ տալ օրինական որսը ևս, պարզապես դաշտը պետք է կարգավորված լինի, որ թե պետությունը չտուժի, թե քաղաքացիները»,-հավելեց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել