Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ:
Ծնվել է 1982թ. հունվարի 9-ին, Երեւանում։
Կրթություն ՝ 1998 – 2002թթ. - Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավր Աշխատանքային գործունեություն
2018թ․ – հուլիս, 2019թ․, տեխնիկական առաջադրանքի ղեկավար, «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ
Փետրվար, 2017թ․ – մարտ 2018թ․, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային փորձագետ, «Հաշվետվողականության համակարգեր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման համար» ծրագիր, ՄԱԿ-ի ԵՏՀ / ՊԳԿ ,փետրվար, 2014թ․ – նոյեմբեր, 2017թ․, կլիմայական ռիսկերի մեղմման փորձնական ծրագրերի գծով ազգային փորձագետ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ։ Հուլիս, 2015թ․ – հունվար, 2017թ․, կլիմայի փոփոխության տեխնոլոգիական կարիքների գնահատման հարմարվողականության գծով փորձագետ, ՄԱԿ-ի ՇՄԾ / Դանիայի տեխնիկական համալսարան համագործակցություն, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։
2013թ․, Երեւան, Հայաստան, Հայալաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոն, բնապահպանության եւ կոնսերվացիայի հավատարմագրային ծրագիր Ապրիլ – մայիս, 2013թ․, Արիզոնա, ԱՄՆ, Գետավազանների կառավարման միջազգային սեմինար։ Օգոստոսի 8-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։