Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին՝ ևս 7-10 աստիճանով
13:33 - 26 նոյեմբերի, 2023

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին՝ ևս 7-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 28-30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։ 

Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 26-ին և 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին՝ ևս 7-10 աստիճանով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել