Ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև
14:23 - 12 ապրիլի, 2025

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ը, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Ապրիրլի 12- ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ը անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել