news.am: Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ , հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ Կատվալյանը նախկինում զբաղեցրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, այնուհետ՝ նշանակվել Երևանի քաղաքապետի խորհրդական:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի նախորդ տնօրեն Բագրատ Աղաջանյանը հունվարի 26-ին ազատման դիմում էր ներկայացրել։
comment.count (0)