Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 30-ի 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Միաժամանակ կդադարեցվի նաև Կիևյան կամրջի երթևեկությունը:
comment.count (0)